Հաքերների բարձրացրած սկանդալը նոր ընթացք է ստանում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ-ում լուրջ չէին վերաբերում Sony ընկերության վրա հարձակված հաքերների սպառնալիքին, բայց այնուհետեւ հայտնի էր դարձել, որ Sony Pictures -ը չեղյալ է հայտարարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահվան մասին պատմող «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան։ Հոլիվուդյան կինոմատոգրաֆիստները քննադատել էին այս ֆիլմը վարձույթից հանելը, իսկ բրազիլացի հայտնի գրող Պաուլո Կոելիոն Sony Pictures-ին 100 հազար դոլար է առաջարկել «Հարցազրույց» ֆիլմի իրավունքները գնելու համար։
Այժմ իր քննադատական խոսքն է ասել նաեւ Ջորջ Քլունին, ով տարածված լուրերի համաձայն ապրիլին պետք է գար Հայաստան։
«Պետք է ցուցադրել այդ ֆիլմը, ոչ թե այն բանի համար, որ բոլորն այդքան շատ են ցանկանում դիտել այն, այլ պարզապես ես չեմ պատրաստվում չդիտել այս ֆիլմը ինչ-որ մեկի հրամանի պատճառով։ Սա է հենց ամենակարեւորը։ Չպետք է թույլ տալ, որ մեր փոխարեն որոշեն, թե մենք ինչ դիտենք կամ չդիտենք։ Փաստորեն, մենք թույլ ենք տվել Հյուսիսային Կորեային կանոններ թելադրել մեզ. սա անհեթեթություն է»,- Կլունիի խոսքերը մեջբերել է Deadline-ը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ