Հայկական ծագումով ռուսաստանցի երգչուհի Եվա Ռիվասը Ֆեյսբուքի իր էջում դիմել է մարդկանց, ովքեր հիշում ու սիրում են իրեն. «Ես միշտ Հայաստանից հեռու եմ, հազվադեպ եմ Երեւանում լինում վերջերս։ Երկար ժամանակ նոր երգ չեմ ձայնագրել։ Չէր հաջողվում շփվել երկրպագուներիս հետ, ուշարություն հատկացնել, սակայն ինձ համար գոնե մասնակիորեն լուծել եմ այս հարցը։ Գրանցվել եմ մի քանի հիմնական սոցկայքերում եւ շփվում եմ նրանց հետ, պատասխանում եմ նրանց հարցերին, տեղադրում եմ առօրյա լուսանկարներս, ոմանք քննադատում են ինձ, ոմանք ընդհակառակը՝ ուրախ են ու աջակցում են, սակայն ինձ համար կարեւորը մարդկանց ու երկրպագուներիս ցույց տալն է, որ ես էլ սովորական մարդ եմ՝ պարզ, երկրային։ Ես նույնպես ծիծաղում եմ, լացում եմ, կարող եմ սիրել, տանջվել ու տխրել։ Բեմում միգուցե տարբերվում եմ Ձեզնից, սակայն տուն վերադառնալով՝ դառնում եմ Վալերիա Ռեշյոտնիկովա, մամայի ու պապայի աղջիկ։ Դուք մեզ աստղեր եք համարում, սակայն ինքներդ չեք հասկանում, որ հենց Դուք եք մեզ վեր բարձրանալու ու Ձեզնից հեռանալու առիթ տալիս։ Ես չեմ հեռանում, ես մոտենում եմ ինձ նմաններին, քանի որ իմ երգերը, իմ արվեստը, միայն Ձեզ համար է, եւ որպես արտիստ կամ միայն Ձեր եւ Ձեր սիրո շնորհիվ։ Շնորհակալ եմ, որ կաք։ Շնորհակալ եմ, որ չեք մոռանում, սիրում ու գնահատում եք։ Ես ամեն ինչ կանեմ Ձեզ չհիասթափեցնելու համար։ Ե.Ռ.»։
Հիշեցնենք, որ Եվա Ռիվասը (իսկական անունն է Վալերիա Ալեքսանդրովնա Ռեշյոտնիկովա-Ծատուրյան) Հայաստանը ներկայացրել է Օսլոյում կայացած «Եվրատեսիլ 2010» միջազգային երաժշտական մրցույթում Apricot Stone («Ծիրանի կորիզ») երգով եւ զբաղեցրել է 7-րդ տեղը։ Եվայի երգացանկում են նաեւ «Թամամ աշխարհ», «Լանջեր Մարջան», «Հայրենիք», «Հայաստան» հիթերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:40, 17 հունիսի
Գորդոն Ռամզին շնորհակալ է, որ ողջ է մնացել վերջերս տեղի ունեցած հեծանվային վթարից հետո14:31, 17 հունիսի
13:08, 17 հունիսի
Աննա Կուրնիկովան հրապարակել է ամուսնու՝ Էնրիկե Իգլեսիասի հուզիչ լուսանկարը12:35, 17 հունիսի
«Ներքնահարկ»-ում թեժ էր ու «շատ դեղին» yellowheart.-ի կենդանի կատարումների ներքո (ֆոտո/վիդեո)12:01, 17 հունիսի
Դավիթ Աֆրիկյանն ամուսնացել է11:36, 17 հունիսի
Կատյա Լելը վստահ է, որ առաջիկա յոթ տարիներին կանայք այլմոլորակայիններից «կատարյալ երեխաներ» կունենան11:03, 17 հունիսի
Anna Asti-ն պատմել է, թե ինչպես է կոտրել երկու ատամները միկրոֆոնով10:31, 17 հունիսի
Oile․ Սիրուշոյի նոր երգն արդեն հասանելի է09:00, 17 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:13, 16 հունիսի
21:20, 16 հունիսի
Bumble-ում ծանոթության նրբությունները19:30, 16 հունիսի
Wine Story. NOA-ի պատմությունը. Նոյից մինչև նոր ժամանակներ