Բոլոր ժամանակներում մարդկանց հետաքրքրել են երազատեսության հանելուկներն ու գաղտնիքները: Ի՞նչ են նշանակում մեր երազները եւ ինչպիսի՞ն են դրանք լինում:
Հոգեբանության մեջ ընդունված է երազները բաժանել երեք տեսակի. կենցաղային, խորհրդանշական եւ մարգարեական:
Կենցաղային երազներում մարդն իր խնդիրները, կյանքի իրավիճակներն է տեսնում եւ փորձում լուծել դրանք:
Խորհրդանշական երազներում տեսնում է տարբեր առարկաների, նշանների տեսքով խորհրդանիշեր: Նման երազներում մարդիկ ամենից հաճախ տեսնում են իրենց եւ իրենց հարազատներին, ովքեր իրենց ոչ բնորոշ գործողություններ են իրականացնում: Հաճախ նման երազներում մարդը կարող է անծանոթ մարդկանց տեսնել: Չի կարելի մոռանալ, որ դրանք խորհրդանշական երազներ են, եւ դրանցում ամեն ինչ իր նշանակությունն ունի:
Երազների երրորդ տեսակը մարգարեականն է: Շատ քիչ մարդիկ են դրանք տեսնում: Այդ երազները մարդուն իսկապես կարող են հուշել՝ ի՞նչ է իր հետ լինելու կամ ի՞նչ որոշում պետք է ընդունի: Այդ երազները պաշտպանում են մարդուն եւ նրա հարազատներին, քանի որ օգնում են խուսափել այս կամ այն անցանկալի պատահարից: Մարգարեական երազները շատ նման են խորհրդանշականին: Այդ պատճառով աշխատեք հիշել բոլոր խորհրդանիշերը, որոնք տեսնում եք երազում եւ դիմեք երազահանին, որը կօգնի ձեզ վերծանել դրանք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով