Առաջիկա կինո-ուրբաթը ընտանեկան եւ տոնական բնույթ ունի եւ բարձր տրամադրություն կփոխանցի ձեզ։ Այս անգամ մայրաքաղաքի կինոթատրոնները որոշել են սահմանափակվել ամանորյա երկու ֆիլմի ցուցադրությամբ՝ «Տոնածառեր 1914» եւ «Մայրեր-3»։ Բայց իմ կարծիքով բոլորիս համար ավելի հետաքրքիր ու սպասված է հայկական «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան, որի տեղի կունենա դեկտեմբերի 27-ին։
«Елки» ֆիլմաշարի այս մասում հերոսները հայտնվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներում՝ 1914թ-ին։ Նոր «Տոնածառերի» հիմքում ընկած է վեց նովել, բայց Ամանորին համապատասխանում է միայն մեկը։ Երիտասարդ օդաչու Իվանը սիրահարվում է բուժքույր Տատյանային, ով կտրականապես դեմ է իր եւ Իվանի սիրային հարաբերություններին եւ չի թողնում, որ տղան սիրահետի նրան։ Տղան իր կամքով դառնում է նրա հիվանդը եւ շարունակում է սիրահետել նրան, բայց աղջիկն անկոտրում է։ Բացի այդ, ոչ մեկն ամանորյա տրամադրություն չունի, եւ Դուման արգելել է տոնածառ զարդարել, քանի որ դա գերմանական ավանդույթ է։ Բայց Իվանը որոշում է մեկ միլիոն ստորագրություն հավաքել, հանրագիր կազմել եւ «պաշտպանել ու սատարել» տոնածառին. եւ այս ամենը հանուն Տանյայի սիրտը գրավելու համար։
Այս պատմության ֆոնի ներքո ներկայացվում են նաեւ այլ սյուժեներ , որոնցից մեկի գլխավոր հերոսը Իվան Ուրգանտն ու Սերգեյ Սվետլակովն են։ Ընդհանուր առմամբ ֆիլմը շատ թեթեւ, բայց մի փոքր երկար է ստացվել, դինամիկ գործողություններ չկան՝ ի տարբերություն նախկին ֆիլմերի։ Սակայն ֆիլմը ընտանիքի հետ կինոթատրոն գնալու հիանալի հնարավորություն է, հատկապես նախատոնական ժամանակաշրջանում։
Ամանորյա մյուս կատակերգության՝ «Մայրեր-3» ֆիլմի հերոսուհիները տարբեր նպատակներով ցանկանում են մեկնել Պրահա, բայց եղանակային վատ պայմանների պատճառով հայտնվում են լեհական փոքրիկ մի գյուղում։ Մայրերին դուր չի գալիս, որ տեղի բնակիչները անտարբեր են տարվա ամենասպասված ու նշանակալից օրվա նկատմամբ։ Սակայն նրանք մեծ վճռականությամբ որոշում են «սովետական ավանդույթներով», անփոխարինելի «Օլիվիեով» եւ Ձմեռ Պապով տոնել Նոր տարին...
Եվ վերջապես, շաբաթվա կարեւոր իրադարձությունը «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան է, որը հիմնված է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի վրա։ Ֆիլմը ձեռքով նկարված անիմացիոն մուլտֆիլմ է՝ 3D ձեւաչափով։ Ֆիլմի կարգախոսը հետեւյալն է. «Այսօր դու ղեկավար ես, իսկ վաղը՝ ով գիտի...»։Ֆիլմի հերոսներին կրկնօրինակել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը: Բացի այդ, մուլտֆիլմում հնչում են նաեւ շատ երգեր, որոնք կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը եւ «Ակունք» ազգագրական համույթը...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով