Եվ այսպես, մտապահում ենք ու փորձում կիրառել այս պարզ կանոնները առօրյայում։
Անկասկած, որովայնի մկանների ակտիվ աշխատանքի շնորհիվ, այրվում է ավելորդ ճարպը, սակայն ավելի լավ արդյունքի կարելի է հասնել որովայնի մկանները կանոնավոր ձգելով, եւ հարթ որովայնը ապահովված է։
Իդեալական ոտքերը խելքահան են անում տղամարդուն։ Երազու՞մ եք գեղեցիկ կոնքերի մասին։ Ամենօրյա վարժություններին ավելացրեք ոտքերով թափահարումներ, որոնք արագորեն և էֆեկտիվ կարող են ընդգծել ազդրագծերը՝ հաղորդելով նրանց անկրկնելի վայելչություն։
Եթե ցանկանում եք ձիգ մկաններ ունենալ (առանց ավելցուկի, ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների մոտ), մարզվեք շաբաթական երեք անգամից ոչ ավել։
Ցանկացած օրվա հրաշալի սկիզբ է երկու բաժակ ջուրը, որին կարելի երկու շերտ կիտրոն ավելացնել։ Տասը րոպե անց խորհուրդ է տրվում երկու գդալ ձիթայուղ խմել՝ այն կլրացնի օգտակար ճարպերի պաշարները օրգանիզմում։
Աշխատանքային օրվա հրաշալի սկիզբ է մեկ կանաչ խնձորը։ Այն օրգանիզմին օգտակար միկրոէլէմենտներ կպարգևի։
Տասը րոպե անց նախաճաշեք։ Սնունդը պետք է լիարժեք լինի, որպեսզի օրգանիզմը աշխատանքային օրվա մասին ազդանշան ստանա և կարողանա էներգիայով լի օր ապահովել։
Եվս մեկ կանոն՝ ուտելուց հետո ջուր մի խմեք առնվազն 40 րոպե։ Ջուրը դանդաղեցնում է մարսողությունը, ծանրության զգացողություն առաջացնում, մեծապես լայնացնում ստամոքսի պատերը։
Սնվեք հաճախ, սակայն փոքր չափաբաժիններով։ Նյութափոխանակության արագացման համար հարկավոր է սնվել հինգ անգամից ոչ պակաս։ Բացի այդ, խորհուրդ է տրվում սնվել նույն ժամանակահատվածում, ինչը օգնում է օրգանիզմին լավ աշխատանքը ապահովել։
Շոգեբաղնիքները չեն այրում ճարպը, այլև պարզապես դուրս են հանում ավելորդ հեղուկը։ Երկու ժամ անց այն կրկին վերադառնում է։
Երեկոյան վեցից հետո չսնվելը կարող եք մոռանալ։ Կարող եք սնվել քնելուց 3-4 ժամ առաջ։
Ժամը 16։00-ից հետո աշխատեք միայն սպիտակուցներով հարուստ մթերքներով սնվել, և հիշեք, որ օրվա երկրորդ կեսից ածխաջրերը ճարպի են վերածվում։
Կանոնավոր ցնցուղը՝ լավագույն դեղամիջոցն է բոլոր հիվանդությունների դեմ։ Այն լավացնում է արյան շրջանառությունը, հետևաբար արագացնում նյութափոխանակությունը, հարթեցնում ցելյուլիտը, լավացնում մաշկի գույնը։
Սնունդը դանդաղ ծամեք՝ մետաբոլիզմը արագացնելու համար չարժե արագ ծամել։ Սա ֆրանսուհիների սլացիկության գլխավոր գաղտնիքն է։ Հարկ է հիշել, որ հագենալու զգացողությունը միայն քսան րոպե անց է հասնում ուղեղ։ Եվ պատկերացրեք, թե որքան կարելի հասցնել ուտել այս ժամանակահատվածում։
Սնվելու արարողությունը վերածեք տանջանքի՝ ուղիղ մեջքով նստեք, հրաժարվեք հեռուստացույցից, ամսագրերից, գրքերից, ձևավորեք սեղանը բոլոր կանոններին համաձայն, օգտագործեք սպասքի բոլոր անհրաժեշտ պարագաները։
Մարմնի կազմվածքի լավ պահպանման հարցում կօգնեն թռիչքներն ու կքանիստերը։
Մի մոռացեք մեկ բաժակ ջուր խմել յուրաքանչյուր ժամը մեկ։ Ջրին կարող եք կիտրոն և անանուխ ավելացնել։ Հրաժարվեք սուրճից, ծխախոտից, ալկոհոլից, գազավորված ըմպելիքներից, ֆասթֆուդից, չիփսերից, մայոնեզից, երշիկից՝ սրանք հիմնական թշնամիներն են։
Հիշեք, որ ընկույզը և բուսայուղը օգտակար են միայն փոքր չափաբաժիններով։ Սրանք ամենաբարձր կալորեականություն ունեցող մթերքներն են։ Կարտոֆիլ կարող եք օգտագործել, սակայն ոչ տապակած։ Եթե ցանկությունը մեծ է , կարող եք ուտել եփած կարտոֆիլ կամ խյուս։
Հիշեք, որ և սպիտակ, և սև հացը պարունակում են կալորիաների նույն քանակը։ Սովորեք սնվել առանց հացի, կամ փոխարինեք այն տարեկանի հացով։
Թեյը խմեք սնունդն ընդունելուց հետո։ Բնականաբար այն պետք է առանց շաքարավազ լինի։ Փոխարինեք այն անուշահամ մեղրով։ Ամեն օր երկու բաժակ կանաչ թեյ օգտագործեք։ Այն հանգստացնում է և նպաստում օրգանիզմի բնական մաքրմանը։
Ահա և բոլոր կանոնները։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը