Ռուսական AdMe.ru-ը կայքն իր ընթերցողներին է ներկայացրել է հինգ երկիր, ուր կարելի է ոչ միայն լիարժեք հանգստանալ, հիանալ գեղատեսիլ վայրերով եւ անկրկնելի տպավորություններ ստանալ, այլեւ գումար խնայել։
Պարբերականի կազմած ցուցակում առաջինը Վրաստանն է։

Գամարջոբա, Գենացվալե...
Վրաստանն, ասես, ստեղծված է զբոսաշրջային կենտրոն լինելու համար։ Այստեղ դուք ոչ թե զբոսաշրջիկ, այլ հյուր եք։ Երկիրը հարուստ է բնական աղբյուրներով, կարելի է վայելել տեղի գինին ու հացը։

Վրաստանում կարելի է տեսնել գերժամանակակից ապակե կամուրջը, 101մ. բարձրությամբ Սուրբ Երրորդության մայր տաճարը (Ծմինդա Սամեբան), բարձրանալ Մթածմինդա լեռ, որից հիանալի տեսարան է բացվում ձեր առջեւ։
Հայաստան

Փոքրիկ եւ գողտրիկ Հայաստանն ամենահին երկրներից մեկն է, որը յուրահատուկ է իր ճարտարապետական կոթողներով եւ պատմամշակութային վայրերով։ Այստեղ գեղեցիկ ու յուրօրինակ ամեն ինչ «թաքնված է» ամենաանհասանելի վայրերում՝ ժայռերի կիրճերում եւ լեռնային հովիտներում։

Մայրաքաղաք Երեւանը 29 տարով ավելի հին է, քան Հռոմը։
Հայաստանում կարելի է տեսնել ավելի քան 1700 տարվա պատմություն ունեցող եկեղեցիներ ու վանքեր։ Իսկ Սեւանի ջրերում լողալն ու Ջերմուկի բուժիչ աղբյուրների ջուրն ըմպելը գերագույն հաճույք կպարգեւի ձեզ։
Հունաստան

Զբոսաշրջիկները Հունաստանում կարող են տեսնել ամեն ինչ՝ 4 ծով, 1400 կղզի, հնագույն ավերակներ, թանգարաններ, մրգատու այգիներ եւ համեղ խոհանոց։ Այստեղ հինն ու նորը հիանալիորեն համադրված են։ Կարելի է այցելել եւ 1000-ամյա կոթողներ, եւ ժամանակակից շինություններ։

Լատվիա

Լատվիան հայտնի է իր մայրաքաղաք Ռիգայով, որտեղ կարելի է տեսնել բազմաթիվ ճարտարապետական գլուխգործոցներ։ Զբոսաշրջիկներին պարզապես կհիացնի 1211-ին կառուցված Ռիգայի Մայր տաճարը եւ Սուրբ Պետրոս եկեղեցին։ Իսկ Բալթիկ ծովի գեղեցկությունն անտարբեր չի թողնի ոչ մեկին։

Ֆինլանդիա
Հավանաբար դրախտը հենց այսպիսին կլիներ, եթե հյուսիսում լիներ։ Այստեղ կարելի է ինքնամոռաց պտտվել թանգարաններով եւ հինավուրց եկեղեցիներով։ Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում գնալ Սայմա լիճ եւ զբաղվել ձկնորսությամբ, գնալ Լապլանդիա եւ չմոռանալ ֆիննական շոգեբաղնիքի մասին։

Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար