Օրեր առաջ InTouch պարբերականը ամուսնալուծել է Քիմ Քարդաշյանին եւ Քանիե Ուեսթին։ Ամսագիրը տեղեկացրել է, որ հայուհու ամուսնությունը խափանվել էր դեռեւս նրանց համատեղ կյանքի վեցերորդ ամսում, իսկ հերթական վիճաբանությունից հետո Քիմն ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան։ Բայց այս լուրի հերքումը շատ երկար սպասեցնել չտվեց իրեն։
Ամսագրի շապիկին տեղ է գտել հետեւյալ սկանդալային վերնագիրը. «Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան հարսանիքից վեց ամիս անց»։
Ըստ ամսագրի՝ Քարդաշյանն եւ Ուեսթը հոգնել են հանդուրժել միմյանց եսասիրությունը եւ ցանկանում են մեծ աղմուկ բարձրացնել իրենց ամուսնալուծությամբ։ Քիմն արդեն դիմել է Լոս Անջելեսի լավագույն փաստաբաններին (պարբերականն անգամ նշել է նրանից մեկի անունը՝ Մարկ Ուոթսոն) եւ քննարկում է իրենց դստեր՝ Նորթի խնամակալության համար անհարժեշտ գումարի չափը։
Բաժանման պատճառներից մեկն էլ Քիմի անկեղծ ֆոտոշարքն էր։
«Քիմի համար մեծ հարված էր նաեւ այն, որ Քանիեն վերջին պահին թույլ չի տվել նրան նկարահանվել Paper ամսագրի սկանդալային ֆոտոշարքում»,-ասել է աղբյուրը։
Սակայն Gossip Cop-ը՝ InTouch-ի մրցակից ամսագիրը, այս ամենն անվանել է «բացարձակ սուտ» ՝ հիշեցնելով, որ InTouch-ի բոլոր նման հայտարարություններն ունեն միայն մեկ նպատակ՝ վաճառել պարբերականի ողջ տպաքանակը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները