Ճգնաժամն Ավրաամ Ռուսոյին հարկադրում է վաճառել իր մերձմոսկովյան առանձնատունը: 47-ամյա արտիստին թանկ է արժենում այն պահելը:
Անցյալ տարվա ամռանն Ավրաամ Ռուսոն երկհարկանի քոթեջ էր գնել մերձմոսկովյան Նովիե Վեշկի ավանում, որը երկրորդ Ռուբլյովկա են կոչում: Բայց նա, հավանաբար, չէր կարծում, որ շուտով ստիպված կլինի հրաժարվել դրանից: Երգչին դուր է եկել ինչպես Մոսկվային մոտ լինելու հանգամանքը, այնպես էլ տների միջեւ բարձր պարիսպների բացակայությունը, ինչն ընդունված է Եվրոպայում եւ Ամերիկայում: Իսկ տունը կառուցված է կանադացի ճարտարապետների նախագծով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:
«Բանն այն է, որ տնտեսական ճգնաժամը նաեւ աստղերին է հասել: Ռուսոյի պատվերները քիչ են, համերգները՝ նույնպես: Հայտնիները նույնպես ձգտում են հնարավորինս տնտեսել: Այդ հսկայական տունը պահելու համար մեծ գումարներ են պետք՝ ամսական նվազագույնը 100 հազար ռուբլի: Տարեկան միլիոնից ավելի է ստացվում, իսկ գներն անընդհատ աճում են: Հաշվի առնելով, որ Ռուսոն տարեկան մի քանի շաբաթ է Մոսկվայում լինում, նման ծախսերն անհիմն են, այդ պատճառով նա վերջերս վաճառքի է հանել քոթեջը»,- երգչի՝ Ալեքսանդր անունով ընկերոջ խոսքերն է վկայակոչում StarHit ամսագիրը:
Ի դեպ, Նյու Ջերսիում՝ Նյու Յորքից մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ, Ռուսսոն կես հեկտար հողատարածք եւ 1.300 ք.մ. մակերեսով երկհարկանի տուն ունի. այնտեղ ապրում է նրա մայրը՝ Մարիան: Ավրաամի հպարտությունը տան տարածքում գտնվող եկեղեցին է. այստեղ բազմաթիվ սրբապատկերներ ու սուրբ մասունքներ կան, որոնք դժվար է նույնիսկ եկեղեցիներում գտնել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում