«Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հարցազրույց է տվել eurovision.de գերմանական կայքին եւ խոսել իր մասնակցության, կարիերայի, ընտանիքի, Հայաստանում մրցույթի արդիականության եւ իր կանխատեսումների մասին։
-Անսպասելի՞ էր տեղեկանալ, որ հենց դու ես ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ մրցույթում։
-Ոչ, այնքան էլ չէի զարմացել, քանի որ նախորդ տարիներին ընտրող հանձնաժողովի կողմից իմ հանդեպ հետաքրքրություն կար։ Եվ ես մեծ ուրախություն ապրեցի, երբ զանգեցին եւ հայտնեցին, որ հենց ես եմ ընտրվել։
Հարցին, թե որքանով է մրցույթն արդիական Հայաստանում, Իվետան նշել է, որ Եվրատեսիլն իսկապես մեծ նշանակություն ունի մեր երկրում եւ բոլոր հայերը՝ անգամ ԱՄՆ-ում բնակվող, դիտում են այն։

- Հայաստանը Եվրոպայում չէ, բայց Եվրատեսիլը հիանալի շանս է քո երկիրը Եվրոպայում ներկայացնելու եւ դեպի Եվրոպա նայելու համար։ Մրցույթը շատ մեծ կարեւորություն ունի Հայաստանում, եւ բոլորը՝ անգամ ԱՄՆ-ում բնակվող հայերը, դիտում են այն։ Մրցույթը նաեւ ցուցադրվում է քաղաքում առկա մեծ էկրանններին։
-Շա՞տ երգահաններ են առաջարկել երգ գրել քեզ համար։
-Բավականին շատ երգեր եմ ստացել՝ հիմնականում հենց Շվեդիայից, բայց դա ինձ չէր խանգարում ինքնուրույն երգեր գրել եւ համագործակցել պրոդյուսերների հետ։ Ի դեպ, նոյեմբերի 13-ին մենք միասին կկատարենք այդ պատասխանատու ընտությունը։
-Ինչպիսի՞ երգ ես պատրաստվում ներկայացնել։
-Երգը կլինի անգլալեզու, միջին տեպից անցումով ռիթմիկ տեմպի, այսինքն՝ բալլադ չեմ ներկայացնելու։ Ես կարծում եմ, որ մարդիկ դրական կատարում են ակնկալում ինձնից։
-Ճանաչու՞մ ես նախորդ տարիներին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած մասնակիցներին։
-Մենք բոլորս միմյանց ճանաչում ենք։ Ավելին, մենք նաեւ աշխատում ենք միասին։ Հայաստանը շատ փոքր է, եւ բոլորը միմյանց ճանաչում են։

-Դու երաժշտական ըտանիքի՞ց ես։
- Դժբախտաբար, ոչ։ Հայրս ինժեներ է, իսկ մայրս՝ թարգմանչուհի։ Ես իմ կարիերան սկսել եմ 12 տարեկանից, բայց երբեք չէի մտածի, որ երգչուհի կդառնամ։ Այդ պատճառով դպրոցն ավարտելուց հետո սկսեցի դիզայնով զբաղվել։ Բայց ծնողներս ամեն օր ասում էին. «Դու չես կարող նստել կարի մեքենայի դիմաց, երբ բեմը քեզ է սպասում»։ Նրանք ինձ համոզեցին տեղափոխվել Հայաստան եւ սովորել կոնսերվատորիայում։ Ես այդպես էլ արեցի։
- Ինչպե՞ս ճանաչում ձեռք բերեցիր Հայաստանում։
-Ես մասնակցեցի հեռուստատեսային շոուներից մեկին եւ գրավեցի 5-րդ տեղը։ Ես ճիշտ ժամանակին հայտնվեցի ճիշտ տեղում. եվրոպացի աղջնակ, որը հեռացել էր այնտեղից եւ հետ եկել հայրենիք։ Դրանից հետո ես օրեցօր սկսեցի ավելի ու ավելի աճել։ Սկզբում ռոք, հետո դաբստեպ էի երգում եւ ընդունվում ու սիրվում մարդկանց կողմից։ Փաստորեն, հայերը դարձան պատճառ, որ ես լավ երգչուհի դառնամ։
-Ո՞րն է քո նպատակը Ստոկհոլմում։
-Անմոռանալի ելույթ ունենալ եւ իմ ներաշխարհի մի մասնիկը տալ մարդկանց։ Սա ավելի կարեւոր է, քան հաղթանակը։
-Ըստ քեզ ո՞ր տեղը կզբաղեցնես։
-Ես կցանկանայի լինել լավագույն տասնյակում, սակայն հայերը միշտ ուզում են լինել լավագույն եռյակում։ Մինչեւ օրս Հայաստանի լավագույն արդյունքը եղել է 4 հորիզոնականը։ Փաստորեն, ես գոնե 3-րդ պետք է զբաղեցնեմ,- ծիծաղով նշել է Իվետան։
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 14 հոկտեմբերի
«Ես քնել եմ ավելի քան 100 ամուսնացած տղամարդկանց հետ». բրիտանուհին պնդում է, որ փրկում է ուրիշների ամուսնությունները22:18, 14 հոկտեմբերի
96-ամյա հարսնացուի և 18-ամյա փեսայի հարսանիքը ցնցել է Մեքսիկան21:32, 14 հոկտեմբերի
Սեզոնի ամենացանկալի պայուսակը. Chanel Matthieu Blasi-ի դիզայներական մոդելները վերավաճառվում են մինչև 15% բարձր գներով20:19, 14 հոկտեմբերի
Գաղտնի սիրավեպեր, թագավորական ընթրիքներ և խեցգետիններ. Լոնդոնի ամենահին ռեստորանը հանձնվել է Ազգային հիմնադրամին19:55, 14 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի դեմքի արտահայտությունը մի կում Guinness խմելուց հետո վիրուսային է դարձել19:20, 14 հոկտեմբերի
«Զզվելի է». Միլիարդատեր Մայքլ Դելը պաշտպանել է իր կնոջը, որին ծաղրում էին արտաքինի համար18:33, 14 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն Երևանում է. ի՞նչն է օպերային լեգենդին բերել Հայաստան16:22, 14 հոկտեմբերի
Ոսկու տենդ. Կանայք որս են սկսել միլիոնատերերի նկատմամբ՝ OpenAI-ից և Anthropic-ից15:39, 14 հոկտեմբերի
«Քիթ Ուրբանը նրա ճաշակով չէ». Ջենիֆեր Լոպեսի ընկերները մեկնաբանել են Նիկոլ Քիդմանի նախկին ամուսնու հետ սիրավեպի մասին լուրերը15:16, 14 հոկտեմբերի
Արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում զվարճալի դեմք է ցույց տվել, ինչը ծիծաղեցրել է թագաժառանգին14:36, 14 հոկտեմբերի
ԱԲ–ն հասցրել է աբսուրդի. հետազոտողները սկսել են ծխել, որ ապացուցեն արհեստական բանականության նկատմամբ իրենց հավատը