«Չես խաբի մարդկանց, երբ քո աչքերը մեկի համար փայլում են». Մհեր Բաղդասարյանը իր զգացմունքների մասին և ոչ միայն

«Հայ երգիչ»-ի հաղթող Սաթենիկ Սահակյանը և Նաիրա Գյուրջինյանը խոսել են նախագծի մանրամասներից

Դերասան Վարդան Քոչարյանը` 2023-ի իր երազանքների ու նպատակների մասին

«2023-ին պատրաստվում ենք օրինականացնել մեր հարաբերությունները». Գևորգ և Քրիստինա

«Ծնողներիս մահից հետո Ամանորն ինձ համար տխուր է անցնում». Դիանա Տոռես

Որոնք են 2023 թվականի նորաձև սանրվածքներն ու երանգները. խորհուրդներ վարսահարդարներ Բարիս Միքայելյանից ու Նարեկ Արմենյանից

Դալիթայի ամանորյա շնորհավորանքը

Գրիգոր Կյոկչյանը` դեկտեմբերի 5-ին կայանալիք միջոցառման մանրամասների ու Նարեի տրամադրվածության մասին

Ջեքսոնի, Լոպեսի, Բեյոնսեի հետ աշխատած հայտնի դիզայներ Ջեյկոբ Մեյերի շքեղ ցուցադրությունը Երեւանում

«Բլբուլյաններ 3». 3 անգամ ավելի ծիծաղելի սիթքոմը մեկնարկում է

#Backstage. Ինչպես են ընթանում «Արտակարգ Արտակ» նոր հումորային սիթքոմի նկարահանումները

Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

Ու՞ր են կորել ջենթլմենները

21:16, 17 մարտի

Գաղտնիք չէ, որ կանայք սիրում են ջենթլմեններին: Սակայն ջենթլմենների դարաշրջանը համընկնում էր լեդիների դարի հետ, իսկ լեդիները, համապատասխանաբար, չէին զբաղվում բիզնեսով եւ չէին մրցակցում տղամարդկանց հետ։ Եվ ստացվեց այնպես, որ տղամարդիկ (ոչ բոլորն իհարկե) ուղղակի մի կողմ դրեցին իրենց գեղեցիկ վարվելակերպն ու դյութազնությունը։

Այսօր ոչ միայն երեւույթը, այլեւ «ջենթլմեն» արտահայտությունն է բացառիկ դարձել մեզ համար։ Այժմ տղամարդու վերաբերմունքը իրավամբ կարելի է անվանել ավելի շատ ընկերական, քան ջենթլմենական։

Իսկապես, ո՞ւր են կորել իրական ջենթլմենները։ Պարզից էլ պարզ է՝ այնտեղ, ուր կորել են հեզ եւ մեղմ կանայք։ Հենց ինքը՝ մայր-բնությունն է բաշխել թույլ եւ ուժեղ սեռերի դերերը, բայց ելնելով առկա փաստերից՝ մենք ստանում ենք այն պատկերը, որն ունենք այսօր՝ կին-որսորդ եւ օջախի պահապան-տղամարդ։ Սակայն մեղավորներ փնտրելու փոխարեն, յուրաքանչյուրս պետք է խորհի կյանքի թատրոնում մեզ շնորհված «գլխավոր դերերի» մասին։

Ամեն բան շատ պարզ է՝ ուզում ես կողքիդ տեսնել ջենթլմեն, ուրեմն եղիր իրական լեդի։ Չ՞է որ յուրաքանչյուր կնոջը հաճելի է, երբ նրան ձեռք են մեկնում, ճանապարհ են տալիս, դուռ են բացում եւ այլն․․․Սակայն ժամանակակից կինը գերադասում է հպարտանալ իր նվաճումներով կարիերայում  եւ բիզնեսում ՝ առիթը բաց չթողնելով ամեն անգամ հիշեցնել, որ տղամարդիկ վերացել են, եւ նա ստիպված է ամբողջ պատասխանատվությունը կրել իր փխրուն ուսերին։

Իհարկե, կարելի է մեղադրել պետությանն ու սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմաններին, որոնք սահմանափակում են տղամարդկանց, ինչի պատճառով էլ նրանք հազվադեպ են լինում տանը, քիչ են զբաղվում երեխաներով,  ավելի պակաս ուշադրություն են դարձնում կանանց, արագ հոգնում են եւ ֆիզիկապես, եւ հոգեպես․․․Էլ  ի՞նչ դյութազնության մասին է խոսքը․․․

Բայց եթե կանայք կարողանային ընդունել տղամարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան իրականում, այլ ոչ թե սահմանափակեին եւ իրենց ուսերին տանեին տղամարդկանց բարդ պարտականությունները, իսկ հետո էլ դժգոհեին դրանից․ չ՞է որ տղամարդկային հպարտությունը ձեւավորվում է միայն նրա հանդեպ ունեցած հարգանքի շնորհիվ, իսկ արժանապատվությունը մեծանում է միայն կարեւորություն եւ մեծ նշանակություն ունենալու զգացողությունից։ Տղամարդու կողքին պետք է չվախենալ թույլ լինելուց, որովհետեւ նրա ուժն ու պատասխանատվության զգացումը ձեւավորվում են միայն անզորի եւ թույլի հետ շփվելիս։

Այսօր «ջենթլմեն» բառը խորթ է մեր ականջին, եւ թվում է՝ ջենթլմենը պետք է լինի բարձրագույն կրթություն ունեցող, փայլուն գիտելիքների տեր, խիստ արտահայտված գեղեցիկ շարժուձեւով եւ սուր հումորի զգացումով  մի տղամարդ, ով պարտադիր փողկապ է կրում։ Բայց չէ՞ որ դաստիարակությունն ու կիրթ վարվելաձեւը սկիզբ են առնում դեռ մանկուց, ձեւավորվում շրջապատում։ Եվ կարեւոր չէ՝ գիտնական է նա, թե՞ կոշկակար․ երկուսն էլ կպահեն մեր վերարկուն եւ կբացեն մեքենայի դուռը, եթե ՄԵՆՔ նրանց դա թույլ տանք։ Տղամարդկանց ինքնաարտահայտումը կախված է այն փաստից, թե մենք՝ կանայք, ինչ պատկերացում ունենք նրանց մասին։

Իրական ջենթլմենը  վայելուչ կերպարանքով գեղեցիկ պատյան չէ, այլ առաջին հերթին դաստիարակված, ներդաշնակ անձնավորություն, որը հոգ է տանում մյուսների մասին՝ անկախ սեռից եւ հասարակական դիրքից։
Յուրաքանչյուր տղամարդու մեջ ջենթլմեն է ապրում, հարկավոր է միայն տեսնել նրան, իսկ մենք դիտարկում ենք այն որպես ծանոթ, սովորական, անհետաքրքիր եւ վաղուց հետազոտված էակի։ Եվ միայն ծայրահեղ իրավիճակներում, երբ կինը կորցնում է ղեկավարելու հնարավորությունը եւ թուլանում է, տղամարդն իրեն դրսեւորելու հնարավորություն է ստանում։

Ջենթլմենի կերպարը շատ անհատական է յուրաքանչյուր կնոջ համար. ոմանց բավական է միայն սեղանի սպասքից օգտվելու ունակությունը, ոմանք էլ ողբերգություն կստեղծեն՝ սխալ ընտրած շապիկի պատճառով։

Այսօր ջենթլմեններն ավելի ու ավելի են պակասում, քանզի կանայք ավելի անկախ եւ ուժեղ են դարձել ու պաշտպանության կարիք էլ չեն զգում։ Ավելին, ասում են, որ դյուցազն լինելն էլ այսօր արդիական ու «մոդայիկ չէ»։ Անձամբ ես նորաձեւության ետեւից երբեք չեմ վազել, ու իմ շրջապատում բավականին շատ դաստիարակված ու պարկեշտ անձնավորություններ կան, որոնք ունեն «ջենթլմեն» կոչվելու բոլոր իրավունքները։

Ջենթլմեններ կան։ Նրանք ապրում են մեր կողքին, քայլում են մեզ հետ նույն փողոցներով, մեզ հետ սուրճ են խմում միեւնույն սրճարաններում․․․ Բայց․․․ Նրանք այնտեղ են, որտեղ նրանց թույլ են տալիս արտահայտվել, նրանք այնտեղ են, որտեղ, դժվար է, վտանգավոր եւ որտեղ զգում են նրանց կարիքը։ Այնտեղ, որտեղ դաստիարակված, քնքուշ, սիրող, իսկական եւ թույլ կանայք են․․․


   Եվա Նավասարդյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում







@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ