Քնի պակասը մշտապես հոգնած ու ջարդված զգալու միակ պատճառը չէ։ Որոշ փոքր գործեր, որոնք դուք անում եք, սպառում են ձեզ թե ֆիզիկապես, թե բարոյապես։ Փորձագետներն ասում են, որ գրեթե միշտ մեր մշտական հոգնածության պատճառը մեր վատ սովորություններն են:
Ձեզ ենք ներկայացնում ձեր 14 ամենակարեւոր սխալները:
Դուք չեք մարզվում, եթե ձեզ հոգնած եք զգում
Ուժերը խնայելու համար մարզանքից հրաժարվելն այն սովորությունն է, որը մեր դեմ է գործում։ Ջորջիայի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք շաբաթական գոնե երեք անգամ թեթեւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն են ունենում, իրենց ավելի առույգ են զգում ու այդքան շուտ չեն հոգնում։
Կանոնավոր վարժությունները բարձրացնում են ձեր դիմադրողականությունը, ձեր արյունատար համակարգին ավելի արդյունավետ աշխատելու հնարավորություն տալիս։ Թթվածինն ավելի արագ ու մեծ քանակությամբ է հասնում մեր օրգաններ ու հյուսվածքներ։
Այնպես որ հաջորդ անգամ, երբ բազմոցին պառկեք, մտածեք այն մասին, որ եթե դրա փոխարեն փողոցում զբոսնեիք, հաջորդ օրը ձեզ ավելի առույգ կզգայիք։
Դուք չափից քիչ ջուր եք խմում
Նույնիսկ եթե ձեր օրգանիզմին չբավականացնի ջրի անհրաժեշտ մակարդակի ընդամենը 2 տոկոսը, դա լրջորեն կարտահայտվի ձեր էներգետիկ ակտիվության վրա։
Ջրազրկումը հանգեցնում է արյան դեֆիցիտի, արյունը խտանում է։ Դրանից ձեր սրտի աշխատանքն է վատանում։ Մկաններում թթվածնի ու սննդարար նյութերի մատակարարման խափանումներ են սկսվում։ Ինչպե՞ս հասկանալ, թե ինչքան ջուր է պետք խմել։ Չափեք ձեր քաշը, կիլոգրամները բաժանեք 30-ի ու կիմանաք թե օրական քանի լիտր ջուր է պետք խմել։
Դուք չափից քիչ երկաթ եք օգտագործում
Օրգանիզմում երկաթի պակասից դուք կարող եք հոգնած, գրգռված ու թույլ զգալ։ Ձեզ համար կդժվարանա աշխատանքի վրա կենտրոնանալը։ Դա մկաններում ու բջիջներում թթվածնի պակասից է։ Անեմիայի վտանգը նվազեցնելու համար սկսեք երկաթով հարուստ ավելի շատ մթերք ուտել, օրինակ տավարի միս, լոբի, տոֆու, ձու, մուգ կանաչ տերեւային բանջարեղեն, ընկույզ։ Առավելագույն ազդեցության համար դրանք խառնեք վիտամին C-ով հարուստ մթերքների հետ՝ դա լավացնում է երկաթի յուրացումը։
Դուք պերֆեկցիոնիստ եք
Կատարելությունն անհնար է։ Եկեք ճշմարտության աչքերին նայենք՝ դուք արդեն վաղուց գիտեք այդ մասին։ Եթե պերֆեկցիոնիզմը ստիպում է ձեզ աշխատել ուժերը լարելով ու մշտապես արտաժամյա աշխատանք անել, ուրեմն վերջիվերջո այն ձեզ ուժասպառ կանի։
Դուք ձեր առջեւ անիրատեսական նպատակներ եք դնում՝ դուք միշտ ձեզնից դժգոհ լինելու առիթ ունեք։ Փորձագետը խորհուրդ է տալիս միայն ամենամոտ ապագային վերաբերող նպատակներ որոշել, դրանց համար հստակ վերջնաժամկետներ սահմանել ու սովորել աշխատել՝ չշեղվելով կողմնակի գործոններից։
Եվ հիշեք Պարկինսոնի օրենքի մասին «Աշխատանքը խլում է դրան հատկացվող ամբողջ ժամանակը»։
Դուք ողբերգություն եք սարքում մանրուքներից
Եթե դուք մշտապես կարծում եք, որ ձեզ մտադիր են աշխատանքից հեռացնել, երբ ձեր ղեկավարը ձեզ դիտողություն է անում, եթե ձեզ վախեցնում է հեծանիվ վարելը, քանի որ վախենում եք վթարի ենթարկվել, ուրեմն իմացեք, որ դա էլ է ձեր մշտական հոգնածության կարեւոր բաղկացուցիչը։
Անհանգստությունը հյուծում է ձեր ուղեղի պաշարները ու բառացիորեն կաթվածահար անում ձեզ։
Հենց զգում եք, որ հոռետեսական մտքեր են ձեզ այցելում, խորը շունչ քաշեք ու ինքներդ ձեզ հարցրեք, իսկ որքանով է հավանական, որ հենց այդ վատագույն սցենարը տեղի ունենա։
Տագնապը հաղթահարելու համար դուք ստիպված կլինեք սիրել բացօթյա զբոսանքները, մեդիտացիան, ֆիզիկական ծանրաբեռնվածությունները ու մարդկանց հետ շփումները
Աղբյուր՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները