Կան որոշ սովորություններ, որոնք ազդում են մեր ուղեղի ֆիզիկական վիճակի վրա, եւ դրանք պետք չէ չարաշահել։
1. Ինքներդ ձեզ խղճալու սովորություն
Երբ դուք սկսում եք անվերջ խղճալ ձեզ եւ բողոքել ձեզ բաժին հասած բախտից, ապա դուք աղքատ դառնալու ճանապարհին եք։ Նման մարդիկ շատ շուտ կորցնում են իրենց շրջապատն ու ընկերներին, քանի որ բոլորը սկսում են խղճալ եւ այլեւս ոչինչ չեն ակնկալում նրանցից։ Արդյունքում, այս տեսակ մարդը զրկվում է իր կապերից, իսկ դա հաջողակ դառնալու կարեւոր նախապայմաններից մեկն է։
2. Ամեն ինչում տնտեսելու սովորություն
Եթե խանութում առաջին հերթին փնտրում եք զեղչված ապրանքներ, մտածում եք, որ ձեր գործընկերներն ավելի շատ գումար են վաստակում, քան դուք (չնայած դուք ավելի շատ եք աշխատում), մատուցողին թեյավճար չեք թողնում եւ այլն, ապա աղքատի հոգեբանությունն արդեն արմատացել է եր մեջ։
Մասնագետները կարծում են, որ ամեն ինչ տնտեսելը ոչ թե խելամտության չափանիշ է, այլ ցույց է տալիս, որ մարդը չի կարողանում գտնել իր ծախսերի եւ եկամուտների բալանսը։ Հարուստ մարդը վճարում է այնքան, ինչքան իրականում գնահատված է այդ իրը կամ ապրանքը։ Նա պատրաստ է վճարել մյուսների փոխարեն, եւ նույն էլ ակնկալում է դիմացինից։
3. Ամեն ինչ գումարով չափելու սովորություն
Միայն աղքատ մարդիկ կարող են մտածել, որ երջանիկ է նա, ում աշխատավարձը շատ զրոներով է։ Ի՞նչ է չես կարող երջանիկ լինել առանց թանկարժեք շորերի, սեփական առանձնատան, թանկարժեք մեքենայի։ Սոցիոլոգները պնդում են, որ «Ի՞նչ է ձեզ պետք երջանիկ լինելու համար» հարցին միայն աղքատներն են նյութական ինչ-որ արժեքներ նշում։
Ի դեպ, հարուստ մարդիկ երջանիկ են համարում նրանց, ովքեր կարողանում են հաջողակ բիզնես ստեղծել, ոչնչից մեծ գումարներ աշխատել եւ այլն։
4. Խուճապի զգացում, երբ գումարը վերջանում է
Երբ միայն այն մտքից, որ դուք կարող եք կորցնել ձեր գումարը, ձեր սիրտն ավելի արագ է բաբախում եւ խուճապ է առաջանում, ապա նշանակում է, որ ձեր ներսում սկսել է աղքատության նախանշաններ առաջանալ։ Հարուստ մարդիկ շատ լավ գիտեն, որ այսօր գումար ունեն, սակայն միգուցե վաղը կորցնեն այն։ Սա բանակն է։
5. Ծախսել ավելի շատ, քան վաստակում ես
Դուք երկու աշխատանք եք կատարում, սակայն միեւնույնն է գումարը չի բավականացնում ձեզ։ Ուրեմն, ժամանակն է ինչ-որ բան փոխել ձեր կյանքում։ Եթե մարդը չի հասկանում, թե ինչով է մի վարկը տարբերվում մյուսից, ապա նա երբեք հարուստ չի դառնա։
6. Տհաճ գործով զբաղվելու սովորություն
Հոգեբանները պնդում են, որ մարդիկ, ովքեր տհաճ աշխատանք են կատարում, անհաջողակ եւ աղքատ դառնալու շեմին են։ Դրա պատճառներից մեկն այն է, որ աշխատանքը հաճույք չի պատճառում նրան. ուստի, նոր բարձունքներ ձգտելու ցանկությունը նրա մոտ մարում է։ Հաջողակ լինելու համար ոչ միայն պետք է զբաղվել սիրելի գործով, այլեւ հաճույք ստանալ դրանից։
7. Հարազատներից հեռու մնալու սովորություն
Հիանալի ձախողակներ են նրանք, ովքեր հեռու են մնում եւ անջատվում են իրենց ընտանիքից. «Ինչու պետք է զանգեմ սկեսուրիս. իրեն է պետք, թող նա զանգի...»։
Ի դեպ, նրանք, ովքեր «ժառանգաբար» հարուստ ընտանիքում են մեծանում, բավականին կարեւորում ու արժեւորում են ընտանիք հասկացությունը եւ երբ ճգնաժամային շրջան է սկսում, մեկը մյուսին սատարում ու աջակցում է։
Աղբյուրը՝ Поколение Х
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը