«Բնությունը շռայլ է գտնվել Հայաստանի հանդեպ՝ նրան շնորհելով գեղեցիկ եւ կուսական բնություն։ Տեղացիների խոսքով՝ Աստված դրախտից հենց այստեղ է իջել»։ Ահա այս գեղեցիկ խոսքերով է սկսում Հայաստանի ու նրա անկրկնելի բնության նկարագրությունը քենիական Standard media պարբերականի լրագրողը, որը ներկայացրել է Հայաստանի այցեքարտը դարձած տեսարժան վայրերից մի քանիսը։

«Լեռնային երկիր Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որը սահմանակից է թե Եվրոպային, թե Ասիային։ Հայերը հպարտանում են իրենց պատմությամբ, որն ավելի հին է, քան եվրոպական մյուս երկրներինը՝ չնայած Հայաստանը անկախ է հռչակվել 1991-ից՝ Խորհրդային միության փլուզումից հետո։ Այն ներկայացնում է քրիստոնեական հնագույն քաղաքակրթություններից մեկը եւ այստեղ դարավոր պատմություն ունեցող եկեղեցիներ ու կոթողներ կան։

Հայաստանում ծով, օվկիանոս չկա, բայց դրանց բացը լրացնում են լեռներն ու հովիտները։ Արարատ լեռը, որը ձյունապատ թագի նման վեր է խոյանում փափուկ ամպերից, համարվում է երկրի ազգային խորհրդանիշը»։

Երեւանի մասին պատմելիս լրագրողը նշում է, որ այստեղ առաջին հերթին պետք է տեսնել Հանրապետության հրապարակը։
«92-ամյա շքեղ հրապարակն, ասես, Ուոլթ Դիսնեյի պատմվածքներից դուրս եկած լինի, որին հատուկ հմայք են փոխանցում երգող շատրվանները։ Զբոսնելու եւ գիշերային լույսերի ներքո անմոռանալի ակնթարթներ վայելելու հիանալի տեղ՝ հենց քաղաքի սրտում։

Հրապարակը մոտ է Պատմության թանգարանին եւ Ազգային պատկերասրահին, որտեղ կարելի է մոտ 20000 հայկական, ռուսական եւ եվրոպական եզակի նկարների ցուցահանդեսներ տեսնել։ Իսկ Պատմության թանգարանում 400000 հազար հնագույն նմուշներ կան»։
Լրագրողը հայ ճարտարապետների մտքի եւ նրանց աշխատանքների մասին խոսելիս նշել է Կասկադը, որտեղ կարելի է նստել, մեդիտացիա անել՝ վայելելով հոսող ջրերի կարկաչը։

««Հսկա սանդուղք» Կասկադը, որը Կենտրոնը կապում է Մոնումենտին, համարվում է Երեւանի խորհրդանիշներից մեկը։ Այն ունի նաեւ թանգարան, սրճարան եւ ռեստորաններ։ Իսկ Երեւանի եւ Արարատ լեռան շքեղ տեսարանով զմայլվելու համար ստիպված եք 570 աստիճան բարձրանալ. իսկ եթե չեք ցանկանում՝ կարող եք օգտվել շարժասանդուղքից»։
Պարբերականը չի անտեսել նաեւ Վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել հայկական կարպետներ, ձեռագործ աշխատանքներ, արծաթյա զարդեր, նկարներ, հուշանվերներ։

Երաժշտասերներին լրագրողը խորհուրդ է տալիս գնալ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն եւ բարձրակարգ բեմադրություններ դիտել։ Իսկ նրանք, ովքեր կգնահատեն լավ խմիչքը, թող փորձեն հայկական կոնյակը։

Քենիական պարբերականի լրագրողի աչքերով՝ Հայաստանի տեսարժան վայրերի թվում են նաեւ Ջերմուկը (հատկապես հանքային ջուրը), Գառնին, Գորիսը, Տաթեւը, ինչպես նաեւ կապուտաչյա Սեւանը.

«Սեւանն իր լողափերով եւ շրջապատող լեռներով անմոռանալի տպավորություն կթողնի։ Համարվելով Հայաստանի մարգարիտը՝ Սեւանն իր եզակի գեղեցկությամբ աշխարհի ամենամեծ լեռնային լճերից մեկն է»։

Լրագրողը վստահ է, որ առաջիկայում ինչպես Երեւանը, այնպես էլ Հայաստանի մյուս քաղաքները զբոսաշրջային ակտիվ կենտրոններ կլինեն եւ իրենց գիրկը կկանչեն աշխարհի տարբեր անկյուններից եկող ճանապարհորդներին։

Պատրաստեց՝ Յանա
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»