«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

15 վայր, որոնք անպայման պետք է տեսնել Եվրոպայում (ֆոտո)

20:34, 21 հոկտեմբերի

Բրիտանական The Telegraph պարբերականը զբոսաշրջիկների եւ ճանապարհորդությունների սիրահարների համար առանձնացրել է Եվրոպայի յուրօրինակ տեսարժան վայրերը, որոնցից լավագույն տասնհինգը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ 

Սիքստինյան կապելլա, Վատիկան

Վերածննդի դարաշրջանի այս երեւելի հուշարձանը գտնվում է Հռոմի պապի պաշտոնական նստավայր Վատիկանի առաքելական պալատում։ Կապելլայի խորանի պատը «Ահեղ դատաստան» որմնանկարով նկարազարդել է Միքելանջելոն։ Իսկ 40մ. երկարություն եւ 13մ. լայնություն ունեցող առաստաղի վրա կարելի է «ընթերցել» ինը բիբլիական պատմություն։ Պարզապես հարկավոր է բարձրացնել գլուխն ու հիանալ այս հրաշքով։

Ակրոպոլիս, Հունաստան

Ամեն տարի 3 միլիոն զբոսաշրջիկ է մեկնում Հունաստան այս միջնաբերդը տեսնելու համար։ Ակրոպոլիսը կառուցվել է մ.թ.ա. 5-րդ դարում։ Այն համարվում է դասական ճարտարապետության լավագույն եւ ազդեցիկ օրինակներից մեկը։

Մաթերհորն, Շվեյցարիա

Ոչ պրոֆեսիոնալներին խորհուրդ չի տրվում մագլցել այս լեռը։ Առաջին անգամ 150 տարի առաջ 4478մ. բարձրություն ունեցող այս լեռը հաղթահարել է Էդվարդ Ուիմփերի գլխավորած թիմը, սակայն դժբախտ պատահարի հետեւանքով նրա արշավախմբի անդամներից չորսը մահացել են։ Ուստի, պարզապես կարելի է մեկնել Շվեյցարիա եւ հիանալ Մաթերհորնի բրգաձեւ գագաթների գեղեցկությամբ։

Կարմիր հրապարակ, Մոսկվա, Ռուսաստան

Վայր, որտեղ անցկացվում էին ԽՍՀՄ ռազմական շքերթները։ Այստեղ են գտնվում Վասիլի Երանելու տաճարը, Կրեմլը  եւ Պետական հանրախանութը (ԳՈՒՄ)։

Պիզայի աշտարակը, Իտալիա

Եթե պատրաստվում եք մեկնել Իտալիա, ապա ձեր երթուղում անպայման պետք է ներառված լինի նաեւ Պիզա քաղաքը, որը հայտնի է իր թեք աշտարակով։ Պատրաստվեք, որ այստեղ տեսնելու եք հազարավոր զբոսաշրջիկների, որոնք փորձում են «պահել ընկնող» աշտարակը։

Կարլի կամուրջ, Չեխիա

Կամուրջը գտնվում է Պրահայում, Վլտավա գետի վրա։ Այն միացնում է Պրահայի Մալայա ստրանա եւ Ստարե մեստո թաղամասերը։ Կամրջի երկու կողմերով տեղադրված են 30 արձան։

Բրանդենբուրգյան դարպասներ, Գերմանիա

Բրանդենբուրգյան դարպասները կառուցվել են 18-րդ դարում՝ ի նշան խաղաղության։ Սակայն այս նեոդասական շինությունը մեծապես վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 2000-ականների սկզբին կառույցը վերականգնվել է, եւ այժմ այն դարձել է Բեռլինի խորհրդանիշներից մեկը։

Կոլիզեում, Իտալիա

Կոլիզեումը ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել՝ հատկապես այժմ, երբ զբոսաշրջիկներին թույլատրվում է տեսնել ներքնահարկի անցուղին, որտեղով նախկինում գլադիատորները մտել են 50000 հանդիսատեսի համար նախատեսված արենա։

Եփեսոս, Թուրքիա

Շինությունը ներառված է UNESCO-ի Համաշխարհային ժառանգություների ցանկում։ Այս 2000-ամյա ավերակները հիշեցնում են այստեղ կառուցված Արտեմիսի տաճարի մասին, որը համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։   

Ալհամբրայի համալիր, Իսպանիա

Ամրոց, պալատ, եկեղեցի եւ մզկիթ. Ալհամբրան մի ամբողջական համալիր է, որի անունը արաբերենից թարգմանաբար նշանակում է «կարմիրը»։ Այս չքնաղ համալիրը հիշեցնում է այստեղ հաստատված իսլամական արքայատոհմերի մասին։ 9-րդ դարում կառուցված եւ 11-րդ դարում վերակառուցված այս շքեղությունը գտնվում է Իսպանական Գրանադա քաղաքում։ Այն պատմում է գրեթե ամեն ինչ մավրիտանական մշակույթի եւ ճարտարապետության մասին։

Վենետիկ

Ամեն օր հազարավոր մարդիկ են այցելում La Serenissima։ Վենետիկը տեսնելու եւ գնահատելու համար ձեզ առնվազն մեկ ամբողջ օր է անհրաժեշտ։ Պետք չէ հետեւել քարտեզին, պարզապես կարելի է մոլորվել քաղաքի նեղլիկ փողոցներում եւ շոկոլադե ջելատո վայելել։

Սեւ ավազե լողափեր, Իսլանդիա

Իսլանդիայի սեւ ավազե լողափերից ամենահայտնին Reynisfjara-ն է, որը գտնվում է իսլանդական փոքրիկ Վիկ գյուղի արեւմուտքում։ Տեսարանն ավելի դյութիչ կլինի եթե հասնեք մինչեւ հրաբխային ծագում ունեցող Dyrhólaey թերակղզի։

Պանթեոն անտիկ տաճար, Հռոմ

Պարզապես ապշում ես, երբ հասկանում ես, որ 2000 տարի առաջ հռոմեացիները Պանթեոնի տաճարի նման շինություններ են կառուցել։ Միայն Պանթեոնի առաստաղը տեսնելու համար արժե հազարավոր կիլոմետրեր կտրել։

Վերսալ, Ֆրանսիա

Սպիտակ եւ ոսկեգույն այս համալիրը, որը նախկինում եղել ֆրանսիացի միապետերի խաղահրապարակը, շրջապատված է գեղեցիկ շատրվաններով։ Առավել հայտնի են Հայելիների սրահը, Անդրե Լե Նոտրեի կողմից գծագրված այգիները եւ "Hameau de la Reine"-ը, որտեղ Մարիա Անտուանետան անցկացրել է իր մանկությունը։

Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ

Ըստ փորձագետ Մարկ Բենեթի՝ Էրմիտաժի բոլոր ցուցանմուշները ուսումնասիրելու համար ձեզանից կպահանջվի 11 տարի։ Այստեղ կարելի է տեսնել Լեոնարդո դա Վինչիի, Պիկասոյի, Ռեմբրանդտի եւ շատ այլ հայտնի նկարիչների աշխատանքները։

 

Պատրաստեց՝ Յանա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել