1. Տղամարդիկ ծանոթանալիս վախենում են անել առաջին քայլը
Երազանքների կնոջից մերժվելու կամ նրան դուր չգալու վախն ամուր նստած է ժամանակակից տղամարդու ուղեղում: Առաջին ծանոթությունը տղամարդու համար հաճախ ավելի մեծ սթրես է, քան սիրելի թիմի պարտությունը կամ աշխատաք կորցնելը: Վախը, թե ինքը բավարար գեղեցիկ, խելացի, սեքսուալ եւ ապահովված չէ, թույլ չի տալիս նրան թուլանալ եւ պարզապես ծանոթանալ կնոջ հետ: Այնպես որ եթե կինը երբեմն իր վրա է վերցնում նախաձեռնությունը, դա միայն օգնում է տղամարդուն զարգացնելու հարաբերություններում:
2. Գեղեցիկ կինն ամենասարսափելի «գազանն» է տղամարդու համար
Առաջին վախից անմիջապես բխում է երկրորդը. որքան հիասքանչ է աղջիկն, այնքան երկչոտ է տղամարդը: Եթե դրան հավելյալ, կինը խելացի է եւ նաեւ ինքնավստահ, նա գրեթե շանս չունի ծանոթանալու տղամարդու հետ: Տեսնելով այդպիսի էակի՝ նույնիսկ ամենահայտնի մաչոն իրեն զգում է դպրոցական՝ կանգնած տնօրենի առաջ: Դարեր ի վեր տղամարդու գիտակցության մեջ արմատացել է այն պատկերացումը, թե գեղեցիկ կինը չի կարող լուրջ լինել, շատ ավելի լավ ու հարուստ երկրպագուներ ունի, իրենց միայն փող է ակնկալում, վաղուց զբաղված է, միանգամից կմերժի եւ այլն:
3. Դավաճանությունն ամենսարսափելին է ցանկացած տղամարդու համար
Տղամարդկանց աշխարհը բավականին դաժան է: Տղամարդը հաճախ ստիպված է լինում մրցակցել բիզնեսի իր գործընկերների կամ ֆուտբոլի խաղընկերների հետ: Այդ պատճառով նա իր կնոջ մեջ փնտրում է նվիրվածություն ու հավատարմություն: Այսինքն՝ ուժեղ սեռը սիրելի կնոջ դավաճանությունից վախենում է ինչպես կրակից: Տղամարդը, որն ապրել է կնոջ դավաճանությունը, դառնում է շատ խոցելի, կարող է դեպրեսիայի մեջ ընկնել կամ ընդհանրապես կորցնել իր տղամարդկային ուժը: Տղամարդկանց անհանգստացնում է, որ իրենց կողքի կինը կարող է դուր գալ իր ընկերներին կամ շփվել նախկին զուգընկերոջ հետ:
4. Տղամարդու անպատասխանատվությունը քմահաճույք չէ
Հազվադեպ տղամարդիկ են ամուսնանում՝ առանց վախի զգացման: Ազատությունը եւ ինքնուրույնությունը կորցնելու, կնոջ կրնկի տակ ընկնելու վախը նրանց հաճախ ստիպում է հրաժարվել ամուսնությունից եւ երեխա ունենալու հնարավորությունից: Միայն սիրելի կնոջը երջանկացնելու ցանկությունը կարող է նրան տրամադրել փոխզիջման: Կորցնելով ազատությունը՝ տղամարդը հաճախ ստիպված է լինում փոխելու կենսակերպը եւ սովորությունները: Արդյունքում նա կորցնում է անձնական տարածքը, իսկ դրան ամեն մեկը չէ, որ պատրաստ է:
5. Կարիերայում չկայանալու վախը
Տղամարդու համար ինքնաիրացումը եւ ձեռքբերումները մասնագիտական ոլորտում կայունության եւ հաջողության երաշխիք են: Ֆինանսական բարձունքների եւ դրված նպատակներին չհասնելու վախը գալիս դեռեւս դարիերից խորքից, երբ տղամարդիկ որսում էին մամոնտներ: Հեղինակությունը կորցնելու երկյուղը, որ մեկ օրում կամ ասմում չի ձեւավորվել եւ հանուն որի գործադրվել է այնքան ջանք, շատ կարեւոր է տղամարդու համար: Ընկերների եւ մտերիմների մեջ անհաջողակի համբավ ունենալը մեծ հարված է նրա ինքնասիրությանը:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել