Դեկտեմբերի 25-ին կայացավ վերջին շրջանում ամենահայտնի, ամենասիրված նախագծերից մեկի՝ ռուսական Առաջին ալիքով ցուցադրվող «Лучше Всех» հաղորդման ամանորյա թողարկումը: Եվ ինչպես միշտ, շոուն ստացված էր, իսկ բարձր տրամադրությունը, տաղանդավոր փոքրիկների ժպիտն ու ուրախությունը՝ ապահովված:
Ամանորյա թողարկմանը հրավիրված էին այս եթերաշրջանում հեռուստադիտողներին զարմացրած բոլոր երեխաները, որոնց թվում էին նաեւ Շեքսպիր ասմունքած, տարբեր լեզուներ տիրապետող Ալեքսանդր Բեյլերյանը, փոքրիկ արքայադուստր Սոֆյա Բաղդասարյանն ու քանոնի փոքրիկ վարպետ Մերի Մուսինյանը:
Մերին եւ Գալկինը զրուցել են Ամանորին մատուցվող հայկական ավանդական ուտեստների մասին: Մաքսիմը հետաքրքրվել է, թե ինչ են հայերը դնում տոնական սեղանին, իսկ զրույցի վերջում՝ խնդրել Մերիին սովորեցնել իրեն, թե ինչպես կարելի է հայերեն շնորհավորել Նոր տարվա առիթով:
Այնուհետեւ Մերին իր հրաշագործ քանոնով Jukebox Trio-ի տղաների ընկերակցությամբ կատարել է Բոբի ՄաքՖերիի «Don't Worry Be Happy» երգը:
Ամանորյա շոուի ընթացքում 6-ամյա Ալեքսանդրը կրկին ցուցադրել է ասմունքելու իր տաղանդը՝ Վալենտին Գաֆտի եւ այլ մանուկների հետ ներկայացնելով Իոսիֆ Բրոդսկու «Откуда К Нам Пришла Зима» ստեղծագործությունը:
Սակայն բացի ասմունքելուց Ալեքսանդրը, որի մեծ ճանաչման մասին Գալկինը «սադրիչ» հարցեր էր տալիս, ելույթ է ունեցել շոուի գալա համերգին՝ երգելով Ֆրենկ Սինատրայի կատարմամբ հայտնի «Strangers In The Night» երգը (դիտել 1ժամ 46-րդ րոպեից):
Նշենք, որ բոլոր երեխաներն էլ պարզապես հիասքանչ էին եւ առաջարկում ենք դիտել ամբողջ շոուն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին