Հայտնի մոդել, ինչպես նաեւ հանրությանը սերիալներից հայտնի 21-ամյա Արեւիկ Գեւորգյանը պատրաստվում է Հայաստանը ներկայացնել «Միսս տուրիզմ ինտերնացիոնալ» գեղեցկության մրցույթ-փառատանին: Այս մասին NEWS.am Style-ի թղթակցի հետ զրույցում ասաց, Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, «Միսս եւ միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Այն անցկացվելու է դեկտեմբերի 12-ից հունվարի 2-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Մրցույթին մասնակցելու են աշխարհի մոտ 60 երկրների ներկայացուցիչներ, եզրափակիչը կայանալու է հենց Ամանորի գիշերը:
Աշոտ Խաչատրյանը շեշտեց, որ այս մրցույթը նորաձեւության եւ գեղեցկության աշխարհում մեծ հեղինակություն ունի, կազմակերպվում է պետական մակարդակով, տարբերվում է նվերների ճոխությամբ, աղջիկներին նվիրում են մարգարիտներ, ոսկե շղթաներ, թանկարժեք պայուսակներ եւ այլն: Ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի դերասաններ, մոդելային աշխարհում ճանաչված դեմքեր:
«Արեւիկ Գեւորգյանը հաղթանակի արժանի մասնակից է, ունի մեծ հնարավորություններ լավագույնս ներկայացնելու Հայաստանը: Նա արվեստագետի ընտանիքից է, իր գործի պրոֆեսիոնալ է, գրագետ եւ զարգացած աղջիկ է»,- ասաց Աշոտ Խաչատրյանը:
Նշենք, որ 21-ամյա Արեւիկ Գեւորգյանը 2010թ. մասնակցել է «Հայաստանի արքայադուստր» գեղեցկության եւ նորաձեւության մրցույթ-փառատոնին, դարձել է գլխավոր մրցանակակիր: 2010թ աշնանը նա Հայաստանը ներկայացրել է «Աշխարհի արքայադուստր» մրցույթին եւ արժանացել է «Միսս տաղանդ» տիտղոսին` ներկայացնելով մնջախաղ: Դրանից հետո մոդելը մասնակացել է 2011թ. Բոդրումում կայացած «Միսս 7 մայրցամաքին», որտեղ եւս արժանացել է «Միսս տաղանդ» մրցանակին եւ ընդգրկվել «Թոփ 7 լավագույնների» ցանկում: Արեւիկը ոչ միայն մասնակացում է մոդելային մրցույթներին, նկարահանվում սերիալներում, այլեւս սովորում է Թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում:
Անձնական տվյալներ են` ունի 1,75 հասակ, 90-60-92 չափեր:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար