Մի շտապեք ազատվել շուրջը կեղտոտող կատվից, չէ՞ որ նա դեռ երկար տարիներ ձեզ համար կարող է լինել ազատ ժամանակի սիրելի զբաղմունք, ամեն համեղ բան խժռող, փաղաքշանքի օբյեկտ եւ մռլտացող հանգստաբեր: Կենդանի վարժեցնելը ենթադրում է նախ բարություն, ուշադրություն, շնչավոր էակի ֆիզիոլոգիայի եւ բնազդների ճանաչողություն:
Ֆիզիկական պատժի կիրառումը դաժան է, քանի որ կատուն չափսերով եւ ուժով մի քանի անգամ զիջում է մարդուն եւ չի կարող պաշտպանել իրեն: Մյուս կողմից՝ լինում են դեպքեր, երբ ձեր տնային սիրելիին պետք է հասկացնել, որ նա ճիշտ չէ եւ այլեւս այդպես չպետք է անի: Ինչպե՞ս վարվել այդ դեպքում՝ առանց խեղելու կատվին եւ պատճառելով նրան հոգեկան տրավմա:
Երբեմն, որպես դաստիարակչական միջոց, հերիք է փոխել ձայնի տոնայնությունը, հոնքերը կիտել եւ մատ թափ տալ կենդանու վրա: Եթե անգամ ձեր ոչ բոլոր բառերը հասկանալի կլինեն կատվին, ձայնի ինտոնացիայից նա կզգա, որ ինչ-որ սխալ է թույլ տվել: Միայն թե պետք չէ ճչալ, անսպասելի գոռոցներից կենդանիները վախենում են եւ դադարում են հասկանալ: Այդ պահին նրանցից ադեկվատ վարք սպասել պրակտիկորեն անհնարին է:
Տուտուզին տալու» միջոցով ֆիզիկական պատիժը եւս անընդունելի է, քանի որ կատուների մեջքի վրա՝ պոչի հատվածում, կա գերզգայուն նյարդային վերջույթ. դա ամենացավոտ տեղն է, եւ ուրեմն հարվածել դրան արգելված է: Ավելի լավ է կիրառել մեղմ միջոցներ՝ շատ խիստ ձայնով եւ համապատասպան ինտոնացիայով ասել՝ «Չի՛ կարելի», միաժամանակ սպառնալից թափահարել մատը նրա քթի մոտ եւ նույնիսկ մատով թեթեւակի թփթփացնել քթին: Այդ միջոցը գրգռում է կատվազգիներին եւ ստիպում է հասկանալ, որ ինչ-որ բան այնպես չի արել: Կարելի է մատով թփթփացնել նաեւ ճակատին:
Կենդանիների դաստիարակության մեկ այլ միջոց կարող է լինել սրբիչը կամ թերթը: Միայն թե պետք չէ «հատուցման գործիքը» պատուհաս դարձնել կատվի համար, հերիք է միայն, որ պոչավոր «մեղավորը» կողքին լսի թրխկոց: Այդ ձայնը ներգործում է կենդանու վրա այնպես, ինչպես մտրակի շաչոցը կրկեսային ներկայացման մեջ, եւ ստիպում է նրա զգալ, թե ով է տան տերը:
Եթե ձեր տնային սիրելին առանձնապես չի սիրում լոգանքը, ուրեմն կարելի որպես դաստիարակչական միջոց ջուր ցայտել վրան. տհաճ զգացողությունը կստիպի նրան միառժամանակ չկրկնել այդ արարքը: Եւ դե իհարկե պետք է իմանալ, թե երբ է հարկավոր պատժել կենդանուն, իսկ երբ՝ ոչ: Օրինակ, եթե կատուն իր «հանցանքը» կատարել է ձեր բացակայությամբ, աշխատանքից գալով՝ պետք չէ վրա տալ նրան հանդիմանություններով եւ պատիժներով. նա միեւնույն է ոչինչ չի հասկանա: Քանի որ այդ պահին նա անկեղծորեն ուրախ է, որ տերը եկել է, նրանից սպասում է փաղաքշանք, բարի խոսք, համեղ կեր, եւ ձեր անբարյացակամ տոնը կշփոթեցնի նրան, որովհետեւ կատուները անցյալի սխալների համար խղճի խայթ չեն զգում:
Դաստիարակչական միջոցներ կարելի է կիրառել միայն զանցանքի պահին կամ անմիջապես դրանից հետո, այդ դեպքում դրանք կլինեն ազդեցիկ: Չարժե նաեւ մեղքի համար կատվին զրկել կերից: Կենդանին միեւնույն է ոչինչ չի հասկանա, իսկ դուք կվաստակեք լրացուցիչ գլխացավանք. քանի դեռ նա սոված է, կընկնի ձեր ոտքերի տակ եւ բարձր մլավոցով կպահանջի կեր:
Անհրաժեշտ է նաեւ տարբերել տնային կենդանու բնազդները գործած մեղքերից, որոնք պահանջում են ձեր անհապաղ արձագանքը: Օրինակ, եթե կատուն սրում է ճանկերը ձեր սիրելի բազկաթոռի վրա, բոլորովին չի նշանակում, թե նա ուզում է վնաս տալ: Պարզապես իր բնույթն է այդպիսին, նա որսորդ է եւ պետք է միշտ մարտական պատրաստվածության մեջ լինի: Այլ հարց է, երբ ձեր սիրելին ցատկում է նախաճաշի սեղանի վրա, որպեսզի այնտեղից ճանկի երշիկի կտոր. այդ զանցանքը չպետք է թողնել անպատիժ, այլապես սովորություն կդառնա:
Կենդանուն վարժեցնելն անկասկած պահանջում է մեծ ջանք, համբերություն եւ ինքնակառավարում: Բայց փոխարենը դուք կստանաք անվերապահ սեր, բազմաթիվ հաճելի պահեր, որոնք կզարդարեն ձեր կյանքը:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի

13:22, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին պաշտպանել է Մարկ Ռուֆալոյին՝ Paramount-ի հակասեմականության մասին անհեթեթ մեղադրանքներից հետո13:05, 3 սեպտեմբերի
«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը12:47, 3 սեպտեմբերի
Ոչ՝ ֆիլերներին, այո՝ տապակած միջատներին. Սալմա Հայեկը նշել է իր 60-ամյակը և բացահայտել հավերժական երիտասարդության գաղտնիքները12:24, 3 սեպտեմբերի
Ամենահարուստը, բայց ամենադժբախտը. ներքին աղբյուրները բացահայտում են Իլոն Մասկի ներքին պատմությունը11:49, 3 սեպտեմբերի
«Ես այս զույգի երկրպագու չեմ». Թրամփը հրապարակավ նվաստացրել է Բրիտանիա վերադարձած արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին11:29, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին թիրախավորել է «վախ տարածող ավտորիտարներին» և խստորեն քննադատել ԱՄՆ վարչակազմը11:17, 3 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր 13-ամյա դստերը ռետուշ արած քթի պատճառով ծաղրելու մեջ