Սկսեք ձեր օրը մեկ բաժակ տաք ջրով` կես կիտրոնի հյութով։ Դա շատ հեշտ է, իսկ օգուտը շատ մեծ: Տաք ջուրը կիտրոնով՝
1. Ամրացնում է ձեր իմունային համակարգը
Կիտրոնի մեջ կա վիտամին C եւ կալիում: Վիտամին C-ն օգնում է ձեր օրգանիզմին հակազդել մրսածությանը, իսկ կալիումը խթանում է ուղեղի աշխատանքը, կարգավորում է նյարդային համակարգը եւ արյան ճնշումը։
2. Կարգավորում է թթվահիմնային բալանսը
Հավատաք թե ոչ` կիտրոնը անհավատալի հիմնային միրգ է: Կիտրոնն իրենով թթվային է, բայց մեր օրգանիզմում վերածվում է հիմնայինի (այն օրգանիզմում չի բարձրացնում թթվայնությունը): Առողջ կենսակերպ վարող մարդիկ գիտեն, որ մարմնի թթվահիմնային ճիշտ բալանսը ամուր առողջության բանալին է:
3. Օգնում է նիհարել
Կիտրոնը հարուստ է պեկտինայի թելիկներով, որոնք նվազեցնում են քաղցի զգացումը: Բացի այդ հետազոտությունները հաստատում են՝ մարդիկ, որոնք հետեւում են հիմնային դիետայի, ավելի արագ են ազատվում ավելորդ քաշից: Եւ բացի այս` իմ փորձը հուշում է, որ եթե ես օրս սկսում եմ ճիշտ, այդպես էլ անցկացնում եմ այն:
4. Նպաստում է մարսողությանը
Տաք ջուրը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին, հատկապես ստամոքսի եւ աղիների մկանային կծկումներին, որոնց միջոցով տեղափոխվում է սնունդը եւ դուրս է բերվում արտաթորանքը: Ընդ որում կիտրոնը եւ լայմը հարուստ են վիտամիններով եւ հանքային աղերով, որոնք օգնում են նվազեցնել տոքսինների քանակը մարսողական համակարգում:
5. Փափուկ, բնական միզամուղ է
Կիտրոնի հյութն օգնում է հեռացնել օրգանիզմից անպետք նյութերը, քանի որ այն նպաստում է մեզի առատ արտադրությանը մեր օրգանիզմում: Դե իսկ այն, որ դուք ավելի արագ եք ազատվում տոքսիններից, օգնում է պահպանել ընդահանուր, մասնավորապես արտազատական համակարգի առողջությունը:
6. Նպաստում է մաշկի առողջությանը
Վիտամին C-ն օգնում է մեր օրգանիզմին հարթել կնճիռները եւ ազատվել պիգմենտացիայից: Բացի այդ, տաք ջրով կիտրոնը մաքրում է արյունը տոքսիններից, որն էլ իր հերթին նպաստում է մաշկի առողջությանը:
7. Պայքարում է օրգանիզմի ջրազրկման դեմ
Այս հեղուկը ոչ միայն լի է վիտամիններով եւ հանքային աղերով, այլեւ կանխում է օրգանիզմի ջրազրկումը (ինչն ակնհայտ է) եւ պայքարում մակերիկամների հյուծման դեմ: Երբ ձեր մարմինը ջրազրկված է կամ խիստ ջրազրկված է (որը եւ հանգեցնում է մակերիկամների հյուծման), այն չի կարող պատշաճ կերպով կատարել իր գործառույթները, որն էլ իր հերթին հանգեցնում է տոքսինների կուտակման, սթրեսի, փորկապության, եւ այլ տհաճ երեւույթերի:
Մակերիկամները երկու ոչ մեծ գեղձեր են, որոնք վահանաձեւ գեղձի հետ ձեր օրգանիզմը լցնում են էներգիայով: Բացի այդ նրանք արտադրում են կարեւոր հորմոններ, այդ թվում` ալդոստերոն: Ալդոստերոնը կարգավորում է ջրի պարունակությունը օրգանիզմում, ինչպես նաեւ որոշ հանքային աղերի խտությունը (նույն այդ նատրիումի)` օգնելով ձեզ արդյունավետորեն խուսափել ջրազրկումից: Եւ ի վերջո, այդ գեղձերն ուղղակիորեն պայմանավորում են սթրեսակայունությունը: Ուստի, ամեն գնով փորձեք խուսափել ջրազրկումից, եւ հատկապես խիստ ջրազրկումից:
Եթե սովորենք առավոտյան խմել մեկ բաժակ տաք կիտրոնաջուր, կարող ենք օրը դարձնել հիանալի: Եւ չզարմանաք, եթե նման կանոնավոր պրակտիկայից հետո կյանքը ձեզ երեւա նոր լույսի ներքո: Բաղադրատոմսը անհավատալիորեն հեշտ է. պարզապես մի բաժակ տաք (ոչ եռման) եւ կես կիտրոնի հյութ:
Աղբյուրը` Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ