Սովորաբար Բրյուսելը հիացնում է իր հարմարավետ ու նեղ փողոցներով եւ անչափ գեղեցիկ, հեքիաթային տներով, իսկ ավելի ճիշտ՝ տնակներով։ Սակայն Ամանորյա Բրյուսելը գրավում է իր տոնական զարդարանքներով՝ հաճելի, ուրախ, երփներանգ լույսերով, որոնց միաձուլվում է նաեւ ամենուրեք տարածված շոկոլադի ու բելգիական վաֆլիի բույրը։ Նախատոնական շրջանում Բրյուսելում ամեն տեղ կարելի է հանդիպել ամանորյա տոնավաճառների եւ մարդկանց, ովքեր տարված են Ամանորի տենդով։ Ի դեպ, իմ կարծիքով Բրյուսելն ավելի գեղեցիկ էր զարդարված, քան Վիեննան։
Այս քաղաքը տան նման հարազատ է։ Նրա փողոցներով կարելի է անվերջ թափառել եւ զգալ ամանորի շունչը... Հատկապես շատ հեքիաթային տեսք ունի քաղաքի հրապարակը՝ Գրան Պլասը։ Հրապարակն այդքան էլ մեծ չէ եւ չորս կողմից շրջապատված է բարրոկո ոճով կառուցված գեղեցիկ շենքերով։ Հրապարակի կենտրոնում տեղադրված է մեծ տոնածառըւ, որի կողքին դրված է օրորոցը, որտեղ ծնվել է Հիսուսը։
Բայց կախարդանքն ու մոգությունը ի հայտ են գալիս երեկոյան։ Աղջամուղջին հրապարակը լուսաձայնային էֆեկտների շնորհիվ վերածվում է մի անկրկնելի հեքիաթի։
Մի կողմից լսվում է ձյունախառն մրրիկի, մյուս կողմից՝ Սանտայի սահնակի զանգակների ձայնը։ Իսկ հետո հանկարծ մեկ ակնթարթում լռություն է տիրում եւ միանգամից հրապարակում տարածվում է հիանալի երաժշտություն եւ լույսերի գեղեցիկ խաղ։
Այս քաղաքի գեղեցկությունը անհնար է բառերով նկարագրել։ Երբ ես առաջին անգամ տեսա այն, հիացմունքից քարացել էի։ 3D ֆորմատով հատուկ շոու, իսկ Սուրբ Կատերինայի տաճարի մոտ բացվել էր Ամանորի ամենամեծ տոնավաճառը։ Մի խոսքով, բելգիացիները մի լավ զարմացրել էին ինձ իրենց ուրախանալու եւ երջանկանալու կարողությամբ։ Հավատացեք, հենց նրանց բարձր տրամադրությունն է ստիպում քեզ մտածել ու հավատալ, որ Սանտա Կլաուսն իսկապես գոյություն ունի եւ նա անպայման քեզ նվեր կբերի...
Ինչպես Վիեննայում, այնպես էլ Բրյուսելում տոնավաճառներում ուտեստների լայն ընտրանի կար։ Ընդ որում, տեսականին շատ բազմազան էր՝ սկսած ֆուա-գրայից, ոստրեներից եւ սեւ խավիարից մինչեւ անչափ համեղ կարտոֆիլ եւ տարբեր բուրգերներ։ Օստրեի մեկ բաժինը (6 հատ) արժեր 8-12 եվրո. նույն բարժեքն ուներ նաեւ մեկ բաժակ շամպայնը։ Շոկոլադ վաճառող բուտիկներն այնքան շատ էին, որ ուղղակի շլացնում էին զբոսաշրջիկներին։ Այնպիսի տպավորություն էր, որ հայտնվել էի Վիլի Վոնկի շոկոլադի ֆաբրիկայում։
Բացի շոկոլադից, այստեղ կարելի էր տեսնել նաեւ բելգիական համեղ վաֆլիներ, որոնք արժեին 2 եվրո։ Շոկոլադե բարակ «խողովակներով» կամ թարմ ելակով տաք վաֆլիները պարզապես դրախտային հաճույք էին պարգեւում ինձ։ Սակայն այս ամենից զատ, ես փորձեցի նաեւ բելգիական գարեջուրը։ Պարզվում է, Բելգիայում կա գարեջրի 1350 տեսակ, եւ այնքան համեղ է, որ հավանաբար գերմանացիների պատրաստածի հետ չես էլ համեմատի։ Այստեղ բարձրորակ գարեջուր են վաճառում՝ 40% թնդությամբ։ Կա բաց, մուգ, չզտված, լայմի, ելակի եւ անգամ բանանի համով գարեջուր։ Տեսականի ցանկացած ճաշակի համար։ Հավատացեք, այնպիսի գարեջուր, ինչպիսին վաճառվում է Բելգիայում, չեք գտնի աշխարհի ոչ մի ծայրում։
Բրյուսելի տեսարժան վայրերից, որոնք պետք է գնալ ու տեսնել, իհարկե, կնշեմ «Միզող տղայի» արձանը։ Նրանք, ովքեր առաջին անգամ են տեսնում այս արձանը, միանգամից ծիծաղ է առաջանում։ Սա մի փոքրիկ արձանիկ է, որին տոն օրերին տարբեր հագուստներ են հագցնում։ Իսկ Բոժոլե տոնի ժամանակ տղան գինի է «միզում»։ Միզող արձանների թեման կարելի է հանդիպել ամենուր. դրանք անգամ գարեջուր եւ կարտոֆիլի-ֆրի են «միզում»։ Այս արձանից մի քիչ այն կողմ գտնվում է Միզող աղջկա՝ «Jeanneke pis» արձանը, որը գրավում է բոլորի ուշադրությունը։ Աղջիկը «տեղադրված է» ճաղերի հետեւում, քանի որ ասում են, որ նրանք մի քանի անգամ փորձել են տեղաշարժել։ Ի դեպ, եթե ցանկանում եք, որ ձեր երազանքները կատարվեն, ուրեմն պետք է մետաղադրամ նետեք այս արձանի շատրվանի մեջ։
Գեղանկարչության սիրահարները անտարբեր չեն կարող անցնել սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիթի եւ Արվեստների թագավորական թանգարանի կողքով, քանի որ այստեղ կարելի է տեսնել Բոսխի, Վան Էյկի եւ Բրյուգելի գլուխգործոցները։
Ճիշտ է, ի տարբերություն Վիեննայի այստեղ մշակութային ծրագիրներն այնքան էլ շատ չեն, սակայն գլխավորը հաճույքն է, որը դու կարող ես ստանալ Բրյուսելի փողոցներով պտտվելիս։ Փողոցային երաժիշտներ, Սանտա Կլաուսի շորերով երիտասարդներ, շամպայն, գլինտվեյն, սալիկապատ փողոցներ... այս ամենը մեծ ուրախության ու ջերմության զգացում եւ անխուսափելի երջանկության ակնկալիքներ է առաջացնում...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները