Yerevan Jazz Fest 2016-ը մեկնարկեց Դի Դի Բրիջուոթերի ֆանտաստիկ համերգով։
Հոկտեմբերի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ջազային թեժ մթնոլորտ էր, որն ապահովում էին Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, եւ «Գրեմմիի» եռակի մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերն իր բենդի հետ (Տեո Կրոկեր՝ շեփոր, Մայքլ Քինգ՝ դաշնամուր, Էրիկ Ուելեր՝ բաս կիթառ, Կասա Օվերոլ՝ հարվածային գործիքներ, Էնթոնի Ուարե՝ սաքսոֆոն)։
Հայաստանի երրորդ հանրապետության չորրորդ ջազ փառատոնն այս տարի նվիրված է ծագումով հայ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, «Գրեմմիի» դափնեկիր Ջորջ Ավագյանին: Փառատոնի բացման առիթով ջազի սիրահարներին նամակով շնորհավորեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Պաշտոնական մասից հետո դահլիճը լցվեց ջազի ելեւէջներով։ Պետական ջազ նվագախմբի հնչյունների ներքո սկսվեց համերգը։
Այնուհետեւ բեմ բարձրացավ «ջազի դեսպան» Դի Դի Բրիջուոթերը (1969-ին նա հյուրախաղերով շրջագայել է անգամ ԽՍՀՄ-ում)։
«Բարի երեկո»,- հայերեն ողջունեց Դի Դին՝ շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին ներկա լինելու համար։
Նվագախումբը տաղանդավոր երգչուհու հետ ներկայացրին «Dont talk about me, when I am gone» ստեղծագործությունը։
Երեկոյի ընթացքում հնչեցին Billie Holiday-ի «Good Morning Heartache», «God Bless The Child», «Foggy day», «Afro Blue», «Save your love for me» եւ այլ ստեղծագործություններ։
Համերգի ժամանակ 66-ամյա երգչուհին մի քանի անգամ հայերեն «շնորհակալություն» ասաց հանդիսատեսին՝ ավելացնելով.
«Ձեր լեզուն մի քիչ բարդ է, մի քիչ։ Խիստ մի դատեք իմ սխալները»։
Սակայն ամենահաճելին երեկոյի վերջաբանն էր, որի ընթացքում հանդիսատեսը հայտնվեց ջազի հայրենիք Նոր Օռլեանում։
Հենց այս համարով էր նախատեսված համերգի ավարտը, սակայն իր ելույթների ամեն րոպեն վայելող երգչուհուն հանդիսատեսը չէր դադարում ծափահարել։
Դի Դին եւ բենդի տղաները ստիպված հետ եկան դահլիճ եւ վերջին՝ անմոռանալի համարը ներկայացրին իրենց այդքան ջերմ ընդունած ունկնդիրներին։
Դիանա Հովհաննիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ12:45, 11 սեպտեմբերի
Մելանյա Թրամփը պաշտպանել է ամուսնու օգնականին՝ նախագահի հետ նրա «հատուկ կապի» մասին լուրերի ֆոնին12:20, 11 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի լեգենդար «վրեժխնդրության զգեստը» կհանվի աճուրդի. կանխատեսվում է, որ այն կվաճառվի մինչև 300,000 դոլարով11:35, 11 սեպտեմբերի
Բրուքս Նադերը մերկացել է հոր առաջ ընտանեկան արձակուրդի ժամանակ. «Նա նույնիսկ չի նկատել»11:18, 11 սեպտեմբերի
Քենդալ Ջենները ընդլայնում է իր բիզնես կայսրությունը. մոդելը գնել է 200 մլն դոլարանոց հանգստացնող ըմպելիքների ապրանքանիշի բաժնեմաս10:57, 11 սեպտեմբերի
Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա դեմենցիայի դեմ պայքարի մասին. «Մենք ապրում ենք «մշտական վշտի վիճակում»