Երեխաները սիրում են Ամանորը ոչ այնքան համեղ ուտելիքների ու նվերների համար, որքան մի ամբողջ շաբաթ, երբեմն էլ ավելի շատ, իսկական հեքիաթում ապրելու հնարավորության համար։ Երեխային ոչ միայն հեքիաթ տեսնելու, այլեւ դրանում մասնակցելու հնարավորություն տալու համար, պետք է նրա հետ այցելել թատրոն՝ ամանորյա ներկայացման, որտեղ նա կտեսնի, թե ինչպես է Ձմեռ պապը հաղթում չար Գայլին ու փրկում տոնը։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում յուրաքանչյուր ծնող երեխային իսկական հեքիաթ նվիրելու հնարավորություն կստանա։ Այդ հաճույքը կարժենա 700 դրամ։ Թատրոնում դեկտեմբերի 25, 27 եւ 29 –ին տեղի կունենա «Մեծ անտառի երեխաները» ամանորյա հեքիաթը։ Ձմեռ պապն այստեղ, ինչպես նաեւ Պարոնյանի թատրոնում նվերներ չի բաժանի, եթե չհաշվենք այն ուրախությունը, որը կպարգեւի ամանորյա հեքիաթին մասնակցությունը։
Իսկ պետական կամերային երաժշտական թատրոնը դեկտեմբերի 25- ից 30 –նն ու հունվարի 3 –ից 8 –ն երեխաներին առաջարկում է մասնակցել «Գեղեցկուհին ու հրեշը» ամանորյա հեքիաթին։ Ներկայացմանը կմասնակցեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Տոմսը կրկին 700 դրամ է։ Հեքիաթային կախարդը երեխաներին նույնպես նվեր չի անի, սակայն, եթե կցանկանաք, որ երեխան նվեր ստանա Ձմեռ պապից, պայմանավորվեք կազմակերպիչների հետ եւ նվերը թողեք նրանց մոտ։
Ներկայացումից հետո փոքրիկը կստանա ձեր պատրաստած անակնկալն ամանորյա կախարդի օգնականներից։ Նրան կհաղորդեն, որ պապիկը շատ զբաղված է եւ մենակ չի հասցնում ամեն ինչ, սակայն նա տեղյակ է փոքրիկի մասին ու շնորհավորում է նրա Ամանորը իր օգնականների միջոցով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում