Այս դիետան իրոք բավականին հագեցնող է. սննդակարգի կալորիականությունը կազմում է 1700 կկալ։ Այդ պատճառով սրանով դուք այդքան էլ արագ չեք նիհարի, ինչպես մյուս կիսաքաղց դիետաներով, դրա փոխարեն սոված չեք մնա։ Բացի այդ, սննդի շատ սահմանափակումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա եւ դանդաղեցնել նյութափոխանակությունը։ Դիետան բավականին հավասարակշռված է, ներառում է շատ մեծ քանակությամբ թարմ միրգ եւ բանջարեղեն, բուսական եւ կենդանան սպիտակուցներ։ Ածխաջրերի հիմնական աղբյուրը բրինձն է։ Հացը ցանկալի է ընտրել խոշոր աղացած ալյուրի խմորից։ Դիետայի բոլոր 7 օրերի ընթացքում խուսափեք ալկոհոլ օգտագործելուց։
Առաջին օր
Նախաճաշ. 150 գ թարմ սպիտակ կաղամբ, մեկ բաժակ հանքային ջուր։
Ճաշ. 4 ճ. գդալ խաշած բրինձ, 150 գ. քերած գազարով եւ ձիթապտղի յուղով աղցան, մեկ բաժակ հանքային ջուր։
Ընթրիք. 150 գ. խաշած ձուկ, փոքր կտոր հաց, հազարի տերեւներ։
Երկրորդ օր
Նախաճաշ. բրնձի շիլա կաթով, մեկ բաժակ խնձորի հյութ։
Ճաշ. 150 գ. խաշած ձուկ, խնձորով, տանձով, նարնջով աղցան, մեկ բաժակ դեղձի կամ նարնջի հյութ։
Ընթրիք. 200 գ. տապակած անյուղ միս, փոքր կտոր հաց, 4 հատ հազարի տերեւ՝ կիտրոնի հյութով, նարինջ։
Երրորդ օր
Նախաճաշ. 200 խնձորով, տանձով, նարնջով, բանանով աղցան, մեկ բաժակ նարնջի հյութ։
Ճաշ. 250 գ. եփած լոբի, 150 գ. կաղամբով աղցան՝ կիտրոնի հյութով, մեկ կտոր հաց, մեկ բաժակ հանքային ջուր։
Ընթրիք. 250 գ. տապակած սունկ, 1 փոքր կարտոֆիլ, մեկ բաժակ հանքային ջուր։
Չորրորդ օր
Նախաճաշ. Մեկ բաժակ խնձորի հյութ, մեկ հատ խնձոր եւ նարինջ։
Ճաշ. 200 գ. խաշած ծաղկակաղամբ բրնձով, մեծ խնձոր, փոքրի կտոր հաց, մեկ բաժակ հանքային ջուր։
Ընթրիք. 2 խաշած կարտոֆիլ, 200 գ եփած ձուկ, փոքրիկ կտոր հաց։
Հինգերորդ օր
Նախաճաշ. Բրնձի շիլա կաթով, մեկ բաժակ հանքային ջուր։
Ճաշ. 200 գ. աղցան սպիտակ ծովային կաղամբից, փոքր կտոր հաց, մեկ բաժակ հանքային ջուր։
Ընթրիք. 200 գ. կաղամբով, գազարով եւ հազարով աղցան՝ բուսական յուղով, բրնձի ալյուրից 1 լոշիկ, մեկ բաժակ հանքային ջուր։
Վեցերորդ օր
Նախաճաշ. 150 գ. քերած գազար՝ բուսական յուղով, մեկ կտոր հաց, մեկ բաժակ հանքային ջուր։
Ճաշ. 200 գ. աղցան թարմ բանջարեղենից՝ կաղամբ, գազար, հազար, նեխուր, փոքր կտոր հաց, մեկ բաժակ խնձորի հյութ։
Ընթրիք. 100 գ խաշած բրինձ, հազարի տերեւներ, կես թուրինջ, մեկ բաժակ հանքային ջուր։
Յոթերորդ օր
Նախաճաշ. 250 գ. մրգային աղցան (խնձոր, սեւ սալոր, ծիրան), մեկ բաժակ հանքային ջուր։
Ճաշ. 150 գ. բրինձ՝ մրգի կտորներով, 1 ճ. գդալ մեղր, մեկ բաժակ հանքային ջուր։
Ընթրիք. 150 գ. խաշած ձուկ, 200 գ. աղցան ծովային կաղամբով, մեկ կտոր հաց, մեկ բաժակ հանքային ջուր։
Աղբյուրը՝ Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը