Նոյեմբերի 29-ին Մոսկվայի Life Stars ակումբում կայացել է «Սանտայի կախարդական տունը» խորագրով բարեգործական համերգը: Համերգին մասնակցել են Մարգարիտա Պոզոյանը, Արծվիկը, Էթերի Բերիաշվիլին, Վլադիմիր Մուսայելյանը, Մարտ Բաբայանը, Music Hayk-ը, Էդվարդ Խաչատրյանը եւ LILIT-ը:
Համերգից ստացված հասույթը՝ 76 հազար ռուբլի, կփոխանցվի Երեւանի Bari mama հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնադրամի «Սանտայի կախարդական տանը»:
«Բարի մամա» երեւանյան հասարակական կազմակերպության կամավոր մայրիկները, որոնց նպատակն արդեն մի քանի տարի մանկատներից հաշմանդամ երեխաների մասին հոգ տանելն է, ինչպես նաեւ այն երեխաների, որոնցից հրաժարվել են հաշմանդամության պատճառով, որոշել են երեխաներին իսկական հեքիաթ նվիրել: Շուտով Ամանոր է. տոն, երբ ցանկանում ես անցկացնել ընտանիքի, հարազատների եւ մտերիմ ընկերների շրջապատում: Հրաշքի, ուրախության, ջերմության զգացողություն. սա է ամենագլխավոր մանկության ամենասիրված տոնի մեջ:
Ամանորի նախաշեմին կազմակերպությունը Երեւանում «Սանտայի կախարդական տուն» է ստեղծել, ուր ամեն իր երեխաներ են այցելում՝ նվերներ ստանալու, հեքիաթ լսելու, թերապիայի, ուսումնական վարպետության դասերի մասնակցելու, հոգեբանական պաղեր խաղալու:
Երեխաները Սանտայի տուն կարող են այցելել ոչ միայն մեկ, այլ մի քանի անգամ, քանի որ ակցիան անցկացվելու է 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2017-ի հունվարի 13-ը: Սանտայի տան դռները բաց կլինեն նաեւ այլ այցելուների համար:
Ծրագրվում է Ամանորյա հեքիաթ ստեղծել մանկատների ավելի քան 200 երեխաների համար: Առավել մեծ ուշադրություն է հատկացվելու այն երեխաներին, որոնք տարվա ընթացքում ընդհանրապես դուրս չեն գալիս իրենց սենյակներից, ապրում են փակ տարածքում: Նախագծի կամավորները մանկատների նախկին սաներ եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ կլինեն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին