1․Եղիր այստեղ և հիմա։
Պետք չէ շտապել, սակայն պետք է լինել այնտեղ, որտեղ քեզ լավ ես զգում։ Եթե կարծում ես, որ դու քո տեղում չես, ապա վեր կաց և գնա , ուր ներքին ձայնդ է կանչում։ Սակայն հիշիր՝ գտնելու համար պարտադիր չէ գնալ ինչ-որ տեղ․ սա շատ նուրբ սահմանում է՝ իմաստը հենց շարունակական ներկայության մեջ է։
2․Թույլ տուր, որ ամեն բան պատահի։
Մի ձգտիր վերահսկել մարդկանց և իրադարձությունները։ Մի պլանավորի, մի սպասի, սակայն ցանկացիր։ Համբերատար ընդունիր այն դադարը, որի ընթացքում ոչինչ չի պատահում։ Անընդմեջ ինքդ մի փնտրիր, այլ թույլ տուր մարդկանց գալ քեզ մոտ, իսկ իրադարձություններին՝ իրականանալ․ իրենք հենց այնպես չեն պատահում։
3․Ազատություն տուր։
Ազատություն տուր քեզ և ուրիշներին լինել այն , ինչ դուք կաք։ Հիշիր, որ ամեն ոք իր ճանապարհն ու դասերն ունի։ Եթե ձեր ճանապարհները խաչվում են՝ հիանալի է։ Եթե ոչ՝ դա էլ վատ չէ։ Որովհետև միշտ ամեն բան ի օգուտ է՝ և քեզ, և նրան, և իրենց, և բոլորին։
4․ Մի վախեցիր։
Ոչինչից։ Երբեք։ Անսովոր քայլեր արա դեպի աջ, իսկ դեպի ձախ՝ փոխիր, շեղվիր։ Եթե զգում ես, որ ինչ-որ բան պիտի ասես կամ անես՝ արա, և թող ոչ մի պայմանականություններ քեզ հետ չպահեն։ Մի անհանգստացիր քո մարմնի մասին։ Հիշիր՝ դու միշտ Մայր-տիեզերքի ընկերքում ես։ Մի՞թե նա հոգ չի տանի քո մասին։ Ընտրիր վախերից ազատվելու ճանապարհը։
5․ Ավելի կամ պակաս։
Մի ձգտիր ունենալ ամեն բան միանգամից։ Նույնիսկ երբ թվում է, թե ոչինչ չկա, միևնույն է ՝ ինչ-որ բան կա։ Իսկ այն, ինչը որ պակասում է, սիրով կմատուցի քրոջ, եղբոր, ընկերոջ, ոչ պատահական անցորդի ձեռքը։ Չափավոր եղիր ամեն ինչում։
6․Մի կառչիր մարդկանցից, այլապես չես ստանա քեզ անհրաժեշտ փորձը։
Դու այսպես թե այնպես միայնակ չես մնա, որովհետև ուր էլ գնաս, միշտ ճանապարհիդ կհանդիպեն մարդիկ՝ քեզ հարազատ, որոնք քեզ կոգևորեն, կսովորեցնեն, կարտացոլեն, կլրացնեն։ Եվ հիշիր՝ եթե ձեր ճանապարհները չեն համընկնում, անիմաստ է վազել, կանչել՝ միևնույն է միասին ճանապարհ չեք ընկնի։ Իսկ քո մարդիկ չեն կորչի և չեն անհետանա, նույնիսկ եթե փախչես, կամ թաքնվես իրենցից։
7․Բաց թող։
Միշտ բաց թող, և միշտ ժպիտով, սիրով։ Բաց թող բոլորին և ամեն ինչ։ Սակայն երբեք հրաժեշտ մի տուր, որովհետև ոչին երբեք չի ավարտվում։ Ասա «շնորհակալ եմ, մինչ նոր հանդիպում»։
Ինչ չունես՝ չես կորցնի, ինչ էլ ունես՝ չես պահպանի։
8․Եղիր ջրի նման։
Հիշիր ալիքի սկզբունքի մասին՝ ալիքը մոտենում է և հեռանում։ Սա վերաբերվում է ամենին՝ փողին, մարդկանց, իրերին։ Կան առհոսումներ և անդրհոսումներ և ոչինչ ստատիկ չէ։ Մենք ապրում ենք ընթացքի և շարժումների աշխարհում։ Մի սուզվիր այս կամ այն իրավիճակի մեջ՝ այն շատ արագ կարող է փոխվել։ Ոչինչ պահել հնարավոր չէ, այնպես որ մի էլ փորձեք։ Ավելի լավ է շնորհակալ եղիր այն պահին, երբ նա, կամ նրանք կան։
9․ Լսիր քո ներքին ձայնը։
Լսիր ուրիշների կարծիքներն ու խորհուրդները, սակայն արա այնպես, իչպես ներքին ձայնդ է հուշում։ Եթե այս շրջագայության ընթացքում ես լսեի ուրիշներին, ապա այն երբեք կարող էր և չլինել, և չէր իրականանա կյանքի այս ճամփորդությունը, և ես չէի մեկնի Վարանասի, չէի անցնի Գանգայի մյուս՝ «մեռած» ափը, և տուն կվերադառնայի, երբ դեռ ժամանակը չէր․․․Ես չէի գտնի երազանքներիս քաղաքը և մինչև հիմա կշարունակեի ապրել վախերի և ուրիշների գծած սահմանների մեջ ։ Միշտ լսիր ինքդ ձեզ։
10․ Վստահիր մարդկանց, տիեզերքին, Աստծուն՝ անվանիր դա ինչպես ուզում ես։
Վստահիր և հավատա, որ քո կյանքում ամեն բան լավագույնս է դասավորվում, նույնիսկ երբ թվում է, որ ավելի վատ լինել չի կարող։ Կարող է։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան13:21, 26 սեպտեմբերի
Քանյե Ուեսթը նորից աշխարհին ներկայացրել է Բիանկա Սենսորիին. նա կրկին հանել է կրծկալը և ցնցել թափանցիկ վերնաշապիկով12:36, 26 սեպտեմբերի
«Բարի գալուստ Ամերիկա». Թրամփի 15-ամյա թոռնուհին իր անթերի չինարենով գրավել է Սի Ցզինպինին11:18, 26 սեպտեմբերի
Gucci-ի վաճառողուհուց մինչև նորաձևության աստղ. Ջորջինա Ռոդրիգեսը նվաճել է Միլանը համարձակ մինի-կոստյումով10:30, 26 սեպտեմբերի
«Երբ լսում եմ մեր երգը, լաց եմ լինում». Միխայել Շումախերի կինը 12 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր ցավի մասին09:10, 26 սեպտեմբերի
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ