1. Ձանձրույթից
Սառնարանի շուրջօրյա հասանելիությունը տանն աշխատողների եւ տնային տնտեսուհիների համար հղի է շատ ուտելու վտանգով։ Հատկապես, եթե խոհանոցը բազմոցից 1 մ հեռավորության վրա է. քեզ համար պառկիր եւ կեր։ Ձեզ կփրկի կալորիաների հաշվարկն ու կոնկրետ սննդակարգը։ Եվ իհարկե կամքի ուժը, առանց որի, դե ոչ մի կերպ։
2. Ոտքի վրա
Բացարձակապես ժամանակ չունեք նստել եւ նորմալ ճաշել։ Իսկ ոմանք՝ անգամ նախաճաշել։ Կարելի է ոտքի վրա սուրճ խմել թխվածքով, իսկ աշխատավայրում փրկում է համբուրգերը։ Ձեզ կօգնի տնային ուտելիքը, որը Դուք նախապես կպատրաստեք երեկոյան, եւ հերմետիկ փակվող տարաները։
3. Թախիծ–տխրություն
Սրան հակված են հիմնականում կանայք։ Մի քիչ տխրել ես, պաղպաղակ կեր։ Իսկ եթե քաղցրը փոխարինեք մարզասրահո՞վ։ Բավական չէ, որ կփրկի ուտելիքի մասին մտածելուց եւ տխուր մտքերից, մի բան էլ գեղեցիկ կազմվածք կունենաք եւ առողջ մարմին։
4. Ինձ ոչ ոք չի սիրում
Սա գրեթե նույնն է, ինչ տխրությունը՝ լքված, կենցաղի տակ կքած կամ իրականում միայնակ ու ցածր ինքնագնահատականով ու արդեն ավելորդ կիլոգրամների վրա թքած ունեցող մեկը, որի համար «այս մի կտոր տորթն այլեւս ոչինչ չի որոշում»։ Ձեզ կօգնի հասկանալ, որ իրականում ուտելիքի ամեն կտոր շատ բան է որոշում։ Ինքնագնահատականն ամեն կերպ բարձրացնել, ամեն գնով։
5. Որպես պարգեւատրում
Մենք ինքներս մեր առջեւ նպատակ ենք դնում, եւ դրա համար պարգեւն ուտելիքն է։ Ահա ավարտեմ հաշվետվությունը եւ ընթրիքին տորթ կուտեմ։ Ահա մի շաբաթ աշխատեմ եւ գնամ ռեստորանում ընթրելու։ Օգնում է, անխոս, այլ մոտիվացիա փնտրելը։ Որպես պարգեւ Ձեզ նվիրեք կինո, թատրոն, զբոսանք, ճանապարհորդություն, հետաքրքիր մարդկանց հետ հանդիպում։
6. Սթրես
Սա ֆիզիոլոգիական խնդիր է։ Սթրեսի ժամանակ մեր օրգանիզմը հոգածությամբ ճարպ է կուտակում եւ ստիպում է մեր ուղեղին նորից ու նորից ուտելիք պահանջել։ Կօգնեն վիտամին А, В, С–ն եւ Е–ն՝ կանաչի, նարնջագույն բանջարեղեն ու միրգ, բուսական յուղ, լյարդ, ընկույզ։
Աղբյուրը՝ Elle.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ