Քարդաշյանների ընտանիքի եւս մի ներկայացուցիչ է որոշել ներքաշվել նորաձեության արտադրության մեջ։ Հետեւելով քույրերի օրինակին՝ Ռոբը որոշել է թողարկել քրեատիվ… կիսագուլպաների հավաքածու Arthur George անվան տակ, որի բացառիկ վաճառքով զբաղվում է Neiman Marcus խանութը։
Հետաքրքիր է, որ կիսագուլպաների իր գիծն առաջ տանելու հարցում Ռոբը չի դավաճանում հայկական արմատներին։ Այս գործում երիտասարդին օգնում է Ջոնաթան անունով մի հայ։ «Ես էլ եմ հայ։ Ասեմ, որ հայերի մեջ վստահության որոշակի աստիճան կա։ Նա շատ վաղուց է այս գործում, եւ ես սովորում եմ նրանից»։
Ռոբ Քարդաշյանը Racked -ին պատմել է, որ երկարէ մտածել իր գծին անուն տալու համար՝ հակված լինելով Just Socks -ին («Պարզապես կիսագուլպաներ»), իսկ հետո ընտրել է Arthur George –ը։ Քարդաշյանը նշել է, որ չի ցանկացել իր ազգանունն օգտագործել որպես բրենդ եւ չի ցանկանում, որ իր մարկան զուգորդեն իր քույրերի բրենդի հետ։
Ըստ Ռոբի, գուլպաները նրա կիրքն են։ «Ես շատ բծախնդիր եմ մանրուքների հարցում։ Հիմնականում սեւ եմ կրում, այդ պատճառով էլ վառ գույնի կիսագուլպաներն ինձ համար յուրատեսակ «հույզերի պայթյուն» է», - ասում է նա։
Պետք է նշել, որ Ռոբ Քարդաշյանի մեկ զույգ վառ կիսագուլպան արժե 30 դոլար։







Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը