«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մութ ու ցուրտ 90-ականների ամանորյա «հրաշքները»

22:07, 31 դեկտեմբերի

Դեկտեմբերի 30-ին «լույսերը տալիս էին». դա հրաշք էր: Լույսերը չէին անջատում մինչեւ հունվարի 2-ի կեսօր: Միանգամից միանում էր ընտանիքի գլխավոր անդամը՝ հեռուստացույցը, ինչպես նաեւ էլեկտրական մյուս բոլոր հնարավոր սարքերը: Կանայք արագ-արագ սկսում էին ճաշ պատրաստել, լվացք անել, ամանները լվանալը, իսկ ընտանիքի մյուս անդամներն այս ընթացքում մեկը մյուսի ետեւից լողանում էին՝ թեկուզ «մի ձեռքով», բայց կարեւորը լույսի ներքո, ինչպես քաղաքակիրթ «սպիտակ մարդիկ»: Մուրթ ու ցուրտ 90-ականներին սա ամանորյա «հրաշքներից» մեկն էր:

Մի՞թե հրաշք չէ պարսկական վառարանի մեջ էկլեր պատրաստելը: «Буржуйка» կոչվող այդ վառարանները ասես մի մեծ կաթսա լինեին, որի մեջտեղի հատվածում անցք կար եւ հենց այնտեղ էին թխում կեքսերը: Այժմ սիլիկոնե հատուկ տարաներ կան թխվածքաբլիթներ պատրաստելու համար, սակայն այն ժամանակ «Буржуйка»-ն պարզապես փրկություն էր: Մայրս այս վառարանում կարողանում էր եփել ամեն ինչ՝ էկլեր, թխվածքաբլիթներ, «նապոլեոն», հաց, կեքսեր եւ բուլկի: Ավելի ուշ մենք էլեկտրական, փոքրիկ վառարան գնեցինք, եւ դա էլ էր մի հրաշք: Այստեղ կարելի էր պատրաստել բոլորիս համար շատ սիրելի «թռչնի կաթ» եւ «հրաշք» թխվածքները: Նշեմ, որ իմ եւ քրոջս սենյակը ամենացուրտն էր, եւ հենց այնտեղ էր մթերքը թարմ պահպանվում: Հիշում եմ, այստեղ մի անգամ սեղանին դրված էր մայրիկիս պատրաստած «թռչնի կաթ» եւ «հրաշք» թխվածքները, եւ մեր շունը շատ էր հավանել դրանք: Ի դեպ, նա չէր սահմանափակվել միայն արտաքին տեսքով հիանալով եւ որոշել էր «կծել ու փորձել» բոլոր տորթերից: Մենք անակնկալի բերեցինք նրան, բայց ճիշտ ժամանակին հասցրեցինք. դեռ մի քիչ մնացել էր: Իհարկե, ստիպված էինք տորթերի մեծ մասը կտրել, որպեսզի հյուրերը ոչինչ չնկատեին… Իսկ ավանդական «բուդը»… բացի այն հանգամանքից, որ շատ դժվար էր բուդ գտնել, այն դեռ պետք էր եփել, ինչն անգամ լույսի առկայության դեպքում շատ դժվար առաջադրանք էր, քանի որ բուդը չէր տեղավորվում այդ փոքր վառարանի մեջ: Բայց խորամանկ հայերը դրա լուծումն էլ էին գտել… ծանոթներից մեկը հացի փուռ ուներ, որտեղ էլ հենց եփվում էր մեր տոնական բուդը…

Մի անգամ աղետալի միջադեպ տեղի ունեցավ: Դեկտեմբերի 31-ին հանկարծ լույսերն անջատվեցին: Ամանորի թոհ ու բոհով խանդավառված մեր հարեւանները միացրել էին էլեկտրական բոլոր հնարավոր եւ անհնար սարքերը, ինչի արդյունքում ենթակայանը չէր դիմացել եւ «կաբելը խփել» էր: Սա աղետ էր, քանի որ դեկտեմբերի 31-ին ամենակարող եւ խորհրդավոր «լույսի մարդուն» գտնելն անհնար էր: Անգամ սովորական օրերին 90-ականների ամենազորեղ մարդը, այնպիսի  անհասկանալի եւ տարօրինակ կերպով էր գալիս-գնում, որ ակամա մի հարց էր ծագում. «նա իսկապե՞ս գոյություն ունի»: Իսկ տոնական օրերին այդ մարդուն գտնելն ակնհայտ անհավանական երեւույթ էր: Հայրս եւ բակի մյուս տղամարդիկ հավաքվեցին, որպեսզի լուծեն այս խնդիրը: Իհարկե, «լույսի մարդու» փնտրտուքները հաջողությամբ չավարտվեցին, բայց  «համաբակային» խորհրդի ջանքերի շնորհիվ կատարվեց ամանորյա հերթական հրաշքը՝ «լույսը վերականգվեց», բայց մի պայմանով, որ յուրաքանչյուր բնակարան վառելու է միայն մեկ լամպ ու հեռուստացույց:

Նոր տարին նշում էինք տան ամենատաք, «մեծ սենյակում», որտեղից դուրս գնալիս պետք էր մուշտակ հագնել: Միմյանց նվիրում էինք ինքնաշեն մոմեր: Մենք դրանց վրա մայրիկի կարմիր շրթներկն էինք հալեցնում եւ այդ դեպքում այն շատ թանկարժեք, կիրառելի ու գեղեցիկ նվեր էր դառնում: Հունվարի 2–ին ուղիղ 12:00-ին անջատում էին լույսերը: Հյուրերով լի սենյակում միանգամից լռություն էր տիրում, եւ ինչ-որ մեկը հառաչելով ասում էր՝ «սրիկաներ», բայց կրկին լսվում էր բաժակների ձայնն ու տոնախմբությունը շարունակվում էր: Հիշում եմ, որ մի անգամ մեկ ուրիշ հրաշք էլ տեղի ունեցավ՝ հունվարի 2–ին լույսերը չանջատեցին: Ուղիղ կեսօրին, մերոնք սկսեցին «նյարդայնանալ»՝ «Լույսերն ինչի՞ չեն անջատում»: Այս հրաշքը շարունակվեց մինչեւ  հաջորդ առավոտ…

Այո, չնայած  շատ ցուրտ, մութ եւ ծանր ժամանակաշրջան էր, բայց 90-ականների ամանորյա օրերը իմ սերնդակիցների համար իսկական կախարդանք էր՝ յուրահատուկ ջերմությամբ, մայրիկի պատրաստած թխվածքի եւ կերոսինի ու սոլյարայուղի միախառնված բույրերով լի…

 

Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել