«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեւանցի առեւտրականների ամանորյա խարդախությունը

22:08, 27 դեկտեմբերի

Մայրիկիս ամանորյա նվեր-զգեստ գնելու փորձերը դեռ հաջողությամբ չեն ավարտել։ Խնդիրն անգամ այն չէ, որ իմ մայրիկը մեծ չափսերի տեր կին է («plus size») եւ ոչ էլ զգեստի արժեքը, այլ հայ առեւտրականների՝ սպառողների իրավունքներին յուրահատուկ մոտեցում ցուցաբերելը։ Իմ այն հարցին, թե կարող եմ ես ետ վերադարձնել գնված ապրանքը, եթե չափսը չհամապատասխանի, գրեթե ամենուր ինձ բացասական պատասխան էին տալիս։ Մի շարք խանութներում ինձ ասում էին, որ կարող են փոխել ապրանքը կամ ետ վերցնել, միայն նույն օրը ետ բերելու դեպքում՝ ոչ ուշ։ Իմ ծանոթներից շատերն են հայտնվել նման իրավիճակում, երբ խանութում հրաժարվում են ետ վերցնել վաճառված ապրանքը։ Ի դեպ, խոսքը ներքնազգեստի մասին չէ, որն ըստ օրենքով չի կարելի վերադարձնել, այլ հագուստի։ Իսկ երբ խանութներից մեկում սկսեցի պնդել, որ օրենքը թույլատրում է ինձ ապրանքը ետ բերել երկու շաբաթվա ընթացքում, վաճառողներից մեկը քմծիծաղով ասաց. «Մի՞թե մեր երկրում օրենքները գործում են, որ եկել ես այստեղ ու օրենքներից ես խոսում»։ Եվ ես հասկացա, որ մեր երկրում օրենքների նկատմամբ նման տրամաբանության, մոտեցման եւ վերաբերմունքի պարագայում ես երբեք ոչ մի արդյունքի չեմ հասնի։ Իհարկե, կարելի է մշտապես այս հարցում մեղադրել իշխանություններին, բայց մյուս կողմից մենք էլ մեր բաժին մեղքն ունենք։ Հետեւաբար ստացվում է, որ մենք մեզ արժանի ղեկավարություն ունենք։

Ընդհանուր առմամբ Ամանորը զեղչերի շրջան է, սակայն սա կեղծիք է։ Այսպես միշտ է եղել, սակայն այս տարի դոլարի «անսպասելի» տատանումների պատճառով, այս խաբեբայությունները աղետալի չափերի հասան։ Գները բարձրացան, ինչի հետո մեր խորամանկ գործարարները որոշեցին արդեն իսկ բարձրացած գներին զեղչեր սահմանել, եւ արդյունքում ստացվում է, որ իրականում զեղչեր չկան։ Իմ հեռախոսն այդ օրերին ուղղակի «պայթում էր» այն ՍՄՍ հաղորդագրություններից, որոնք հավաստիացնում էին, որ այս կամ այն խանութում զեղչեր են գործում։ Մի հավատացեք, հարգելիներս, մեզ նենգաբար խաբում են։ Բացի այդ, այսպես կոչված զեղչված ապրանքի մեջ հայտնվում են «մնացած հագուստներ»։ Շատ խանութների ցանցերում ապրանքները տվյալ սեզոնի վերջում հավաքում են եւ հետո դնում «Նոր տեսականի» բաժնում։ Դրանից բացի,  մեզ մոտ առկա այդ նոր տեսականին եվրոպական երկրների նվազագույնը 2-3 տարի առաջ վաճառված հագուստներ են։ Նրանք, ովքեր եղել են Հայաստանի սահմաններից դուրս եւ մտել են այդ նույն «ZARA», «Mango», «Mexx» բրենդային խանութները, ապա արդեն հավաստիացել են, որ այնտեղ վաճառվում է եւ ավելի բարձրորակ, եւ ավելի նորացված տեսականի։ Ընդ որում, դրանք անգամ շատ ավելի էժան են՝ նույնիսկ առանց զեղչի։ Ես իհարկե, հասկանում եմ, որ սա բիզնես է, ոչ թե բարեգործություն, բայց ամեն ինչն իր սահմաններն ունի, եւ այն ինչ մեզ մոտ է կատարվում, ուղղակի «բեսպրեդել» է։ Անձամբ ես պատրաստ եմ որոշակի գումար ծախսել, բայց ինձ համար անտանելի է, որ ինձ, կոպիտ ասած, փորձում են «լոխի» տեղ դնել եւ անգամ նենգաբար հայտարարում են. «գնա այստեղից՝ քո կանոններով եւ օրենքներով հանդերձ»։ Եվրոպայի շատ քաղաքներում այս շրջանում 100 եվրոյով կարելի է ոտքից գլուխ հագնվել եւ անգամ աքսեսուարներ գնել։ Իհարկե խոսքը թանկարժեք ապրանքանիշերի մասին չէ, բայց դրանց որակը ոչնչով չի զիջում։ Եվրոպայում զեղչերն իրական են եւ անհրաժեշտության դեպքում ապրանքները ետ են վերցնում ու ներողություն խնդրում։

Իբրեւ թե համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներների առաջարկած հագուստները վաճառվում են միայն քաղաքի կենտրոնում գտնվող փոքր խանութներում, իսկ դրանց արժեքը սկսում է մոտ 50 հազար դրամից։ Սակայն իրականում այս հագուստները թուրքական ապրանքներ են, որոնք լավագույն դեպքում արժեն 30, լավ 50 դոլար։ Իսկ ամենազարմանալին Դիսնեյի մուլտհերոսների տիկնիկներն են, որոնք արժեն 40000 հազար դրամ։ Իսկ դուք գիտեք, որ ԱՄՆ-ում դրանք ընդամենը 15-25 դոլար են։ Իսկ հիմա հաշվեք...

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել