Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Ձեր լեզուն մի քիչ բարդ է, մի քիչ․ «Գրեմմիի» մրցանակակրի ֆանստաստիկ համերգը՝ Երեւանում

10:40, 14 հոկտեմբերի

Yerevan Jazz Fest 2016-ը մեկնարկեց Դի Դի Բրիջուոթերի ֆանտաստիկ համերգով։

Հոկտեմբերի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ջազային թեժ մթնոլորտ էր, որն ապահովում էին Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, եւ «Գրեմմիի» եռակի մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերն իր բենդի հետ (Տեո Կրոկեր՝ շեփոր, Մայքլ Քինգ՝ դաշնամուր, Էրիկ Ուելեր՝ բաս կիթառ, Կասա Օվերոլ՝ հարվածային գործիքներ, Էնթոնի Ուարե՝ սաքսոֆոն)։

Հայաստանի երրորդ հանրապետության չորրորդ ջազ փառատոնն այս տարի նվիրված է ծագումով հայ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, «Գրեմմիի» դափնեկիր Ջորջ Ավագյանին: Փառատոնի բացման առիթով ջազի սիրահարներին նամակով շնորհավորեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ 

Պաշտոնական մասից հետո դահլիճը լցվեց ջազի ելեւէջներով։ Պետական ջազ նվագախմբի հնչյունների ներքո սկսվեց համերգը։

Այնուհետեւ բեմ բարձրացավ «ջազի դեսպան» Դի Դի Բրիջուոթերը (1969-ին նա հյուրախաղերով շրջագայել է անգամ ԽՍՀՄ-ում)։

«Բարի երեկո»,- հայերեն ողջունեց Դի Դին՝ շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին ներկա լինելու համար։

Նվագախումբը տաղանդավոր երգչուհու հետ ներկայացրին «Dont talk about me, when I am gone» ստեղծագործությունը։

Երեկոյի ընթացքում հնչեցին Billie Holiday-ի «Good Morning Heartache», «God Bless The Child», «Foggy day», «Afro Blue», «Save your love for me» եւ այլ ստեղծագործություններ։

Համերգի ժամանակ 66-ամյա երգչուհին մի քանի անգամ հայերեն «շնորհակալություն» ասաց հանդիսատեսին՝ ավելացնելով.

«Ձեր լեզուն մի քիչ բարդ է, մի քիչ։ Խիստ մի դատեք իմ սխալները»։

Սակայն ամենահաճելին երեկոյի վերջաբանն էր, որի ընթացքում հանդիսատեսը հայտնվեց ջազի հայրենիք Նոր Օռլեանում։

Հենց այս համարով էր նախատեսված համերգի ավարտը, սակայն իր ելույթների ամեն րոպեն վայելող երգչուհուն հանդիսատեսը չէր դադարում ծափահարել։

Դի Դին եւ բենդի տղաները ստիպված հետ եկան դահլիճ եւ վերջին՝ անմոռանալի համարը ներկայացրին իրենց այդքան ջերմ ընդունած ունկնդիրներին։



 Դիանա Հովհաննիսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search