Ներկայացնում ենք հինգ պատճառ, թե ինչու դու միշտ էներգիայի պակաս կունենաս։
1. Ուղեղում ծագած մտքերն ու ազդակները արհամարհել
Եթե քո սենյակում կատարյալ քաոս է, ինչը նյարդայնացնում ու ազդում է քեզ վրա, ուրեմն որքան էլ որ կարեւոր գործ անես, սենյակը մաքրելու եւ հավաքելու միտքը տանջելու է ձեզ։ Իսկ երբ դու սկսում ես արհամարել կամ հետաձգել այդ ցանկության կատարումը, աստիճանաբար կորցնում ես քո էներգիայի մեծ մասը։ Արդյունքում դու ոչինչ չես ցանկանում անել։
2. Հակասություններ
Մեր ամբողջ կյանքը պայքար է մեր ու մեր օրգանիզմի միջեւ։ Եթե դու ապրում ես՝ բավարարելով միայն օրգանիզմի հիմնական պահանջները (սնունդ, ջերմություն, սեքս), ապա դրանից տուժում է հոգին։ Կյանքում գլխավոր հակասությունները հենց այն խոչընդոտներն են, որոնք առկա են մտքի եւ հոգու միջեւ։ Դրանք երբեք թույլ չեն տալիս մարդուն լինել այնպիսին, ինչպիսին նա կա։Առաջին հակասությունը ծնվում է «պետք է դառնամ...» արտահայտությունից։ Դու ցանկանում ես նոր կանոններով շարժվել, բայց հետո մտածում ես, որ դա քո շրջապատին դուր չի գա, եւ նրանք թույլ չեն տա քեզ անել դա։ Եվ այս հակասությունները տանջում են մարդուն եւ նրանից մեծ էներգիա խլում։ Ուստի, այս իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է ապրել ներկայով եւ աստիճանաբար անել այն, ինչ իսկապես ցանկանում ես։ Այդպես հակասություն է ստեղծվում քո եւ արտաքին աշխարհի միջեւ, բայց հոգիդ խաղաղ է։
3. Էներգիայի կլանող մարդիկ
Մարդը սովորաբար կախվածության մեջ է ուրիշներից։ Սակայն կան մարդիկ, որոնք բացասաբար են ազդում մյուսների վրա եւ կլանում են նրանց էներգիայի մեծ մասը։ Սովորաբար նման մարդիկ զրուցելիս խոսում են միայն ձեր մասին՝ ոչինչ չպատմելով իրենցից։ Այս մարդկանց հետ շփվելիս պետք է անակնկալ մոտեցում ցուցաբերել եւ չանել ու չասել այն, ինչ նրանք ակնկալում են։ Այս պարագայում դուք թուլացնում եք նրանց՝ պաշտպանելով սեփական էներգետիկ դաշտը։ Հիշեք, նման մարդիկ որպես իրենց թիրախ ընտրում են թույլերին, քանի որ հակառակ պարագայում նրանք կզրկվեն իրենց էներգիայից։ Պետք չէ բարկանալ, պարզապես հարկավոր է թույլ չտալ մյուսներին սնվել ձեր էներգիայով։
4. Բաց չթողնելու ցանկություն
Մտածել մի բանի մասին, որի համար հետո զղջալու ես, նույնն է, ինչ «խմել սեփական արյունը»։ Էներգիան, որը կուտակվում է քո ներսում, անպայման պետք է դուրս գա. սա կանոն է։ Այսպես թե այնպես կյանքում միշտ էլ կատարվում են բացասական երեւույթներ, որոնց վրա կարելի է ծախսել այդ էներգիան։ Ուստի, պետք չէ ձեր էներգիան վատնել՝ մտածելով անցյալի ցավերի մասին կամ պատկերացնելով ապագայի դժվարությունները։ Իհարկե, մարդու համար շատ դժվար է, բայց պետք է մոռանալ անցյալի եւ ապագայի մասին։ Թույլ մի տվեք փուչ մտքերին եւ պատկերացումներին կլանել ձեր էներգիան։
5. Հնարավորի անիրական սահմանները
Վերջին կետը նախորդի շարունակությունն է։Երբ դու կհասկանաս, որ միայն ներկան է կարեւոր, դու կկարծես՝ անցյալն անգամ չի եղել։ Դու ապրում ես հիմա, այստեղ, այս պահին եւ միայն անցյալը մոռանալով կարող ես փոխել ամեն ինչ։ Ներկայում հաջողության հասնելու համար անցյալը պետք է աստիճանաբար կամ միանգամից մոռանալ եւ թողնել միայն ներկան, որում զարմանալիորեն ոչինչ կանխորոշված ու մտածված չէ։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է15:21, 21 սեպտեմբերի
Գրեթե 5 միլիոն դիտում. Կալիֆոռնիացի IT տնօրենը սկանդալ է առաջացրել տղամարդկանց համար պահանջների ցանկով