Այս դիետան մշակվել է ֆիննական կառավարության կողմից ավելորդ քաշի խնդրի դեմ պայքարելու համար: Սննդակարգի հիմքը բանջարեղենային ապուր-խյուսն է, որն անհրաժեշտ է ուտել օրական 3-4 անգամ: Սննդից բացառվում են բարձր կալորիական մթերքները, ճարպերի եւ շաքարների բոլոր տեսակները, սահմանափակվում է աղի քանակությունը: Արգելված է խմորեղենը, մակարոնեղենը, հացը, բրինձը, քաղցրեղենը, ապխտած սննդամթերքը եւ պահածոները:
Սպիտակուցային մթերքներից նախընտրությունը տրվում է ձկանը եւ ծովամթերքին: Խորհուրդ է տրվում օգտագործել բանջարեղենին, ձավարեղենին (գերադասելի է գարեձավարը, հնդկաձավարը եւ վարսակը), ոչ ճարպոտ մսին, յուղազուրկ կաթնամթերքին, մրգերին: Անհրաժեշտ է օրական խմել առնվազն 2 լ հեղուկ, այդ թվում` թեյ, սուրճ եւ առանց շաքարի հյութեր, հանքային եւ սովորական եռացրած ջուր:
Ապուրի բաղադրատոմս. 500 գ սոխը, 300 գ նեխուրի արմատը, 250 գ գազարը, 250 գ կաղամբը, 250 գ մաղադանոսը, 200 գ սոխ-պրասը, 200 գ ծաղկակաղամբը, 1 գլուխ սխտորը լվանալ, կտրատել, վրան ջուր լցնել եւ եփել, մինչեւ պատրաստ լինի: Հետո դրանցից պյուրե պատրաստել, ավելացնել մեկ բաժակ լոլիկի հյութ, սեւ պղպեղ, ռեհան, թարխուն ըստ ճաշակի եւ եփել եւս 10 րոպե:
Մեկ օրվա համար օրինակելի ճաշացանկ
Նախաճաշ. Բանջարեղենով ապուր, կաթով շիլա (2 ճաշի գդալ), մրգահյութ:
2-րդ նախաճաշ. ապուր, մրգեր:
Ճաշ. Ձկան ապուր, 100 գ խաշած հավի միս, բանջարեղենով աղցան (կանաչ բանջարեղենից կամ քերած գազարից), մրգահյութ:
Ընթրիք. Ապուր, ոչ ճարպոտ մսի տապակա, հնդկաձավար, մրգային աղցան յոգուրտով:
Գիշերը. Մեկ բաժակ տաք կաթ:
Աղբյուրը՝ Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն