Կայտառ քայլերով մոտենում է Նոր տարին, իսկ նրա հետ նաեւ՝ հրաշքի սպասում, նվերներ, Ձմեր պապ, Ձյունանուշ, բամաթիվ համեղ ուտեստներ եւ… ամանորյա հիստերիկ առեւտուրը։ Շատ բան է պետք գնել, իսկ գները համեմատելու ժամանակ քիչ կա, արդյունքում ամեն ինչ եռակի թանկ կարող է ստացվել։ NEWS.am STYLE -ը կփորձի «ապահովագրել» ձեր դրամապանակը նման անհեթեթություններից։
Եվ այսպես՝ SAS սուպերմարքեթ.
Ամանորյա տրամադրությունը դիմավորում է անմիջապես մուտքի մոտ. դրամարկղի մոտ կանգնած ու ձեր առեւտուրը տոպրակների մեջ տեղավորող աշխատակիցները կարմիր գլխարկներով են, հնչում է ամանորյա երաժշտությունը, իսկ առաջին իսկ շարքում՝ տոնածառի խաղալիքներն են։
Այսպես, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ գտնվող SAS սուպերմարքեթ. դարակներին շարքով դրված են «բյուրեղապակյա» լույսարձակող տոնածառները։ Դրանք կարծես սառցե են եւ շատ տոնական տեսք ունեն։ Գները տատանվում են 6950-ից 7650 դրամի սահմաններում։ Դրանք բոլորովին փոքր են, այնպես որ հարմար կլինի նաեւ տոնական սեղանին դնել։ Տոնածառի խաղաքլիք-գնդակներն այստեղ շատ տարբեր են. սկսած դասականից, որոնք մանկուց Նոր տարի են հիշեցնում, մինչեւ սուպեր-յուրատեսակներ. կլոր, բայց տափակ, որոնց ներսում պենոպլաստ է լցված՝ կարրծես ձյուն լինի։ Գները տատանվում են 830 –ից 8 հազյար դրամի սահմաններում։
Այժմ անցնենք ամենակարեւորին. սուպերմարքեթում կարելի է ձեռքբերել նաեւ սովորական արհեստական տոնածառ։ Չափսերը տատանվում են 40 սանտիմետրից մինչեւ համարյա 2 մետր։ Գները, համապատասխանաբար, նույնպես տատանվում են 2 հազարից մինչեւ 196 հազար դրամի սահմաններում։
Խանութում կարելի է նաեւ ձեռքբերել ամեն տեսակի օձեր, բացառությամբ՝ կենդանիների. փափուկ խաղալիքնր, արձանիկներ, շշերի վրա հագցվող օձեր, եւ այլն։ Տան համար զարդարանքներ, ամանորյա պսակներ՝ դռների համար. այս սուպերմարքեթում կարելի է տոների համար ամեն ինչ գտնել։ Էժան չէ, իհարկե, բայց գեղեցիկ է, եւ առաջին հայացքից՝ որակյալ։ Եվս մեկ զգալի դրական կողմ կարելի է համարել խանութի հարմարավետությունը. մեկ այցելությամբ կարելի է գնել տոնի համար անհրաժեշտ համարյա ամեն ինչ։
Տեքստը՝ Անահիտ Գրիգորյանի/NEWS.am STYLE
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»