Հայաստանը շարունակում է փնտրել «Եվրատեսիլ-2017»-ի հայ դեսպանին: Այս տարի մեր ընտրությունը կայանում է «Դեպի Եվրատեսիլ» նախածի շրջանակներում, որն արդեն հասել է եզրափակիչ փուլին:
Մեր երկիրը Եվրոպայում ներկայացնելու համար պայքարում են երկու մասնակից, երկու ձայներ` Մարտան եւ Արծվիկը:
Եթե Արծվիկի համար մրցութային միջավայրը նորություն չէր, ապա Մարտայի կյանքում սա առաջին լուրջ մրցույթն էր, որտեղ երգչուհին հաղթահարեց բոլոր փուլերն ու այսօր եւս մեկ քայլով մոտ է «Եվրատեսիլին»:
Մրցակցության, մրցույթի եւ «Եվրատեսիլի» մասին զրուցել ենք Մարտայի հետ:
-Մարտա, մեր նախորդ զրույցի ժամանակ նշել էիր, որ ընկերներիդ դրդմամբ ես մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին, քանի որ ինքդ չես սիրում մրցույթների մասնակցել: Երբ առաջին քայլերդ էիր անում մրցույթում, սպասո՞ւմ էիր նման արդյունքի:
-Առաջին քայլը դա զուտ մասնակցելն էր, դրանից հետո արդեն ընթացք էր՝ ելույթ, պատրաստվել, զգեստ, պար, երգ, նոր ելույթ , նոր երգ... Այդ ժամանակ ես միայն աշխատում էի, չէի մտածում արդյունքի մասին։ Իսկ մինչեւ վերջին փուլ (գոնե) մնալը, այո, ինձ համար որոշել էի։
-Արդեն երկրորդ անգամ հեռուստադիտողն արժանացնում է քեզ առավելագույն ձայներին: Քեզ համար ո՞ւմ քվեարկությունն է ավելի կարեւոր՝ պրոֆեսիոնալ ժյուրիի՞, թե՞ հեռուտադիտողի:
-Եվ, եւ... Ամեն մի գնահատականը մի արժեք ունի, ուղղակի ժողովրդի գնահատականը ավելի դժվար բան է, չես կարող մարդկանց խաբել, նրանք զգում են կեղծը: Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ անգամ մեկ ձայն են տալիս, ինձ դրանով մեծ հույս են տալիս եւ պարտավորեցնում են։
-Երբ դեռ հայտնի չէին երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները, հետաքրքիր է՝ ո՞ւմ հետ էիր քեզ տեսնում եզրափակչում:
-Չեմ սիրում նման ինտրիգային հարցեր Ամեն մեկն էլ ուներ եզրափակիչ հասնելու իր արժանիքը:
-«Դեպի Եվրատեսիլի» երկու կիսաեզրափակիչներն արված էին «Եվրատեսիլի» ֆորմատով: Դա ինչ-որ լարվածություն կամ զգոնություն տալի՞ս էր քեզ:
-Իհարկե ոչ, ընդակառակը` հնարավորություն էր շատ մինի տարբերակով զգալու «Եվրատեսիլ»-ի շունչը։
-Նշել էիր նաեւ, որ երբեք չես երազել «Եվրատեսիլ»-ի մասին: Հիմա, երբ արդեն եզրափակչում ես, ի՞նչ ես զգում… Քեզ պատկերացնո՞ւմ ես եվրոպական այդ մեծ բեմի վրա:
-Չեմ երեազել, որովհետև մեր երկրում շատ կան արժանի երգիչներ, որոնք դեռ չեն մեկնել այդ մեծ մրցույթ-տոնին մասնակցելու.... ես երբեք չէի մտածի կամ երազի նրանցից առաջ ընկնել, բայց եթե ստացվել է այսպես, ուրեմն հետ ճանապարհ չկա... Եթե ինձ բախտ վիճակվի, ուրեմն պետք է շատ աշխատեմ եւ շատ «պատրաստ» կերպով մեկնեմ։
-Եթե չանցնես դու, այլ Արծվիկը, հիասթափությունդ շա՞տ մեծ կլինի:
-Ես չանցնելու, նույնիսկ, անցնելու մասին չեմ մտածում, ես պատրաստվում եմ ելույթիս...Բացի այդ` եթե անգամ չանցնեմ, արդեն հաղթանակ է ոչ թե մասնակցությունը, այլ իմ` եզրափակչում լինելն ու այն միտքը, որ, միգուցե, ես կարող եմ ներկայացնել մեր ազգը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը