Սիրեկանն այն տղամարդն է, ով կնոջ հետ սեռական հարաբերության մեջ է, սակայն ամուսնացած չէ նրա հետ։ Իսկ ինչ անուն տանք տղամարդուն, ով միաժամանակ ե՛ւ կին ունի ե՛ւ՝ սիրուհի։ Անվանե՞նք լովելաս, դոնժուան կամ կնամոլ։ Յուրաքանչյուր կին նման տղամարդու համար անուն կգտնի։ Եւ համարյա բոլորին հետաքրքրում է հարցը, թե ինչպես պարզել, դավաճանո՞ւմ է ամուսինն իրեն, թե՞ ոչ։ Այդ մասին NEWS.am STYLE -ին պատմում է «Գոյ» հոգեբանական կենտրոնի բժշկական հոգեբան Լաուրա Ավետիսյանը։
«Շատ փորձառու տղամարդիկ կան, ովքեր այնքան մասնագիտորեն են գործում, որ նրանց բռնացնելն անհնար է։ Սակայն, որքան էլ ջանան թաքցնել իրենց չարաճճիությունը, կա գործուն մի մեթոդ, որը մատնում է յուրաքանչյուրին։ Ես չեմ խոսում ստի դետեկտորի մասին, այլ՝ տղամարդու վարքի։ Հարգելի կանայք, ծանոթանալով տղամարդու վարքին, երբ նա փորձում է ձեզ հիմարի տեղ դնել, այլեւս երբեք նրանցից ոչ մեկ ձեզ չի կարող խաբել։ Կաշխատեմ տալ այն տղամարդու պատկերը, ով օրվա ընթացքում երկու ճակատով է խաղում։
Առավոտ
Մահճակալ, զարթուցիչ, լոգարան, հագնվեց, պատրաստվում է աշխատանքի գնալ։ Կարծես թե ոչ մի արտառոց բան չկա նրա վարքում, բայց գլխում քաոս է, մտածում է սիրուհու մասին, մտածում է անընդհատ, չի կարող մոռանալ միասին անցկացրած կրքոտ գիշերները։ Մտածում է, թե ինչ պատճառաբանություն հորինի այսօր երեկոյան սիրուհու հետ հանդիպելու համար։ Բացարձակ ուշադրություն չի դարձնում կնոջը, նրա համար միեւնույնն է, թե ինչ է զգում կինը, ինչ կլինի հետո։ Սակայն, որպեսզի կինը ոչինչ չկասկածի, շատ բարեհամբույր է կնոջ հետ։ Համարյա ամեն օր տանից դուրս գալուց առաջ համբուրում է նրան։
Օրվա ընթացքում
Գրասենյակ, համակարգիչ, աշխատանքային սեղան, թղթերի կույտ, հավաքված գործեր, բայց չի ստացվում աշխատել։ Գլուխը տարբեր մտքերով է զբաղված, ավելի ճիշտ, մտածում է սիրուհու մասին։ Վերջին ժամանակներս նա համարյա մի բան է մտածում, թե «որքան է բախտը բերել նրան հանդիպելիս, նա իրեն լավ է հասկանում, ափսոս, որ նրան ավելի երիտասարդ տարիքում չէր հանդիպել, եթե այդպես լիներ, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ»։ Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ հաղորդագրություն է ուղարկում սիրուհուն, ծաղիկներ ու թանկարժեք նվերներ է անում։ Երբեմն կնոջն էլ է նվերներ անում, սակայն ոչ թե այն պատճառով, որ ցանկանում է, այլ որպեսզի նա ոչինչ չկասկածի, նա աղմուկի ու տեսարանների կարիք չունի, ուզում է հանգիստ ապրել, առանց վեճերի։ Չի բաժանվում, քանի որ երեխաներին է խղճում։
Երեկո
Աշխատանքային օրվա վերջն է։ Նա ամպերում է. պատրաստվում է սիրուհու մոտ, սակայն մի քիչ շփոթված է, քանի որ դեռեւս կնոջը չի հաղորդել, որ կուշանա։ Վերջապես համարձակվեց զանգահարել կնոջը։ Շատ ցածր ու մեղավոր ձայնով սկսում է խոսել, բացատրել, որ շատ գործ ունի եւ ոչինչ չի հասցնում, բայց այսօր պետք է ավարտի հաշվետվությունը, այդ պատճառով շատ ուշ կվերադառնա տուն։ Իսկ հաշվետվության փոխարեն վերադառնում է իր սիրային բույնը։
Գիշեր
02:00, նա արդեն տանն է։ Ձեւացնում է, թե շատ է հոգնել, շատ է հոգնել այդպիսի աշատանքից, բայց ոչինչ չի կարող անել։ Ձեւացնում է, թե խոսել չի կարողանում (չի ցանկանում), ուտելու ուժ չունի եւ արագորեն պառկում է քնելու։
Ահա մոտավոր պատկերը տղամարդու, ով երկու ճակատով է խաղում։ Եթե ձեր ամուսինը նման վարք է ցուցաբերում, ապա հաստատ իմացեք, որ նա ձեզ դավաճանում է։ Սակայն անմիջապես խուճապի մի մատնվեք, այլ նախ պարզեք, թե ինչն է ձեր նկատմամբ նման վերաբերմունքի էությունը, քանի որ շարք տարբեր երեւույթներ կան, որոնք կարող են տղամարդու դավաճանության պատճառ դառնալ, սակայն, այնուամենայնիվ, կան համընդհանուրները։
Դրանցից մեկը, կարելի է ասել, կարգավիճակն է, ինչի պատճառով տղամարդը դավաճանում է կնոջը։ Կա տղամարդկանց մի տեսակ, ով ըստ կարգավիճակի պետք է սիրուհի ունենա։ Այդպիսի սիրուհիները մշտական են։ Այն շրջանակներում, որտեղ տղամարդն է, սիրուհի ունենալը հարգի է եւ սկզբունքի հարց է։
Ոմանց դա անհրաժեշտ է ինքնագնահատականը բարձրացնելու համար։ Այդպիսի մարդկանց համար սիրուհի ունենալը չի նշանակում ընտանեկան հարաբերությունների ավարտ։ Նրանք այդ ամենին վերաբերում են որպես զվարճանքի։ Ոչ ավելին։ Եւ ընտանիքն էլ գնահատում են բավականին բարձր։ Եւ նույնիսկ չեն էլ մտածում, թե ինչ կզգա կինը, եթե իմանա, որ ամուսինն իրեն փոխարինող ունի։
Երկրորդ պատճառը կամ դավաճանության տեսակը. «Ես նույնիսկ չեմ նկատել, թե ինչպես եմ դավաճանել, սիրելիս, ես մահացու հարբած եմ եղել…»։ Մի խոսքով, նման դավաճանությունները հիմնականում միանգամյա են, հետագա հարաբրություն չեն ենթադրում։ Նման դավաճանությունը տեղի է ունենում հիմնականում ընկերների մոտ աղմկոտ երեկոների ժամանակ, որտեղ շատ են ալկոհոլն ու աղջիկները։
Դավաճանության տեսակ համար երեք։ Մարմնավաճառներ։ Ամենածիծաղելին այն է, որ տղամարդը սա դավաճանություն չի համարում։ Ինչի համար վճարում եմ, դավաճանություն չէ։ Իսկ կանայք, չգիտես ինչու, նման կարծիքի չեն…
Եւ վերջապես, որպես հոգեբան կարող եմ ասել, որ դավաճանության աամենագլխավոր պատճառն այն է, որ տղամարդը մանկության տարիներին բավարար սեր չի ստացել։
Հարգելի կանայք, սիրեք ձեր ամուսնուն, տվեք նրան այն սերը, որի կարիքը նա ունի, մի ձեւացրեք, թե սիրում եք, այլ սիրեք անկեղծ, մի փորձեք փոխել նրան (սիրուհին նրան ընդունում է այնպես, ինչպիսին նա կա, այդ պատճառով էլ շատերը նախընտրում են սիրուհիներին), այլ ձգտեք նրան ընդունել այնպիսին, ինչպիսին իրականում կա։ Եւ այդ ժամանակ ձեր ամուսինը կընդունի ձեզ։ Ձեր ընտանիքում չի լինի դավաճանություն։ Ընտանեկան ներդաշնակություն եմ ձեզ մաղթում»։
Գրի առավ Լաուրա Բալայանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:31, 3 հոկտեմբերի
«Մաքրենք մեր միտքը վատից, մտածենք միայն լուսավորի ու գեղեցիկի մասին, ու հենց դա կգա դեպի մեզ». Էվա Խաչատրյան20:15, 3 հոկտեմբերի
Balenciaga-ի շուրջ սկանդալից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ նկարահանվել է բրենդի արշավում19:17, 3 հոկտեմբերի
«Փողով, իսկապես, ամեն ինչ կարելի է գնել»․ Գեւ Օրկյանը՝ ՄԱԿ-ի՝ Արցախ կատարած այցի ու գնահատականի մասին17:40, 3 հոկտեմբերի
Ադրբեջանը «ահաբեկիչ» է հռչակել Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանին17:30, 3 հոկտեմբերի
«Մենք Սյունիքի լեռներում էինք ամենածանր օրերին, երբ կրակում էին Արցախի վրա». Ելենա Արշակյանը՝ «Լեռները կհիշեն» սերիալի բարդ նկարահանումների մասին (ֆոտո)15:50, 3 հոկտեմբերի
Hayat Project-ն իր առաջիկա համերգի ողջ հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալուն15:34, 3 հոկտեմբերի
Ինչպե՞ս հաղթահարել այս օրերի սթրեսը. ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնի խորհուրդը (VIDEO)14:32, 3 հոկտեմբերի
Ո՞վ է ռուսական շոու-բիզնեսի լավագույն արտիստն՝ ըստ Կիրկորովի13:05, 3 հոկտեմբերի
«Թագուհու քայլը» սերիալի աստղ Անյա Թեյլոր-Ջոյն ամուսնացել է12:25, 3 հոկտեմբերի
«Այս օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյան11:24, 3 հոկտեմբերի
«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա10:28, 3 հոկտեմբերի
Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին (VIDEO)