Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կենդանակերպի նշանների համատեղելիությունը

21:06, 17 օգոստոսի

Խոյ

Սերը Խոյի համար հզոր էներգիա է, հույզերի տարափ, որի ազդեցությունը Դուք կզգաք անմիջապես։ Նա կամ միանգամից է սիրահարվում, կամ երբեք չի սիրի։ Սիրային հարաբերությունները ներդաշնակ են Կրակի տարերքի ներկայացուցիչների հետ՝ Խոյերի, Առյուծների, Աղեղնավորների։ Լավ համատեղելիություն՝ Երկվորյակների և Ջրհոսների հետ։ Մոգական ուժով Խոյերին ձգում են Կարիճները, սակայն այս հարաբերությունները կրքոտ են և բարդ։

Ցուլ

Ցուլերը չեն շտապում։ Իրենք առաջին հերթին նյութական հիմք են ստեղծում, իսկ հետո արդեն ամուսնական պարտականություններ վերցնում իրենց ուսերին։ Ցուլերը հոգատար են և ռոմանտիկ։ Ներդաշնակ հարաբերություններ են սպասվում Երկրի տարերքի ներկայացուցիչների հետ՝ Ցուլերի, Այծեղջյուրների, Կույսերի։  Լավ համատեղելիություն՝ Ձկների և Խեցգետինների հետ։ Ֆիզիկական ձգողականություն՝ Կարիճներ, սակայն այստեղ  բազմաթիվ հակասություններ կարող են լինել։

Երկվորյակներ

Երկվորյակները կարևորում են ազատությունն ու զգացմունքների թարմությունը։ Կարող են միաժամանակ սիրել և դավաճանել։ Լավագույն համատեղելիությունը՝ Երկվորյակներ, Ջրհոսներ, Կշեռքներ։ Ռոմանտիկ հարաբերություններ՝ Առյուծներ, Խոյեր։ Հզոր ձգողականություն՝ Աղեղնավորներ։

Խեցգետին

Խեցգետինները գնահատում են ընտանեկան հարաբերությունները, հավատարիմ են, սիրում են ծնողներին և երեխաներին։ Սակայն զուգընկեր ընտրելիս փնտրում են մարմնի, մտքի և հոգու համադրությունը։ Ընտրյալին կսիրեն ու կփայփայեն, բայց փախարենը՝ կպահանջեն ավելին։ Լավագույն համատեղելիությունը՝ Խեցգետին, Կարիճ, Ձկներ։ Ուժեղ ձգողականություն՝ Այծեղջյուր։ Ռոմանտիկ հարաբերություններ՝ Կույսեր, Ցուլեր։

Առյուծ

Առյուծն Արևի նշան է։ Ընտրյալից պահաջում է թե արտաքին, թե ներքին բարձր տվյալներ։ Առյուծն ունակ է սիրել, հուսալի ամուսիններ են և լավ ծնողներ։ Լավագույն համատեղելիությունը՝ Խոյեր, Առյուծներ, Աղեղնավորներ։ Ռոմանտիկ հարաբերություններ՝ Երկվորյակներ, Կշեռք։ Հակասություններով լի ուժեղ ձգողականություն՝ Ջրհոսներ։

Կույս

Կույսն ամեն առումով իդեալական զուգընկեր է փնտրում։ Վստահություն, հուսալիություն, կայունություն՝ այս նշանի ներկայացուցիչների հիմնական պահաջներն են։ Եվ սիրային հարաբերությունները բացառություն չեն։ Իրենք հավատարիմ են, սակայն խանդոտ։ Լավագույն համատեղելիությունը՝ Կույսեր, Ցուլեր, Այծեղջյուրներ։ Ռոմանտիկ հարաբերություններ՝ Խեցգետիններ։ Ուժեղ ձգողականություն՝ Ձկներ։

Կշեռք

Կշեռքները հատկապես գնահատում են դիվանագիտությունը՝ ամեն կերպ փորձելով խուսափել կոնֆլիկտներից։ Սակայն հարաբերություններում, կշռադատելով ամեն բան, ինչպես բոլոր հարցերում, մոռանում են, որ սերը՝ հոգեվիճակ է։ Լավագույն սիրային համատեղելիությունը՝ Ջրհոսներ, Երկվորյակներ, Կշեռքներ։ Լավ հարաբերություններ՝ Աղեղնավորներ, Առյուծներ։ Ուժեղ ձգողականություն՝ Խոյեր։

Կարիճ

Կարիճների էներգիան սահմաններ չունի։ Եթե նրանք սիրում են, ապա ընտրյալի բախտը բերել է, իսկ եթե ատում են՝ զգուշացեք։ Կարիճների կողքին միշտ պետք է լինի մեկը, որն օժտված է բացառիկ տաղանդով և ինտելեկտով։ Մնացած բոլորը պարզպաես ձանձրացնում են Կարիճին։ Հիանալի համատեղելիություն՝ Խեցգետիններ, Ձկներ, Կարիճներ։ Լավ հարաբերություններ՝ Այծեղջյուրներ։ Իսկ Ցուլերը պարզապես ձգում են նրանց։

Աղեղնավոր

Աղեղնավորները անկախ են և սիրում են ազատությունը։ Բավականին խելամիտ են, փիլիսոփա․․. բայց հաճախ առանց մտածելու են ամուսնանում՝ էմոցիաների ազդեցության տակ։ Հետագայում զղջում են, սակայն չեն բարձրաձայնում։ Լավագույն զուգընկերներն են ՝ Առյուծները, Խոյերը։ Կշեռքների և Ջրհոսների հետ լավ հարաբերություններ են, իսկ Երկվորյակները հզոր աղդեցություն են թողնում Աղեղնավորների վրա։

Այծեղջյուր

Այծեղջյուրները գնահատում են ինքնատիպությունը՝ ոճ, կարգավիճակ, ինտելեկտ։ Բացի այդ, ընտրյալը պետք լինի հուսալի և ֆինանսապես անկախ։ Ներդաշնակ համատեղ կյանքի համար իրենց անհրաժեշտ են Այծեղջյուրներ, Կույսեր, Ցուլեր։ Հատկապես գրավիչ են Խեցգետնի համար։ Կարիճների և Ձկների հետ հնարավոր են լավ հարաբերություններ։

Ջրհոս

Եզակի և ոչ սովորական Ջրհոսները միշտ ընտրում են իրենց նման արտառոց զուգընկերների։ Նրանք հարմարավետություն են ուզում ամեն ինչում՝ և հոգևոր, և ֆիզիկական, և ինտելեկտուալ առումով։ Ջրհոսները միշտ իրադարձություններով և մարդկանցով են շրջապատված, սակայն հարկ չկա խանդել իրենց։ Որպես կյանքի ուղեկից իդեալական են Ջրհոսները, Կշեռքները, Երկվորյակները։ Լավ համատեղելիություն՝ Խոյեր, Աղեղնավորներ։ Գայթակղիչ են Առյուծների համար։

Ձկներ

Ձկները օժտված են մոգական մի ունակությամբ՝ նրանց սիրահարվում են մեկ ակնթարթում։ Զգայուն և նրբանկատ Ձկները սիրո կարիք ունեն։ Սակայն չի կարելի զրկել նրանց ժամանակ առ ժամանակ մենակ մնալու հնարավորությունից։ Ներդաշնակ հարաբերություններ կարող են լինել Խեցգետինների, Ձկների, Կարիճների հետ։ Լավ համատեղելիություն՝ Ցուլեր, Այծեղջյուրներ։ Հատուկ ձգողականություն՝ Կույսեր։



Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել