Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

3 առասպել ճիշտ սննդակարգի մասին

20:04, 13 ապրիլի

Առասպել 1. Հատիկային մշակաբույսերը շատ օգտակար են եւ վիտամիններով հարուստ

Դուք հավանաբար մտածում եք, որ խոշոր աղացած ալյուրը կամ ցորենը հենց այն են, ինչ պետք է առողջության համար: Սխալվում եք: Հացահատիկը (ցորենը, աշորան, գարին, բրինձը) հսկայական քանակությամբ գլյուտեն են պարունակում: Այս նյութը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, մասնավորապես՝ աղիների եւ գլխուղեղի աշխատանքի վրա: Այն կազմված է հատուկ սպիտակուցներից, որոնք ի վիճակի են նյարդային համակարգի խանգարումներ առաջ բերել, իսկ ոմանց մոտ դա գլխացավի եւ նույնիսկ դեպրեսիայի պատճառ է դառնում: Դա ապացուցվում է մի  հետաքրքրաշարժ փաստով: Հնում որսորդները բոլորովին այլ կերպ էին սնվում. նրանց սեղանին կանաչեղեն էր, միս, արմատապտուղներ: Բույսերի հատիկներ նրանք ուտում էին առանձնահատուկ քաղցի ժամանակներում: Ի՞նչ եք կարծում, նրանք տառապո՞ւմ էին դեպրեսիայից: Եվ այն ժամանակ միայն, երբ սկսվել է հողագործության զարգացումը, ամեն ինչ փոխվել է: Հացահատիկը հիմնական սնունդ է դարձել:  

Առասպել 2. Լավ հակաօքսիդանտներ կարելի է գտնել միայն դեղատանը  

Իրականում դրանք բոլորը առկա են բնական մթերքներում: Օրինակ` ժողովրդականություն վայելող քրքում համեմունքում քրքումին նյութն է պարունակվում, որն ի վիճակի է ճնշել վնասակար ազատ ռադիկալները: Նույնիսկ մի քանի գիտական աշխատանք է նվիրվել օրգանիզմի վրա նրա օգտակար ազդեցությանը: Իմիջիայլոց, մեր օրգանիզմն ի վիճակի է ինքն այնպիսի նյութեր արտադրել, որոնք սպանում են վնասակար ազատ ռադիկալները եւ պայքարում են թթվայնացման բնական գործընթացի դեմ:  

Առասպել 3. Ճարպերը շատ վնասակար են օրգանիզմի համար

Դրանում ճշմարտության հատիկ կա, բայց միայն վնասակար ճարպերի  (օրինակ` տրանսճարպերի) առումով: Իսկ այն ճարպերը, որոնք պարունակվում են ձկան մեջ եւ բուսայուղերում   (այսպես կոչված օմեգա-3 ճարպերը), անհրաժեշտ են օրգանիզմին: Մեծ քանակությամբ: Ավելին, մեր ուղեղը 60 տոկոսով ճարպերից է կազմված: Բազմաթիվ փորձարկումներ են իրականացվել, որոնք հաստատել են օմեգա-3 ճարպերի օգտակարությունը: Այսպես, դրանցից մեկում փորձարկվողներին առաջարկում էին  սննդակարգից ժամանակավորապես բացառել ճարպեր պարունակող սննդամթերքը: Իսկ հետո արդյունքները համեմատել են վերահսկիչ խմբի հետ, որը սովորականի նման է սնվել: Պարզվել է, որ նոր սննդակարգի հետեւող մասնակիցների մոտ ուղեղի հիվանդություններին ենթակայությունն աճել է միջինը  30 տոկոսով: Եզրահանգում` ճարպեր կերեք: Բայց ճիշտ ճարպեր: 

 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search