«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Street-fashion: Երեւանի անցորդների ձմեռային կոմպլեկտները (ֆոտո)

20:31, 20 դեկտեմբերի

Դրսում դեկտեմբերն է, ու, չնայած մեր աղջիկների թեթեւ հագնվելու սերը, եղանակն օր օրի ավելի բարձր է բղավում, որ տաք հագնվելու ժամնանակն է։ Եվ ահա, Երեւանի փողոցներում վերարկու հագած ավելի շատ աղջիկներ ես տեսնում։ Գեղեցիկ ու եղանակին համապատասխան։ Լուսանկարչի ու ոճաբանի հետ քայլելով, NEWS.am STYLE  - ի թղթակցիցը «որսացել» է երեւանի գեղեցկուհիներին։

Մեզ հանդիպած առաջին աղջիկը կարմիր վերարկու էր հագել։ Գրավիչ դասական գույն։ «Կարմիրով կինը» միշտ էլ բորբոքել է տղամարդու միտքն ու սեքսուալության, պայծառության խորհրդանիշ եղել։ Սակայն կարմիրն ավելի քան 30 երանգ ունի, եւ դրանցից յուրաքանչյուրն անհատապես է սազում։ «Ատեքս» նորաձեության կենտրոնի ոճաբան-դիզայներ Սեդա Մանուկյանն ասաց, որ մեր հերոսուհու ընտրած երանգը նրան չի սազում։ Դե, ոչ թե՝ ընդհանրապես… պարզապես ոչ սխալ ընտրված կարմիր երանգը զրոյացնում էր գույնի գրավիչ հատկությունները։ Արդյունքում ստացվել էր սովորական գույնի սովորական վերարկու, եւ ոչ՝ այն ճոխ «կարմիրով կինը»։ Մեր փորձագետի հատուկ դիտողությունը վերաբերում էր նաեւ հերոսի ակնոցին։ Սեդան ընդհանրապես խորհուրդ է տալիս չկրել սպիտակ շրջանակով ակնոց։ Դրանք շատ հազվադեպ են զասում դեմքին, ավելի շատ կոպտացնելով ու խիստ ընդգծելով։

Հաջորդ մեզ պատահած աղջկա վերարկուն հաճելի ու ազնվականան կապույտ գույնի էր։ Ջինսեր, կրունկով կոշիկ, հավաքած մազեր… արդեն ուրախանում էի նրա լավ ընտրված հագուստի համար, եւ սպասում էի Սեդայի դրական արձագանքին, մեկ էլ ոճաբանը փռթկացրեց. «Երբ աղջկա պայուսակը հեշտությամբ կարող տեղավորվել նրա ձեռքի տոպրակի մեջ, դա անընդունելի է»։ Եվ իրոք, պայուսակը չափազանց փոքր էր այս կոմպլեկտի համար, ու տեսքն էլ՝ բավական տհաճ։ Սակայն, եթե պայուսակը տեղավորենք տոպրակի մեջ ու հայելու առաջ ընդամենը 5 րոպե ավելի անցկացնենք, կոմպլեկտը կլինի այն, ինչ պետք է։ Բայց վերարկուի ազնվական կապույտը… Հապա մի նայե՛ք։

Կապույտի մասին իմ երազներն ընդհատեց մի արտահայտություն, որին միանգամից չհավատացի. «լավ ընտրություն է»։ Այո, գտանք։ Այն աղջկան, որին հավանեց Սեդա Մանուկյանը։ Ահա մեր հերոսուհին.

Ըստ ոճաբանի, երիտասբարդական կոմպլեկտի գունային գաման հրաշալի է ընտրված։ Ձմեռային բաճկոնը հրաշալի համադրված է երկարաճիտների հետ, իսկ ոճաբանին վերջնականապես ցնցել էր կերպարին թեթեություն հաղորդող վերնաշապիկի թիթեռը։ Սեդային մի փոքր շփոթեցրին ուգերը, սակայն աղջիկը ցածրահասակ էր, ինչի շնորհիվ կոշիկի չէր փչացրել կերպարը։ Ավելի բարձր հասակ ունեցողներին նման ոճ ընտրելիս ոճաբանը խորհուրդ տվեց ավելի կոպիտ ոտնամաններ։

Տեքստը՝ Անահիտ Գրիգորյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search