Ռեփեր Tyga–ն լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Մինչ նա ընկերուհու՝ Քայլի Ջենների հետ հանգստանում է Բահամյան կղզիներում, որտեղ արդեն որերորդ օրն է նշում է ընկերուհու ծննդյան տարեդարձը, Լոս Անջելեսում նրան տհաճություններ են սպասում։
Այդ մասին հերթով։ Ռեփերը, ինչպես գիտենք, ոմն Գոլամռեզա Ռեզային պատկանող տան վարձակալության գումարը չի վճարել եւ Մալիբուում մի քանի ամիս ապրած տան համար պարտք է 480 հազար դոլար։ Ռեփերը ոչ միայն լքել է տունը, առանց վարձը վճարելու, այլ նաեւ քարուքանդ է արել այն։
Tyga–ն մի քանի անգամ հայտարարել է, թե սնանկ է, եւ չի ներկայանում դատական լսումներին։ Դա էլ դատավորին հարկադրել է նրան կալանավորելու օրդեր տալ։ Սակայն անցյալ շաբաթ ռեփերն ընկերուհուն 200 հազար դոլար արժողությամբ Maybach էր նվիրել։ Բայց, ըստ երեւույթին, Քայլին շուտով դառը արցունք է թափելու, քանի որ մեքենան կարող են բռնագրավել։
«Պարոն Ռեզայը չի հավատում, որ ռեփերը սնանկ է եւ հատուկ հայց կներկայացնի Քայլիից մեքենան պարտքի դիմաց բռնագրավելու պահանջով։ Երբ Tyga–ն վերադառնա, նրան կկալանավորեն. նա չի ներկայացել դատարան՝ հարցերին պատասխանելու։ Այդ օրը նա մեկնել էր Բահամյան կղզիներ։ Մենք հարցեր ունենք։ Մեքենան նրանից կխլեն, քանի դեռ ռեփերը չի մարել պարտքերը։ Նա մշտապես խուսափում է իր պարտականություններից։ Մենք անգամ գնացել էինք Սան Դիեգո նրա համերգին, որից հետո փորձել ենք խոսել նրա հետ, բայց նա փախավ»,– People–ին տված հարցազրույցում ասել է տան սեփականատիրոջ փաստաբան Բորիս Թրեյզոնը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում