Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Դիզայներ Սերժ Գանջումյան. Հայաստանից հեռանալը կապված էր ստեղծագործական «փսիխոզի» հետ

21:36, 23 հունվարի

Համաշխարհային անունով ու հայկական արմատներով դիզայներ Սերժ Գանջումյանը համարում է, որ հագուստը, մյուս բոլոր ստեղծագործությունների նման, պետք է արվեստ լինի։ Ցավոք, Հայաստանում քչերը գիտեն այս նշանավոր տաղանդի մասին։  NEWS.am STYLE –ը որոշեց լրացնել այդ բացը։

Սերժ, պատմեք ձեր հայկական արմատների մասին։

Գիտեք, ազգությունն իմ կյանքում առաջին տեղում է, առավել եւս, որ ինձ հոգեհարազատ են նաեւ հրեաները…Ծնվել եմ Երեւանում, մի քիչ խառը ընտանիքում. հայրս հայ է, մայրս հրեական ծագում ունի։ Ոսկե մանկությունս անցել է Երեւանում՝ «Չերյոմուշկայից» մինչեւ «Մոնումենտ», եւ ամեն առավոտ ըմբոշխնել եմ մեծն Արարատը։ Եւ այդպես 10 տարի շարունակ, մինչեւ ողջ տեսարանը փակեցին այս հիմար նորակառույցներով։ Ավարտել եմ Երեւան պոլիտեխնիկական ինստիտուտը, եւ նույնսիկ «բախտ» եմ ունեցել մեկ տարի ինժեներ աշխատել։ Ամեն ինչ թողեցի, ոտքի տակ տվեցի Հայաստանը որմնանկարների վերականգնման բաժնում աշխատանքիս շնորհիվ։

Ինչո՞ւ մեկնեցիք։

Ցավոք, Հայաստանից մեկնելը կապված էր ստեղծագործական «փսիխոզի» հետ. մտային ու ազգային կարծրատիպերից արմատապես ազատվելու ցանկություն կար։ Արդյունքում հասկացա, որ իմ կյանքը, աշխատանքն ու ստեղծագործական աշխատանքն արտասահմանում Հայաստանի ու հայերի մասին շատ ավելին են ասում, քան իմ հայկական դյուցազնեգությունը։

Ազգայինն արտահայտվո՞ւմ է ձեր աշխատանքում։

Այո, անպայման, սակայն ես այն չեմ շեշտադրում, ձգտում եմ ապացուցել, որ շատերին շատ բան է հասանելի, պարզապես ցանկությնուն է պետք։ Հավանաբար ի ծնե «բզիկներ», ձեւերի, համամասնությունների, ֆակտուրայի, գույնի, որոշակի հակումներ կան, որն ամենեւին էլ մերձբալթյան խառնվածք չէ եւ այլն։

Ի՞նչ ով եք այժմ զբաղվում ստեղծագործական առումով։

Տվյալ փուլում մի քանի տեսակի գործունեություն ունեմ. իմ ստուդիան, որտեղ անհատական հաճախորդներ ունեմ, իմ SG STUDIO ֆիրման, ինչպես նաեւ Մերձբալթիկայում տրիկոտաժի ու սեզոնային հավաքածուների արտադրության ամենամեծ ընկերություններից մեկի ստեղծագործական տնօրենն եմ։

Ո՞րն է ձեր թողարկած վերջին հավաքածուն։

Ցանկացած քիչ թե շատ իմաստավորված հավաքածու գույնի, կտորի, գեղագիտություն, ուրվագծերի, եւ, իհարկե, ոճի ընտրություն է։ Դրանից բացի, գոյություն ունեն նպատակային խմբի մի քանի մտային սահմանափակումներ։ Նյու Յորքի համար մի բան է պետք, Փարիզի համար՝ մեկ այլ, Լիտվայի ու Մերձբալթիկայի համար՝ բոլորովին այլ…

Անհատական հավաքածուներով մասնակցել եմ շատ հարգի միջազգային ցուցահանդեսների Վենայում, Մայնի Ֆրանկֆուրտում, Փարիզում, Նյու Յորքում եւ այլն։ Վերջինը Փարիզում էր 2012 թվականի մարին SwanPH բրենդի հետ։ Դա մի քանի դիզայներների միասնական նախագիծ էր։ Ի դեպ, այն կարող եք տեսնել www.swanph.eu կայքում։ Մի քանի անգամ անընդմեջ այդ բրենդը ներկայացվել է Նյու Յորքում ու Փարիզում։

Հայտնի մարկանցից ո՞վ է Serge Gandzumian հավաքածուի սիրահար։

Հայտնի մադիկ կան. Լիտվայի վարչապետն է (արդեն նախկին, դեկտեմբերին ընտրություններ էին), նրա կինը, մի քանի դեսպաններ, շատ հայտնի երաժիշտներ, այդ թվում նաեւ լավագույն հնգյակի մեջ մտնող Սերգեյ Կրիլովը, Լիտվայի սեյմի մի քանի անդամներ, հայտնի շոումեններ ու հաղորդավարներ, երկրպագուներ կան նաեւ արտասահմանից։

Ձեր հավաքածուները կարելի՞ է ձեռք բերել Հայաստանում։

Որոշ հանգամանքների բերումով առայժմ՝ ոչ։

Հայաստանը համարո՞ւմ եք ձեր հայրենիքը։

Յուրաքանչյուր հաջորդ իրադարձություն անհնար է առանց նախորդի, այդպես էլ առանց Հայաստանի չէր լինի հետագա ճանապարհը, չէին լինի այն «անառողջ» ամբիցիաները, խառնվածքը, ձգտումները, որոնցից որոշները մինչ օրս արդիական են... միանշանակ Հայաստանն իմ հայրենիքն է, սակայն ես երջանիկ մարդ եմ, քանի որ երկրորդն էլ ունեմ՝ Լիտվան։ Այստեղ ես աճել եմ որպես ստեղծագործող մարդ, ինձ հարգում ու հաճույքով կրում են իմ մոդելները։ Այստեղ իմ ստեղծագործությունը բազմակողմանի է. կոստյումների դիզայներից մինչեւ ստեղծագործական ստրատեգ...

Վաղո՞ւց եք եղել Հայաստանում։

Ցավոք՝ այո, հանգամանքների բերումով չեմ եղել արդեն 10 տարի, եթե ոչ ավելի, սակայն կարծում եմ, որ այս տարի կուղղեմ այդ սխալը։

Ի՞նչ կփոխանցեիք Հայաստանին ու հայ ժողովրդին։

Իմ կենսական ու ստեղծագործական փորձը ցույց է տվել, որ ինձ, իմ արվեստն ու գործունեությունն «ազգային» դիրքից ներկայացնելը ճիշտ չէ, պետք է զբաղվել սիրած գործով, միանշանակ անշահախնդիր սիրել հայրենիքը։ Ընտրել ճանապարհն ու ի սրտե հավատարիմ լինել դրան, ցանկացած խնդիր ընդունել որպես ինքնակատարելագործման, մի մակարդակ բարձրանալու հնարավորություն։

Հաջողութունը չի կարղ չայցելել… Վաղ թե ուշ ձեզ կհարցնեն. «Ո՞վ եք՝ այդքան հետաքրիր, որտեղի՞ց եք»։ Այդ ժամանակ էլ կպատասխանեք. «Հայ եմ»։ Իմ սիրելի հայերին ցանկանում եմ ամեն տեղ ու ամեն ինչում ստեղծագործ լինել… Անհնարին բան չկա, միայն անձնական սահմանափակումներ կան։

Պատրաստեց Մարինա Ադուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել