Ամռան տապին միայն լողափը կփրկի. եթե չլողաս, գոնե տեսնես։ Դե ինչ, հարգելի ճանապարհորդներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի ամենահեքիաթային լողափերից մի քանիսը, որտեղ ասես դրախտում լինես։
Վարդագույն լողափ, Բահամներ

Հարբոր կղզին Բահամների ամենայուրօրինակ եւ տարբերվող հատվածն է։ Կղզու ավազին յուրօրինակ գույն են տալիս ֆորամինիֆերաների պատյանները. դրանք միաբջիջ օրգանիզմներ են, որոնք «բնակվում են» օվկիանոսի հատակին եւ քարերի ու ապառաժների տակ։

Պլայա-Դել-Ամոր, Մեքսիկա
Եթե չլինի ալիքների աղմուկը, մարդիկ հազիվ թե գտնեն այս գաղտնի լողափը։
Պլայա-Դել-Ամոր լողափը գտնվում է անմարդաբնակ Մարիետա կղզուց մի քանի մետր հեռավորության վրա: Քչերը կարող են հասնել այնտեղ, բայց գալով այս լողափ՝ կհայտնվեք եդեմում։
Նավաջո, Հունաստան
Այստեղ արեւածագը դիմավորելը կամ մայրամուտը տեսնելը անմոռանալի տպավորություն կթողնի ամբողջ կյանքի համար։

Բյուրեղյա լողափ, ԱՄՆ
Քալիֆորնիայի Ֆորդ Բրեգ քաղաքից ոչ հեռու է գտնվում այս հետաքրքիր լողափը, որը ծածկված է բյուրեղյա քարերով: 20-րդ դարի սկզբին այստեղ թափում էին քաղաքի ամբողջ աղբը: 1967-ին լողափը փակվեց եւ երկար տարիներ այս հատվածում մաքրման աշխատանքներ էին իրականացվում։ Իսկ այսօր նախկին «աղբանոցը» վերածվել է բյուրեղյա հեքիաթի։

Լողափ Վաադհու կղզում, Մալդիվներ

Այս լողափը հատկապես գեղեցիկ է գիշերը: Ալիքները զարդարում են լողափն իրենց լույսերով, որը տեղի կենդանիների օրգանիզմում քիմիական պրոցեսների հետեւանքով առաջացած էներգիա արդյունքն է։ Կապույտ ալիքներն ասես արտացոլում են երկնքի աստղերը:

Եթե որոշել եք ճամփորդել, ապա կարող եք օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայություններից: Կապը մտերիմների հետ հեռավոր ափերից շատ կարեւոր է:
Աղբյուրը՝ AdMe.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը