Ոչ ոք որեւէ մեկին պարտքով գումար չի տալիս մայրամուտից հետո, ինչպես նաեւ մայրամուտից հետո պարտք չի վերցնում: Դա արեք օրվա ցանկացած ժամի, քանի դեռ Արեգակը մայր չի մտել:
Եթե, պայմանականորեն ասած, հարեւանուհին ձեզանից աղ կամ ցանկացած այլ բան է խնդրում երեկոյան, երբ Արեւը մայր է մտել, մերժեք, տանից ոչինչ դուրս մի տվեք: Եթե հարեւանուհին ծեր է (կամ ինչ-որ պատճառով պարզապես անհարմար եք զգում մերժել), գնացեք խանութ, գնեք այն, ինչ ձեզանից խնդրել են, եւ ձեր բնակարանը չմտնելով՝ հարեւանուհուն տվեք:
Հարգանքով վերաբերվեք ցանկացած գումարի: Անփութորեն մետաղադրամը մի թողեք դրամարկղի մոտ՝ ասելով. «Զզվացնում է այս մանրը»: Եթե մետաղադրամն ընկել է, որպեսզի փող ունենաք, մի ծուլացեք, կռացեք եւ վերցրեք այն:
Թղթադրամը խնամքով պահեք դրամապանակում, ըստ անվանական արժեքի: Դրամապանակը պետք է հարմար լինի եւ դուր գա ձեզ: Լավ կլինի, եթե այն վառ լինի: Սակայն դրամը կձգի ցանկացած գույնի լավ դրամապանակը: Եվ ամենեւին էլ պարտադիր չէ, որպեսզի այն բնական կաշվից կամ թանկարժեք լինի:
Միշտ մաքուր մտքով եւ ամբողջ սրտով դրամ տվեք մուրացկաններին: Ամենակարեւորը՝ սովորեք տարբերել նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն եւ մուրացկանությունը բիզնես չեն դարձրել: Միշտ լավ է գումար տալ տարեց մարդուն՝ ամբողջ սրտով նրան առողջություն մաղթելով:
Եթե հնարավորություն ունեք, թեյավճար թողեք ձեզ սպասարկող մարդկանց՝ մատուցողներին, վարսահարդարներին, տաքսու վարորդներին... Բայց եթե հնարավորություն չունեք, ընտանեկան բյուջեից գումար մի պոկեք: Թեյավճար թողնել միայն պարծենալու կամ այն բանի համար, որ «այդպես ընդունված է», վատ է:
Ժլատությունը դեպի աղքատություն տանող ուղիղ ճանապարհն է: Ուրիշներին անկեղծորեն օգնողները վարձատրվում են: Բայց ուշադրություն, առանց ֆանատիզմի: Երբեք մի մտածեք. «Հիմա աղքատին փող կտամ եւ կվարձատրվեմ»: Մտքի ծայրով անգամ մի մտածեք բարի գործերի համար «վարձատրության», ամեն ինչ անկեղծորեն արեք, հոգու կանչով:
Մնացած ուտելիքը մի թափեք, տվեք անտուն կենդանիներին, թռչուններին:
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն