Ամիսներ շարունակ հայ հեռուստադիտողը լարված հետեւում է ուկրաինական X Factor նախագծին: Եվ այս ամենի միակ «մեղավորը» ազգությամբ հայ մասնակից Սեւակ Խանագյանն է, որը փուլ առ փուլ հաղթահարելով փորձություններն ու արժանանալով ժյուրիի անդամների հիացմունքին` արդեն հասել է սուպերֆինալին եւ այժմ պայքարում է հաղթողի տիտղոսի համար:
Ինչպե՞ս է Սեւակը տրամադրված այդ շատ կարեւոր եւ պատասխանատու գալա համերգից առաջ:
Երգիչն իր հույզերով կիսվել է NEWS.am STYLE-ի հետ.
«Տրամադրությունս հրաշալի է: Ամբողջությամբ պատրաստվում եմ գալա համերգին: Հուսով եմ` ամեն ինչ հրաշալի կանցնի»,-նշեց երգիչը` հավելելով, որ աջակցություն է զգում թե ուկրաինացի, թե հայ երկրպագուների կողմից.

«Առանց այդ ուժեղ եւ միասնական աջակցության ես չէի հայտնվի սուպերֆինալում: Անչափ շնորհակալ եմ բոլորից` ինձ ոգեւորելու համար: Չէ՞ որ, սա մեր բոլորիս ձեռքբերումն է: Հաղթանակի դեպքում` սա կլինի բոլորիս հաղթանակը»:

Երգչի կարծիքով` այդ հզոր աջակցության շնորհիվ հնարավոր է հասնել մաքսիմալ հաջողության.
«Կարծում եմ` նման ոգեւորության շնորհիվ ես բոլոր շանսերն ունեմ հաղթելու: Շնորհակալ եմ: Հուսով եմ` հաղթանակով կգամ Հայաստան: Անդադար ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն իմ ելույթների նկատմամբ եւ իրենց վերաբերմունքով օգնում են ինձ: Բոլորիդ մաղթում եմ ամենալավն ու բարին»:

Տեղեկացնենք, որ մինչեւ դեկտեմբերի 24-ը հեռուստադիտողը կարող է քվեարկել Սեւակի օգտին եւ հայ մասնակցին արժանացնել հաղթանակի: Դրա համար պետք է մտնել հետեւյալ հղումով, ներբեռնել տվյալ ծառայությունն ու, իհարկե, քվեարկել Սեւակի օգտին:
Դե, իսկ մրցույթի գալա համերգը կկայանա դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան, որի ժամանակ էլ կամփոփվեն քվեարկության արդյունքներն ու կհայտարարվի հաղթողի անունը:
NEWS.am STYLE-ը եւս աջակցում է Սեւակին` նրան մաղթելով հաջող ելույթ եւ հաղթանակ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան