Այսօր երկարակեցության եւ առողջության ամենատարածված թալիսմանները փոխառվել են ֆեն-շուի փորձից: Նրանք շատ պահանջված են: Երկարակեցության ամենահզոր սիմվոլներից մեկը համարվում է կրիան: Նրա կյանքի տեւողությունը գրեթե 150 տարի է, եւ այդ փաստը հաստատում են բազմաթիվ լեգենդներ եւ ավանդություններ: Ոչ միայն պատյանը, այլեւ կենդանի կրիան կարող է դառնալ տնային թալիսման: Նա, ըստ հնարավորին, պետք է ներկա լինի յուրաքանչյուրի տանը. այդպես են կարծում ֆեն-շույի բնագավառի մասնագետները: Երկարակեցությունից բացի՝ կրիան նպաստում է առողջության ամրացմանը եւ բարգավաճմանը:
Կռունկը համարվում է անմահության, երջանկության եւ երկար կյանքի խորհրդանիշ: Այն ունիվերսալ թալիսման է, բայց ավելի լավ է դնեք հյուրասենյակում կամ ննջասենյակում: Եթե նկարին պատկերված է երկու կռունկ, ուրեմն ամուսնության ամրությունը եւս գտնվում է պաշտպանության ներքո: Հաջող կարիերա երազողները ցանկալի է, որ ձեռք բերեն երկնքում սավառնող կռունկի պատկեր: Կարեւոր չէ, թե սենյակի որ մասում է տեղադրված թալիսմանը. այն ամեն դեպքում կպաշտպանի ներդաշնակությունը եւ կհրապուրի հաջողությունը:
Աշխատասենյակում դրված եղնիկի արձանիկը շնորհում է բարգավաճում եւ ֆինանսական հաջողություն: Եթե եղնիկը գտնվում է տանը, ապա տան անդամները լրջորեն չեն հիվանդանա եւ չեն բախվի անհաջողության:
Շատ չինացիների տներում կան նեֆրիտե ցիկադներ: Այս միջատը տան բոլոր անդամներին շնորհում է երիտասարդություն եւ կենսախնդություն: Բույսերի մեջ երկարակեցությամբ առաջինը բամբուկն է: Համարվում է, որ այն անհավատալի ուժով ազդում է տան մթնոլորտի եւ նրա բնաիչների վրա: Քանի որ այս բույսը ունակ է ծանր պայմաններում գոյատեւելու եւ կոտրվում նույնիսկ ուժեղ քամուց: Կարելի է ձեռք բերել բամբուկից պատրաստված իրեր: Բամբուկի փնջերը, որոնք առաջարկում են ծաղկի սրահները, նույնպես օգտակար եւ գեղեցիկ զարդարանք են հիմարկի եւ բնակարանի համար:
Հնուց ի վեր ոգու ամրության խորհրդանիշը համարվում է սոճին: Ցաանկալի է, որ սեփական տների տերերը իրենց հողամասում սոճի տնկեն: Խնամելով սոճի՝ մարդն ստանում է կենսական անգին ուժ: Բոնսայ կոչվող փշատերեւ ծառերը նույնպես երկարակեցության թալիսմաններ են: Դրանք կարելի է պահել նույնիսկ բնակարանում:
Հին չինական ասացվածքի համաձայն՝ Երկնային Թագուհու պարտեզում հազար տարին մեկ հասունանում են դեղձի պտուղները: Այս պտուղը ոչ միայն Չինաստանում, այլեւ տարբեր երկրներում համարվում է ոգու բարձրագույն ուժի, երկարակեցության եւ առողջության խորհրդանիշ: Դեղձի պատկերով նկարները, ինչպես նաեւ դեղձենու փայտից պատրաստված տարբեր քանդակները եւ առարկաները հրաշալի թալիսման են: Օգտակար եւ համեղ պտուղներ թող հաճախ լինեն սեղանի վրա, իսկ կենդանիների թալիսմանները եւ թռչունների ֆենշույը ինտերիերում զբաղեցնեն արժանի տեղ:
Պետք է հավատալ յուրաքանչյուր թալիսմանին. միայն այդ ժամանակ նա իր կախարդական հատկություններով կպաշտպանի ձեզ:
Աղբյուրը՝ Soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ