MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Սոցիալական փորձ. կյանքն առանց համացանցի եւ սոցցանցերի

21:10, 27 փետրվարի

Որոշել էի սեփական փորձով ժամանակը ետ տալ եւ հայտնվել այն շրջանում, երբ դեռ չէին հայտնվել համացանցն ու սոցցանցերը։ Իսկ ինչու ոչ։ Եթե երիտասարդ տարիներին կարող էի շաբաթներով ոչինչ չուտել՝ Սինդի Քրոուֆորդին նմանվելու իմ երազանքն իրականացնելու համար, ապա մեկ ամիս վիրտուալ կյանքից կտրվելը ավելի հեշտ էր։ Համենայնդեպս, ես դրանում համոզված էի, սակայն ավաղ, իրականում ամեն ինչ շատ ավելի դժվար էր։ Բայց ամեն ինչի մասին հերթով։

Մեծ ջանքերի գնով ես տանը անջատեցի ինտերնետը. նույն էլ եղավ սմարթֆոնի պարագայում։ Եվ այս ամենը կատարվեց մեծ վճռականությամբ եւ նյարդային ծիծաղով։ Առաջին օրը բավականին հանգիստ անցավ, սակայն հենց երկրորդ օրվանից ես ինչ-որ անհարմարություններ սկսեցի զգալ։ Ինչ-որ բան պակասում էր ինձ, սակայն թե ինչ՝ չէի կարողանում հասկանալ մինչեւ այն պահը, երբ ինձ «բռնացրեցի», թե ինչպես են մատներս ինքնաբերաբար բջջային հեռախոսիս մեջ փնտրում ինտերնետը միացնելու ֆունկցիան։ Սակայն նույն պահին ես ինքս ինձ «հավաքեցի», խորը շունչ քաշեցի եւ հեռախոսս դրեցի բարձի տակ։ Երեք օր անց վիրտուալ «տանջանքները» մի քիչ մեղմացան։ Բայց այս ընթացքում իմ հեռախոսին չէին դադարում զանգել ընկերներս, ովքեր որոշել էին, որ կամ ես նվազագույնը ծանր հիվանդ եմ, կամ վերակենդանացման բաժանմունքում եմ հայտնվել։ Իմ բացատրություններն առ այն, որ սա պարզապես փորձարկում է, բոլորի մոտ ծիծաղ էր առաջացնում, սակայն դա ինձ այնքան էլ լիաթոք ծիծաղ չէր թվում։

Մեկ շաբաթ անց ես, ներշնչվելով սեփական զգացմունքներից, դիմեցի հաջորդ քայլին՝ հրաժարվել նաեւ հեռուստացույցից։ Պարզվեց, որ ես բավականին շատ ազատ ժամանակ ունեմ, որը նախկինում չէի նկատում։ Օգտագործելով այդ ազատ ժամանակը՝ ես մաքրեցի բնակարանը, խնամքով հավաքեցի նկուղը, գնացի կոմունալ եւ սոցիալական բնույթի բոլոր հաստատությունները, ինչը ես մշտապես հետաձգում էի, քանի որ ժամանակը չէր բավականացնում։  Բայց ամենակարեւորը ես սկսեցի ավելի շատ շփվել մարդկանց հետ։ Այնպես չէ, որ ես նախկինում շփման պակաս էի զգում, սակայն հիմնականում դա կատարվում էր բացառապես «վիրտուալ» մեթոդներով. այսպես անգամ շփվում էի այն ընկերուհիներիս հետ, ովքեր ապրում են իմ հարեւանությամբ։ Եվ հանկարծ ես հասկացա, որ թե ինչքան ենք մենք ծուլացել, որ անգամ չենք ցանկանում հավաքել մեր ընկերների ու հարազատների հեռախոսահամարները, քանի որ սոցցանցերում մի քանի տող գրելն ավելի հեշտ է։ Բայց այդ անշունչ ու անհոգի տողերը չեն կարող փոխարինել մարդկային շփումը։ Չէ՞ որ վիրտուալ շփման ընթացքում չես կարող հասկանալ՝ զրուցակիցդ իրեն լա՞վ է զգում, թե՞ վատ, ջերմություն չկա։ Ոչ մի  սմայլիկ չի կարող արտահայտել եւ փոխանցել մարդկային զգացմուքնները։

Ես հասկացա, թե ինչի կարիք ունենք մենք բոլորս՝ մենք կարոտել ենք միմյանց, նորմալ  հարաբերություններին, առավոտյան հարեւանի կամ ընկերուհու հետ մեկ բաժակ սուրճի շուրջ բամբասելուն։ Անգամ սիրախաղն է անբնական դարձել։ Մի՞թե կարող է մի հիմար սմայլիկ փոխարինել տղամարդու գայթակղիչ հայացքը։ Մի՞թե կարելի է ինտրենետի միջոցով արտահայտված տողերից հասկանալ տղամարդու եւ կնոջ միջեւ եղած կիրք ծնող զգացմունքը։

Ինձանից մեծ ջանքեր պահանջվեցին, որ ես կարողանայի առանց պատրվակի եւ առանց ինտերնետի հավաքել բոլոր ընկերներիս։ Ես այցելեցի իմ հեռավոր բարեկամներին, ում հետ կրկին միայն Համացանցի միջոցով էի շփվում։ Բայց չէ՞ որ մենք բոլորս նույն քաղաքում ենք ապրում։ Ես հիշեցի իմ մանկությունը, երբ մենք ապրում էին իրական կյանքով, երբ մի ռեֆերատ գրելու համար հարկավոր էր ժամերով նստել գրադարանում եւ գրականություն  ուսումնասիրել, ոչ թե «գուգլել»։ Այո, ես հասկանում եմ, որ ինտերնետը շատ հարցերում օգնել է հեշտացնել մեր կյանքը եւ առաջընթացից չպետք է խուսափել։ Բայց արդյոք մի՞շտ է հեշտն ու պարզը նշանակում լավ ու ճիշտ։ Մենք ինքներս մեզ զրկում ենք  կյանքի համից, կորցնում ենք մեկս մյուսին զգալու հնարավորությունը եւ կամավոր միայնության ենք դատապարտում մեզ։ Սակայն իրական կյանքն ավելի հետաքրքրիր, գունավոր ու բազմազան է եւ դրանում համոզվելու համար պարզապես պետք է միացնել «offline» ռեժիմը...

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել