NEWS.am STYLE –ն իր ընթերցողներին արդեն պատմել է ֆրանսահայ հրաշք դաշնակահարուհի Մաշա Ղարիբյանի մասին, ով 2013 թվականին դարձել էր ֆրանսիական ջազային բեմի հայտնությունը՝ թողարկելով իր առաջին՝ Mars ալբոմը: Հայտնի Bratsch խմբի հիմնադիրներից Դան Ղարիբյանի դուստր Մաշան ներկայացնում է այնպիսի երաժշտություն, որը միավորում է հայկական եւ ամերիկյան երաժշտությունը՝ made in Brooklyn, ֆոլկ, Ուիլյամ Բլեյք եւ Կոմիտաս:
Հայր եւ դուստր Ղարիբյաններն իրենց ստեղծագործություններում հարգանքի տուրք են մատուցում հայկական արմատներին։
Երեկ Մաշա Ղարիբյանն իր խմբի հետ միասին, որի կազմում են Դավիդ Պոտո-Ռազելը (կիթառ), Արիել Տիսյեն (հարվածային գործիքներ) եւ Տեթ Ժիրարը (կոնտրաբաս), ելույթ է ունեցել փարիզյան «ջազի տաճարում»՝ New Morning ակումբում։
Համերգի բացումը կատարել է Papiers d’Arménie խումբը, որի ղեկավարը Դան Ղարիբյանն է։
Ի դեպ, Մաշան դեկտեմբերի 2-ին համերգ կտա նաեւ Թուլուզում, որը կազմակերպելու է Թուլուզի հայկական համայնքը։ Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Հայաստանում ապրող երեխաների օգնության ֆոնդին։
Համերգի ժամանակ Մաշան ելույթ կունենա Wanderer տրիոյի հետ, որի կազմն է՝ Ժան Մարկ Ֆիլիպ-Վարժապետյան (ջութակ), Ռաֆայել Պիդու (թավջութակ), Վինսան Կոկ (դաշնամուր)։
Ի դեպ, այս տրիոն 1997, 2000 եւ 2009 թվականներին Victoires de la musique մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է որպես լավագույն խումբ։
Աղբյուրը՝ Nouvelle d’Armenie
Լուսանկարները՝ Jean Eckian
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը