Գաղտնիք չէ, որ կանայք սիրում են ջենթլմեններին: Սակայն ջենթլմենների դարաշրջանը համընկնում էր լեդիների դարի հետ, իսկ լեդիները, համապատասխանաբար, չէին զբաղվում բիզնեսով եւ չէին մրցակցում տղամարդկանց հետ։ Եվ ստացվեց այնպես, որ տղամարդիկ (ոչ բոլորն իհարկե) ուղղակի մի կողմ դրեցին իրենց գեղեցիկ վարվելակերպն ու դյութազնությունը։
Այսօր ոչ միայն երեւույթը, այլեւ «ջենթլմեն» արտահայտությունն է բացառիկ դարձել մեզ համար։ Այժմ տղամարդու վերաբերմունքը իրավամբ կարելի է անվանել ավելի շատ ընկերական, քան ջենթլմենական։
Իսկապես, ո՞ւր են կորել իրական ջենթլմենները։ Պարզից էլ պարզ է՝ այնտեղ, ուր կորել են հեզ եւ մեղմ կանայք։ Հենց ինքը՝ մայր-բնությունն է բաշխել թույլ եւ ուժեղ սեռերի դերերը, բայց ելնելով առկա փաստերից՝ մենք ստանում ենք այն պատկերը, որն ունենք այսօր՝ կին-որսորդ եւ օջախի պահապան-տղամարդ։ Սակայն մեղավորներ փնտրելու փոխարեն, յուրաքանչյուրս պետք է խորհի կյանքի թատրոնում մեզ շնորհված «գլխավոր դերերի» մասին։
Ամեն բան շատ պարզ է՝ ուզում ես կողքիդ տեսնել ջենթլմեն, ուրեմն եղիր իրական լեդի։ Չ՞է որ յուրաքանչյուր կնոջը հաճելի է, երբ նրան ձեռք են մեկնում, ճանապարհ են տալիս, դուռ են բացում եւ այլն․․․Սակայն ժամանակակից կինը գերադասում է հպարտանալ իր նվաճումներով կարիերայում եւ բիզնեսում ՝ առիթը բաց չթողնելով ամեն անգամ հիշեցնել, որ տղամարդիկ վերացել են, եւ նա ստիպված է ամբողջ պատասխանատվությունը կրել իր փխրուն ուսերին։
Իհարկե, կարելի է մեղադրել պետությանն ու սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմաններին, որոնք սահմանափակում են տղամարդկանց, ինչի պատճառով էլ նրանք հազվադեպ են լինում տանը, քիչ են զբաղվում երեխաներով, ավելի պակաս ուշադրություն են դարձնում կանանց, արագ հոգնում են եւ ֆիզիկապես, եւ հոգեպես․․․Էլ ի՞նչ դյութազնության մասին է խոսքը․․․
Բայց եթե կանայք կարողանային ընդունել տղամարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան իրականում, այլ ոչ թե սահմանափակեին եւ իրենց ուսերին տանեին տղամարդկանց բարդ պարտականությունները, իսկ հետո էլ դժգոհեին դրանից․ չ՞է որ տղամարդկային հպարտությունը ձեւավորվում է միայն նրա հանդեպ ունեցած հարգանքի շնորհիվ, իսկ արժանապատվությունը մեծանում է միայն կարեւորություն եւ մեծ նշանակություն ունենալու զգացողությունից։ Տղամարդու կողքին պետք է չվախենալ թույլ լինելուց, որովհետեւ նրա ուժն ու պատասխանատվության զգացումը ձեւավորվում են միայն անզորի եւ թույլի հետ շփվելիս։
Այսօր «ջենթլմեն» բառը խորթ է մեր ականջին, եւ թվում է՝ ջենթլմենը պետք է լինի բարձրագույն կրթություն ունեցող, փայլուն գիտելիքների տեր, խիստ արտահայտված գեղեցիկ շարժուձեւով եւ սուր հումորի զգացումով մի տղամարդ, ով պարտադիր փողկապ է կրում։ Բայց չէ՞ որ դաստիարակությունն ու կիրթ վարվելաձեւը սկիզբ են առնում դեռ մանկուց, ձեւավորվում շրջապատում։ Եվ կարեւոր չէ՝ գիտնական է նա, թե՞ կոշկակար․ երկուսն էլ կպահեն մեր վերարկուն եւ կբացեն մեքենայի դուռը, եթե ՄԵՆՔ նրանց դա թույլ տանք։ Տղամարդկանց ինքնաարտահայտումը կախված է այն փաստից, թե մենք՝ կանայք, ինչ պատկերացում ունենք նրանց մասին։
Իրական ջենթլմենը վայելուչ կերպարանքով գեղեցիկ պատյան չէ, այլ առաջին հերթին դաստիարակված, ներդաշնակ անձնավորություն, որը հոգ է տանում մյուսների մասին՝ անկախ սեռից եւ հասարակական դիրքից։
Յուրաքանչյուր տղամարդու մեջ ջենթլմեն է ապրում, հարկավոր է միայն տեսնել նրան, իսկ մենք դիտարկում ենք այն որպես ծանոթ, սովորական, անհետաքրքիր եւ վաղուց հետազոտված էակի։ Եվ միայն ծայրահեղ իրավիճակներում, երբ կինը կորցնում է ղեկավարելու հնարավորությունը եւ թուլանում է, տղամարդն իրեն դրսեւորելու հնարավորություն է ստանում։
Ջենթլմենի կերպարը շատ անհատական է յուրաքանչյուր կնոջ համար. ոմանց բավական է միայն սեղանի սպասքից օգտվելու ունակությունը, ոմանք էլ ողբերգություն կստեղծեն՝ սխալ ընտրած շապիկի պատճառով։
Այսօր ջենթլմեններն ավելի ու ավելի են պակասում, քանզի կանայք ավելի անկախ եւ ուժեղ են դարձել ու պաշտպանության կարիք էլ չեն զգում։ Ավելին, ասում են, որ դյուցազն լինելն էլ այսօր արդիական ու «մոդայիկ չէ»։ Անձամբ ես նորաձեւության ետեւից երբեք չեմ վազել, ու իմ շրջապատում բավականին շատ դաստիարակված ու պարկեշտ անձնավորություններ կան, որոնք ունեն «ջենթլմեն» կոչվելու բոլոր իրավունքները։
Ջենթլմեններ կան։ Նրանք ապրում են մեր կողքին, քայլում են մեզ հետ նույն փողոցներով, մեզ հետ սուրճ են խմում միեւնույն սրճարաններում․․․ Բայց․․․ Նրանք այնտեղ են, որտեղ նրանց թույլ են տալիս արտահայտվել, նրանք այնտեղ են, որտեղ, դժվար է, վտանգավոր եւ որտեղ զգում են նրանց կարիքը։ Այնտեղ, որտեղ դաստիարակված, քնքուշ, սիրող, իսկական եւ թույլ կանայք են․․․
Եվա Նավասարդյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 13 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել, Սոնան ու Գրիգը սպասում են առաջնեկին, Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է. Instagram-ը՝ այս շաբաթ20:05, 13 սեպտեմբերի
Հայաստանից մինչև Ուրուգվայ. Էթնիկ նորաձևությունը՝ «Անցյալի ապագան» փառատոնում16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին