Պահարան. այն ամենն ինչ պարտադիր է ճամպրուկում՝հանգստի մեկնելիս

Ամերիկաբնակների արձագանքը հայկական տեսահոլովակներին. մաս 2` Իվետա Մուկուչյան

«IQ-իկ». Փոքրիկները` լրագրության մասին

Makeup tutorial. ստանում ենք վառ ամառային դիմահարդարում

Ինչպես ընտրել ամառային շապիկներն ու ճիշտ համադրել դրանք

«Իռլանդացին» ֆիլմի առաջին թիզերը

Արտասահմանցիները հայկական տեսահոլովակներ են դիտում

Երկու հայ հանդիպեցին Մոսկվայում․ Հրանտ Թոխատյան եւ Սարիկ Անդրեասյան

NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

Ինչպես է տղամարդը կին ընտրում

21:46, 14 հունվարի

Եթե հետաքրքիր է, թե ինչ չափանիշներով է տղամարդը կին ընտրում, նկատի ունեմ երկարատեւ հարաբերություները, խոսեցրեք տղամարդկանց, օրինակ, լողասենյակում, կամ գարեջրի բաժակի շուրջ։ Նման խոսակցության ընթացքում, իհարկե, ձեզ կհեղեղեն անեկդոտներով ու նմանատիպ կնիքներով, սակայն կատակ-զրույցի ընթացքում կբացահայտվի այն, ինչն իսկապես շատ կարեւոր է տղամարդու համար։ Առաջինը ցրվելու է դատապարտված այն միֆը, թե տղամարդուն դուր են գալիս նիհար ու երկարոտ շիկահերները։ Սկսենք նրանից, որ տղամարդկանց մեծ մասին դուր չի գալիս ոչ անորեքսիան, ոչ էլ ճարպակալությունը։ Այդ մեծամանսությանը դուր են գալիս ծաղկման շրջան ապրող լիքոտ կանայք, ում ամեն ինչը տեղում է, եւ կլորությունների պակաս կամ ավելցուկ չունեն։ Դե կան, իհարկե, բաառություններ, ինչպես Ռեմարկի հերոսներից մեկը, ով, կարծես թե, մեծ հետույքով կաղ կանանց էր սիրում։ Սակայն դա Ռեմարկն է։

Ինչ վերաբերում է մազերի գույնին, ապա դա իրոք ճաշակի խնդիր է։ Եւ ընդհանրապես, ինչ էլ որ խոսեն հոգեւոր հատկությունների, ըմբռնման եւ նման այլ հիմնարությունների մասին, որ գնահատվում է կնոջ մեջ, միեւնույնն է, կնոջ հետ մեր առաջին շփման արդյունքը տեսողական է։ Ընդ որում նա կարող է ընդհանրապես բառ չասել, իսկ մենք արդեն սիրահարված ենք մինչեւ ականջները։ Միգուցե՞ այն պատճառով, որ քչախոս կինը շատ հազվադեպ երեւույթ է։ Ընդ որում, մենք երբեք չենք կարող բացատրել, թե ինչն է հենց նրա արտաքինում այդքան կործանիչ եղել մեր ազատության համար։ Կա տղամարդկային մի խոսք. կնոջը պետք է ուղեկցել մինչեւ լոգարանի դուռը, եւ հենց դռան մոտ էլ դիմավորել։ Կատակը՝ կատակ, սակայն այստեղ ճշմարտություն կա. մեզ դուր չեն գալիս դեմքի կիլոգրամներով շպարը, ներկերի գերծախսը ունքերին, թարթիչներին ու շուրթերին եւ, ե՞րբ են դա վերջապես հասկանալու տարբեր գովազդների ու հոլովակների ռեժիսոները, քչեին է դուր գալիս մեծ համարի կուրծքը։ Դա պարզապես հրեշային է, ինչպես պարֆյումերային ֆիրմայի՝ այտերի համար արված արտադրանքը, այդ պատճառով էլ հազվադեպ է գրավում։

 Եւ ֆիթնես կենտրոններում անվերջ կորելը շուտով կսկսի ազդել նյարդերին, եւ կսկսենք ոչ թե խանդել, այլ մտածել, թե ի՞նչ մի դժվար բան է նա փորձում այնտեղ հաղթահարել։

 Ոչ մի կարգին տղամարդ երբեք չի նայի կին-նախագահին կամ ինչ-որ միջազգային կառույցի առաքելության ղեկավարին։ Մեր ժամանակներում, երբ կանացիությունն ավելի հազվադեպ հատկություն է դառնում, մեզ ավելի շուտ կգրավեն մերկապարուհիները։ Եւ բանն ամենեւին էլ միայն այն չէ, որ կանանց հաճախ ստիպված ես լինում խնդրել, որ կիսաշրջազգեստ հագնեն, ինչպես նաեւ աշխատեն քիչ զբաղվել բռնցքամարտով ու չձգտեն ծանր աթլետիկայի աշխարհի չեմպիոն դառնալ։ Բանն այն է, որ կնոջիցի ավելի հազվադեպ է սեքսի հոտ գալիս, իսկ մեզ դա շատ անհրաժեշտ է։ Իսկ եթե նրանից ոչ թե քրտնքի կամ գրասենյակային պարագաների, այլ սեքսի ու մաքուր մարմնի վրա լավ օծանելիքի հոտ է գալիս, ապա նրան ձեքից ձեռք կխլեն, հատկապես եթե նա միաժմանակ սահուն շարժվել ու գոնե ցերեկով սուրճ եփել գիտի։

Տղամարդիկ, անկեղծ ասած, տանել չեն կարողանում, երբ ինչ-որ մեկն իրենցից խելացի է լինում։ Հատկապես՝ կինը։ Դե կենցաղային հարցերում ցանկացած կին խելացի է ցանկացած տղամարդուց, դա հասկանում ես տարիքի հետ, իսկ հիմա խոսքը քայլող հանրագիտարանների մասին է, ովքեր անընդհատ շտկում են, երբ շեշտը ճիշտ վանկի վրա չես դնում եւ կատաղի ուղղում են ակնոցը, երբ միանգամից չես հիշում Կարլոս Մեծի կառավարման տարեթվերը։ Այդպիսի մեկն ընդմիշտ գնաց, երբ արդարացրի իմ պատմական անգրագիտությունը՝ պնդելով, որ հեշտ է Կարլոս Մեծ լինելը, երբ հայրդ Պիպին Կարճահասակն է։ Իսկ եթե հաշվի առնենք, որ նման հանրագիտարանները սովորաբար հաստ, ու կարեւորը՝ տափակ կազմով են, փառք Աստծո, որ գնաց…

Քանի որ նրանից հետո եկավ ուրիշը, ով թեեւ, դատելով աչքերի կրակից, հավանաբար գիտեր, թե որ թագավորությունում է փարավոն եղել Ջոսերը, բայց կազմը փափուկ էր եւ աչքերը մեղմորեն կլորեցնել գիտեր, երբ խոսքը դաշտային պայմաններում ԿԱՄԱԶ-ի վերանորոգման մասին էր։ Նա երբեմն փոխում էր ջինսը կիսարջզգեստով, ու բավականին վստահ տեսք ուներ դրանով, այդ պատճառով էլ մեծ հաջողություն ուներ։ Մենք նաեւ հաճախ ընտրում ենք «գարշելի էակների», ինչը նույնպես միանգամայն անբացատրելի է. նրանք կյանքով լի են, բնատուր խելք ունեն (տեսե՞լ եք երբեւէ «գարշելի էակ» մի կնոջ, ով հիմար լինի), հումորի լավ զգացում, ու եթե հաջողվի նրան մեր կողմը գրավել, եւ ընկեր դարձնել, ապա դրանից լավ զույգ չենք գտնի. մենք սովորության համաձայն կարող ենք առաջ գնալ առանց թիկունքի մասին մտածելու. նա կհոգա այդ մասին։ Ճիշտ է, մեր ուղիղ ճանապարհը հետո պարզվում է, որ ոլոր-մոլոր է եղել, սակայն չենք տխում, քանի որ մեզ ուղղություն է տվել «գարշելի էակը», իսկ արդյունքն էլ ցանկալի է։ Մենք նույնիսկ ի վիճակի ենք ներել նրան այդ հանգամանքը, որ մեր համատեղ կյանքի ողջ ընթացքում նա ոչ մի անգամ իր համար ջուր չի լցրել, այլ մենք են ողջ կյանքը նրա հետեւից հանքային ջրի շիշը բռնած վազում, մեկ՝ սուրճ անկողնում, բազմոցին, ճաշից հետոյի ընդմիջմանը։ Բայց երբեք նրան ուրիշների մոտ «գարշելի էակ» մի անվանեք։

Մի խոսքով, տղաներ, հեշտ է ասել, թե ում, ամենայն հավանականությամբ չենք ընտրի որպես զույգ։ Մնացած բոլորին տանում են, մեկին՝ անմիջապես, մյուսին՝ սուսուփուս։ Եւ որպես կանոն, մեր մասին չենք կարող ասել, երջանիկ ենք, թե փիլիսոփա ենք դարձել։

Կողքից ավելի լավ է երեւում։

Վարդան Ամիրյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ