68-ամյա երգիծաբան Միխայիլ Զադորնովը հաստատել է օնկոլոգիական հիվանդության փաստը, գրում է «Дни» պարբերականը։ Համացանցում արդեն 2 օր է քննարկվում է հայտնի ռուս երգիծաբանի հիվանդությունը, քանի որ անցյալ շաբաթ Զադորնովը հայտնել էր, որ լուրջ հիվանդ է։
«Օրգանիզմում, ցավոք, լրջագույն հիվանդություն են հայտնաբերել, որը միայն տարիքով չէ պայմանավորված։ Պետք է անհապաղ սկսել բուժումը»,– գրել էր նա սոցցանցում՝ չպարզաբանելով ախտորոշումը։
Ի վերջո արտիստը ստիպված էր հայտարարություն տարածել եւ հայտնել առաջիկա քիմիաթերապիայի մասին։
«Ուզում եմ իմ մեկնաբանությունն ավելացնել նախորդ գրառման մեկնաբանություններին։ Դրանցից շատերն այնքան հուզիչ են, որ, իհարկե, ապաքինվելու համար ուժեր են տալիս։ Շնորհակալ եմ։ Բայց թերթերում եւ համացանցում այլ հիմարություններ են գրում, օրինակ, որ Զադորնովը թոքերի անբուժելի քաղցկեղ ունի եւ վկայակոչում են ինչ–որ իբր թե հավաստի թերթ։ Առաջին՝ մեր ժամանակներում հավաստի թերթեր չեն լինում։ Երկրորդ՝ դա ամբողջովին սուտ է»,– գրել է նա «ՎԿոնտակտե» կայքում։
Սակայն արտիստը չի հերքել, որ իր մոտ քաղցկեղ են հայտնաբերել։ Եվ անգամ հաստատել է, որ իրեն քիմիաթերապիա է սպասում։
«Ես առհասարակ կարծում եմ, որ ամեն բան այդքան էլ անհույս չէ, ինչպես երբեմն թվում է։ Ամեն դեպքում, պայքարել պետք է։ Այո, բուժումը կլինի ծանր եւ երկար։ Այդ պատճառով շատ համերգներ չեղյալ եմ հայտարարել։ Այնպիսի թերապիայի համար, ինչպիսին քիմիան է, ուժերը խնայել է պետք»,– հավելել է նա։
Չնայած առողջական խնդիրներին՝ նա պատրաստ է ելույթ ունենալ Մոսկվայում եւ ՌԴ մայրաքաղաքին մոտ գտնվող քաղաքներում։
«Ապագայի հույսեր միշտ էլ պիտի մնան։ Սա իմ կարծիքն է։ Ահա այսպիսին է իմ հիմնական տրամադրությունը այսօրվա դրությամբ»,– նշել է երգիծաբանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում