Խաղաղվածությունը կնոջ հիմնական վիճակն է: Խաղաղվածությունը եւ սեփական արժանապատվության բարձր զգացումը: Նման վիճակում ընդհանրապես չես ուզում վիճել: Որովհետեւ ուղղակի հասկանում ես, թե ինչ է նշանակում «Կինը հաղթում է առանց մարտի»: Նվերնե՞ր, ըմբռնո՞ւմ, սե՞ր: Արժանի՞ լինել այդ ամենին: Ոչ: Դու ստիպված չես լինում ոչնչի արժանանալ: Ամեն ինչ ինքն իրեն գալիս է: Խոսքը կանացի համակերպման եւ կյանքին վստահելու մասին է:
Եթե քո ներսում դրված է, որ «իմ մասին հոգ տանող կա», կյանքը շտապում է այդ ամենը դրսեւորել քո իրականության մեջ: Երբ հայտնվում ես տղամարդկանց շրջապատում, որոնք առատորեն քեզ ջերմություն եւ ուշադրություն են նվիրում, երբ անընդհատ քեզ անվտանգ եւ պաշտպանված ես զգում, երբ կողքիդ այնպիսի մարդ կա, որն ուրախ է պատասխանատվություն ստանձնել եւ բիզնեսի, եւ ընտանիքի, եւ շրջակա բոլոր խնդիրների լուծման համար, հավատացեք, ընդվզման ցանկություն չի լինում:
Երջանիկ կանայք չեն ընդվզում: Երջանիկ մարդիկ ոչ մեկի հետ չեն մրցակցում: Նրանց կյանքում առանց այն էլ ամեն ինչ լավ է: Ավելին, երջանիկ կնոջը հազիվ թե կարողանա նյարդայնացնել սեփական դիրքորոշումից տարբեր դիրքորոշումը: Խաղաղվածությունը եւ ներքին անդորրը այնպիսի վիճակ է, որը կախված չէ արտաքին պայմաններից:
Իսկ իրականում այդ ամենը կյանքում պատահում է այն ժամանակ միայն, երբ դու ինքդ Կին ես դառնում: Կանացի էներգիայի համար ջանքեր պետք չեն, ամեն ինչ ինքն իրեն է լինում: Որովհետեւ քո մեղմությունը եւ հանգիստ ինքնավստահությունը ձգում է աներեւակայելիորեն առնական, առատաձեռն եւ ինքնավստահ տղամարդկանց: Կյանքն այդպես է ստեղծված: Դրանում ամեն ինչ արտացոլում է: Եվ ամեն ինչ փաստերից է կախված: Եթե շրջապատը դուր չի գալիս, քեզ նայիր: Եթե քեզ փոխես, շուրջն ամեն ինչ կփոխվի:
Եթե կանացիության ես ձգտում, շուրջը տղամարդիկ առնականանում են: Եթե չեն առնականանում, արժե ավելի ազնվորեն նայել քեզ:
Կանացի էությունը Կին լինելն է: Կանացի էությունը Մայր լինելն է: Կանացի էությունը ջերմությունն է, տունը, խաղաղվածությունը, շրջապատող ներդաշնակությունը եւ գեղեցկությունը: Եվ իհարկե, կանացի ինքնաիրացումը: Բայց դա ոչ մի կերպ կապված չէ քո իրավունքների ոտնահարման դեմ ընդվզման հետ:
Կնոջ հոգեբանական ուժն այնքան մեծ է, որ նա կարիք չունի ավելորդ ջանքեր գործադրելու: Դու ստանում ես հենց այն, ինչ ցանկանում ես: Դա կանացի ուժն է: Եթե չես ստանում, դա եւս կանացի ուժից է կախված:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում